Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-29243 -23.09.2019-ՊԻ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զբաղվածության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ ՀՕ-152-Ն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում «պետական կառավարչական հիմնարկների» բառերը փոխարինել «պետական մարմինների» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: