Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-29254 -23.09.2019-ՊԻ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետում, 9-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերում «կառավարության աշխատակազմ» բառերը համապատասխանաբար փոխարինել «վարչապետի աշխատակազմ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: