Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2926-23.09.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի թիվ ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի՝

1) 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները:

2. Հարկային ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով եւ «Հանրային ծառայության մասին» օրենքով:».

2) Հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 2. Սույն օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված հարկային ծառայության պաշտոնների վրա:»:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի «սույն օրենքից բառերից հետո լրացնել «Հանրային ծառայության մասին» օրենքից, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքից» բառերով:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) «հարկային ծառայող» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«հարկային ծառայող` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է հարկային ծառայության պաշտոն եւ իրականացնում այդ պաշտոնին վերապահված մասնագիտական գործունեություն կամ գրանցված է հարկային ծառայության կադրերի ռեզերվում եւ վարձատրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.».

2) «հարկային ծառայության պաշտոնի նկարագիր» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հարկային ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիր) հարկային ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից եւ խնդիրներից բխող հարկային ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող եւ այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող եւ սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ է».

2) «հարկային մարմնի հաստատած փաստաթուղթ» բառերը փոխարինել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատված փաստաթուղթ.» բառերով.

4) «Ռոտացիա», «հարկային ծառայողի ատեստավորում», «հարկային ծառայողի վարքագծի կանոններ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

5) «հարկային ծառայողի նյութական պատասխանատվություն» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հարկային մարմնի հանրային ծառայողի նյութական պատասխանատվություն` սույն օրենքով, հարկային ծառայության ընթացակարգերով եւ հարկային մարմնի կողմից հանրային ծառայողի համար սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի որոշման հիման վրա հարկային մարմնի ղեկավարի կողմից կիրառվող պատասխանատվության տեսակ.».

6) «ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողով» պարբերությունից «սույն» բառը հանել:

7) «հարկային ծառայության կադրերի ռեզերվ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«հարկային ծառայության կադրերի ռեզերվ՝ ռեեստր, որտեղ գրանցվում են սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված հարկային ծառայողները:».

8) Օրենքի 4-րդ հոդվածի վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ.

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված հասկացությունները սույն օրենքում կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում սահմանված իմաստով ու նշանակությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) «, սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված մարմնում» բառերը հանել.

2) «իրականացմանը» բառից հետո լրացնել « եւ չի իրականացվում այլ հանրային ծառայողների կողմից» բառերը:

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 3.1.-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել նոր 7-րդ մասով.

«7. Հարկային ծառայողների տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 8. Օրենքի 8.1-ին հոդվածը լրացնել նոր 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերով.

«4. Քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք պաշտոնի նշանակվում եւ պաշտոնից ազատվում են սույն օրենքով սահմանված կարգով:

5. Քննչական մարմնում ինքնավար պաշտոնների դասակարգման, դասային աստիճանների տրման, մրցույթի անցկացման կարգը եւ պաշտոններին ներկայացվող չափանիշները սահմանում է Կառավարությունը:

6.Քննչական մարմնում ինքնավար պաշտոնների անվանացանկը հաստատում եւ(կամ) փոփոխում է հարկային մարմնի ղեկավարը:

7. Սույն օրենքով սահմանված կատարողականի գնահատման հարաբերությունները չեն տարածվում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձնաց վրա:

8. Սույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դասային աստիճանները շնորհվում են նաեւ քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց:»:

Հոդված 9. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից հանել «եւ ատեստավորում» բառերը:

Հոդված 10. Օրենքի 11.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 12. Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունեցող անձինք

1. Օրենքով սահմանված կարգով հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հարկային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով) ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

2. Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:»:

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ:

«Հոդված 13. Հարկային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Ի լրումն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների՝ հարկային ծառայողն իրավունք չունի լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու եւ ի պաշտոնե գործելու դեպքերի:»:

Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Հարկային ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց լուծման, ինչպես նաեւ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներից:»:

Հոդված 14. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Հարկային ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում եւ (կամ) փոփոխում է հարկային մարմնի ղեկավարը եւ վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Հարկային մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալների պաշտոնները հարկային ծառայության պետական վարչական պաշտոններ են, որոնք չեն ընդգրկվում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկում:

3. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք համարվում են հարկային ծառայողներ:

4. Սույն օրենքով հարկային ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները եւ սոցիալական երաշխիքները տարածվում են հարկային մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը հարկային մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:»:

Հոդված 15. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1) Վերնագրում «ստաժը» բառից հետո լրացնել «, առավելագույն տարիքը» բառերը.

2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ հարկային ծառայողը կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:»:

3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 17. Հարկային ծառայության պաշտոնի նկարագրի` կրթության եւ աշխատանքային ստաժի չափանիշները

1. Հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն:

2. Հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ են աշխատանքային ստաժի եւ փորձի առնվազն հետեւյալ չափանիշները.

1) Հարկային ծառայության բարձրագույն պաշտոնների համար՝ հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ յոթ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` յոթ տարվա աշխատանքային ստաժ:

2) հարկային ծառայության գլխավոր պաշտոնների համար՝ հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի նկարագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ.

3) հարկային ծառայության առաջատար պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի նկարագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:

4) հարկային ծառայության կրտսեր պաշտոնների համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:»:

Հոդված 17. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 18. Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Հարկային ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Քաղաքացին չի մասնակցում մրցույթին, եթե չի բավարարում սույն օրենքի 12-րդ հոդվածով եւ 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները, եւ (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը:

3. Հարկային մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալների վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի, կատարողականի գնահատման եւ վերապատրաստման հետ կապված նորմերը:»:

Հոդված 18. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 19. Հարկային ծառայության պաշտոնի նշանակումը

1. Մրցույթի արդյունքներով հարկային ծառայողներին պաշտոնի նշանակում եւ զբաղեցրած պաշտոնից ազատում է հարկային մարմնի ղեկավարը:

2. Հարկային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչեւ 9 ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:

Հոդված 19. Օրենքի 19.1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 19.1. Հարկային ծառայության կադրերի ռեզերվը, կատարողականի գնահատումը, վերապատրաստումը

1. Հարկային ծառայության կադրերի ռեզերվի, կատարողականի գնահատման եւ վերապատրաստաման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:

Հոդված 20. Օրենքի 20-րդ եւ 21-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 21. Օրենքի 211 հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով.

«4. Հարկային ծառայության բարձրագույն կոչումներն օրենքով սահմանված կարգով շնորհվում են նաեւ հարկային մարմնի ղեկավարին եւ նրա տեղակալներին:»:

Հոդված 22. Օրենքի 231 հոդվածի՝

1) 1-ին եւ 2-րդ մասերից հանել «Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից» բառերը.

2) 3-րդ մասում՝

1) «մարմնի» բառից հետո լրացնել «հարկային ծառայող» բառերով.

2) «պետի» բառից հետո հանել «, հարկային տեսչության պետի» բառերը.

3) 5-րդ մասից հանել «հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչի, հարկային մարմնի գլխավոր տեսուչ-իրավաբանի», «հարկային տեսչության բաժնի պետի» բառերը.

4) 6-րդ մասից հանել «հարկային մարմնի ավագ հարկային տեսուչի,», «հարկային մարմնի առաջատար մասնագետի,», «տարածքային հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչի, տարածքային հարկային տեսչության գլխավոր մասնագետի,» բառերը:

5) 7-րդ մասից հանել «հարկային մարմնի հարկային տեսուչի,», «հարկային մարմնի առաջին կարգի մասնագետի, տարածքային հարկային տեսչության ավագ հարկային տեսուչի, տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետի,» բառերը:

Հոդված 23. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 24. Հարկային ծառայողների վարձատրությունը եւ խրախուսումը

1.Հարկային մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալների, հարկային ծառայողների վարձատրության, այդ թվում` հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Հարկային ծառայողների նկատմամաբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Հարկային ծառայողների նկատմամաբ խրախուսանք կիրառում է հարկային մարմնի ղեկավարը:

3. Հարկային ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաեւ հատուկ կոչման եւ (կամ) դասային աստիճանի արտահերթ շնորհում խրախուսանքի տեսակը, որը հարկային ծառայողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ:

4. Երկարամյա ծառայության եւ (կամ) ծառայողական պարտականությունները եւ (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար հարկային ծառայողը պարգեւատրվում է մեդալով կամ կրծքանշանով:

5. Մեդալի եւ կրծքանշանի տեսակները, ձեւերը եւ շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:»:

Հոդված 24. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 25. Հարկային ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվությունը

1.«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով հարկային ծառայողների նկատմամաբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:

2. Հարկային ծառայողի նկատմամաբ կարող է կիրառվել նաեւ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը:

3.Հարկային ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է հարկային մարմնի ղեկավարը:»:

Հոդված 25. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 26. Հարկային ծառայողին պաշտոնից ազատելու եւ ծառայության դադարման հիմքերը

1. Հարկային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

1) հարկային ծառայողի անձնական դիմումը.

2) հաստիքների եւ (կամ) հարկային ծառայության պաշտոնի կրճատումը.

3) հարկային մարմնի գործունեության դադարումը.

4) Հանրային պաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը:

2. Հարկային ծառայողին հարկային ծառայությունից ազատելու հիմքերն են՝

1) հարկային ծառայողի անձնական դիմումը.

2) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելը՝ համապատասխան եզրակացության հիման վրա.

3) հարկային ծառայողին պաշտոնի նշանակման՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.

4) հարկային ծառայողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

5) սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված դեպքը.

6) օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

7) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան չորս ամիս անընդմեջ աշխատանքի չներկայանալը (չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդը).

8) Կառավարության հաստատած՝ հարկային ծառայության պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված որեւէ հիվանդությամբ տառապելու դեպքում.

9) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում:

10) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք: Անձի կողմից տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը խախտելու դեպքում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինվելու դեպքում ծառայությունը դադարեցվում է.

11) հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալու դեպքում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու պաշտոնատար անձի որոշմամբ պաշտոնավարումը երկարաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով.

12) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.

13) դատական կարգով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելու դեպքում.

14) կադրերի ռեզերվից հանվելու դեպքում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հարկային ծառայողը զբաղեցնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն.

15) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.

3. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու հարկային ծառայողի լիազորությունները:

4. Հարկային ծառայությունից ազատվելու դեպքում հարկային ծառայողը հարկային մարմին է հանձնում իր ծառայողական վկայականը, իրեն ամրագրված զենքը, համազգեստը եւ պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված այլ միջոցներ:»:

Հոդված 26. Օրենքի 26.1-ին հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 27. Օրենքի 28-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի՝

1) 2-րդ կետում «հարկային» բառից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերը.

2) 4-րդ կետում «ծառայություն իրականացնող» բառերը փոխարինել «մարմնի» բառով:

2) 3-րդ մասի՝

1) 6-րդ կետում «ծառայողի» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիական ծառայողի» բառերը.

2) 7-րդ կետից հանել «կամ հարկային ծառայություն իրականացնող» բառերը:

Հոդված 28. Օրենքի 29.1.-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Հարկային ծառայողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 29. Օրենքի 30-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում, 31-րդ հոդվածի 1-ին պարբերությունում, 32-րդ հոդվածի 1-ին մասում, 33-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերում, 37-րդ հոդված 1-ին եւ 3-րդ մասերում եւ 2-րդ մասի առաջին նախադասություններում «հարկային» բառերից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերը:

Հոդված 30. Օրենքի 37-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «բացառում են» բառից հետո «հարկային» բառը փոխարինել «հանրային» բառով:

2) Վերնագրում եւ 1- 3-րդ մասերում «հարկային» բառերից հետո լրացնել «մարմնում հանրային» բառերը:

Հոդված 31. Օրենքի 38-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի երկրորդ նախադասությունում «ատրիբուտ» բառը փոխարինել «տարր» բառով:

2) 2-րդ մասում «մարմինն ունի» բառերը փոխարինել «մարմինը կարող է ունենալ» բառերով:

Հոդված 32. Օրենքի 39-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, հարկային ծառայողի հիմնական պարտականություններն են՝».

2) 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

Հոդված 33. Օրենքի 40-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«1.«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, հարկային ծառայողի հիմնական իրավունքներն են՝».

2) 1-ին մասի 1-3-րդ, 5- 8-րդ, 10-րդ եւ 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 34. Օրենքի 41-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «պատասխանատվություն» բառից հետո լրացնել «, ներառյալ՝ նյութական պատասխանատվություն» բառերը.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 35. Օրենքի 42-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի՝

ա) 1-ին կետից հանել «գրավոր» բառը.

բ) 4-րդ կետում «ազատվում է (են) հարկային ծառայությունից՝ ծառայողական անհամապատասխանության հիմնավորմամբ» բառերը փոխարինել «կիրառվում է ծառայությունից ազատում կարգապահական տույժը: բառերով»:

2) 2- 8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 36. Օրենքի 43-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «որոշմամբ» բառից հետո լրացնել «՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում՝ Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի կողմից, որի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը` հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի կողմից հաստատված հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակից:» բառերը:

2) 2- 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 37. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «կամ հարկային» բառերից հետո եւ երկրորդ պարբերության առաջին «հարկային» բառից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերը:

Հոդված 38.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն, «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ- 206-Ն, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքներին նշված օրենքները համապատասխանեցնելու հետ, մասնավորապես՝ համապատասխան օրենքները համապատասխանեցվում են՝

1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայության պաշտոնների նոր դասակարգմանը՝ հաշվի առնելով, որ առանձնահատկություններ են սահմանվում զինվորական ծառայություն անցնող պետական ծառայողների պաշտոնների, ոստիկանության գործառույթներ իրականացնող ոստիկանության ծառայողների պաշտոնների, փրկարարական ծառայության պաշտոնների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պետական ծառայության պաշտոնների, քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոնների եւ քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման պաշտոնների, հարկադիր կատարողների պաշտոնների, դիվանագիտական ծառայության պաշտոնների, պետական եկամուտների կազմակերպման եւ հսկողության, ստուգումների կազմակերպման եւ դիտարկման, ներքին աուդիտի, մաքսային հսկողության, հետբացթողումային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի, քննչական, հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության, ներքին անվտանգության վարչությունների, փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, մաքսատուն-վարչության պաշտոնների, դատական ծառայողների՝ դատավորի օգնականի, դատավորի գործավարի եւ դատական նիստերի քարտուղարի պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների համար:

2. «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված նոր պաշտոնների դասակարգմանը, այն է` քաղաքական պաշտոններ, վարչական պաշտոններ, ինքնավար պաշտոններ, հայեցողական պաշտոններ:

3. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով նախատեսված պետական մարմնի կարգավիճակին:

4. «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքներում եւս կատարվել են փոփոխություններ, մասնավորապես՝

1) «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ եթե նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալների պաշտոնում վերանշանակում կամ նշանակում չի կատարվում, ապա նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալները իրավունքի ուժով ազատվում են զբաղեցրած պաշտոնից:

2) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ՝

ա. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մրցույթը կազմակերպում եւ անցկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը ձեւավորվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով, իսկ գործող օրենքով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար բացառություն նախատեսված չէ եւ ձեւավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված գլխավոր քարտուղարի լիազորությունները իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ գործող օրենքով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար բացառություն նախատեսված չէ.

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ գործող օրենքով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար բացառություն սահմանված չէր եւ այդ մարմնի համար եւս սահմանում է Կառավարությունը.

բ. Հաշվեքննիչ պալատում գլխավոր քարտուղարի մրցույթը կազմակերպում եւ անցկացնում է Հաշվեքննիչ պալատը, իսկ գործող օրենքով .

գ. քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ միայն մեկ անգամ կարող է երկարաձգվել ծառայության ժամկետը.

դ. քաղաքացիական ծառայողը ազատվում է զբաղեցված պաշտոնից, եթե ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 80 օր աշխատանքի չի ներկայանում՝ չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդը, իսկ գործող օրենքով նախատեսված է 140 օր:

Նախագծով հստակեցվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով առանձնահատկություններ սահմանված պետական կառավարման համակարգի մարմինների մասով, մասնավորապես՝ նախագծում նշվում են այդ մարմինների այն ստորաբաժանումները, որոնց վրա չի տարածվում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի գործողությունը:

3) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվող փոփոխությունները հիմնականում խմբագրական բնույթի են:

Նախագծի 1-ին հոդվածով առավել հստակեցվում է պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելավճարների տրամադրման եւ հաշվարկման դրույթները, միաժամանակ վերականգնվում է դատական ծառայողների համար զբաղեցրած պաշտոնին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում հավելավճարի իրավունքը (համապատասխան դրույթ առկա է եղել մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը):

Հատուկ քննչական ծառայության եւ քննչական կոմիտեի քննիչների, ինչպես նաեւ ՊԵԿ քննիչների վարձատրությանը վերաբերող դրույթների խմբագրումները պայմանավորված են «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 22-ի ՀՕ-206-Ն օրենքով քննիչների պաշտոնները ինքնավար պաշտոններ դառնալու հանգամանքով: Դրանով պայմանավորված ՊԵԿ քննիչների հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները Օրենքի 9-րդ հավելվածից տեղափոխվում են 1-ին հավելված:

Նույն հիմնավորմամբ փոխվում է նաեւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 4-րդ գլխի վերնագիրը: Գործող խմբագրությամբ այդ գլխով կարգավորված են պետական հատուկ ծառայողների («Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքով հատուկ քննչական ծառայությունում, քննչական կոմիտեում ծառայությունը, ինչպես նաեւ զինվորական ծառայությունը պետական հատուկ ծառայության տեսակ էին համարվում) վարձատրությանը վերաբերող դրույթները:

Հաշվի առնելով այն, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով առավել հստակեցվել է պետական ծառայության շրջանակը, եւ Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը այլեւս կիրառելի չէ, հիշյալ դրույթն առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել:

Միաժամանակ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 16-րդ, 17-րդ մասերով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2.2-րդ մասով սահմանված դրույթները համապատասխանեցվում են, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 12-րդ մասը հստակեցվում է:

Օրենքի 1-ին հավելվածում լրացվում է նաեւ Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդականի գործակիցը՝ հաշվի առնելով մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ի այդ պաշտոնի համար սահմանված գործակիցը:

4) «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ՝

ա. պետական մարմնի կառուցվածքային փոփոխությունն իրականացվում է նաեւ կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման եղանակով.

բ. տեսչական մարմինը վերակազմակերպվում` միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում է օրենքով, իսկ գործող օրենքով նախատեսված է բացառություն եւ տեսչական մարմինը միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում է Կառավարության որոշմամբ:

2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

3. Ակնկալվող արդյունքը

Մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման դեպքում նշված օրենքները կհամապատասխանեցվեն «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն, «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ- 206-Ն, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքներին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

29 օգոստոսի 2019 թվականի N 1164 - Ա

Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների նախագծերի փաթեթի մասին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. սեպտեմբերի 9
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փրկարար ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1164-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ