Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-2893 -20.09.2019-ՏՀ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«9) օրենքով նախատեսված դեպքերում  համայնքի վարչական տարածքում ոգելից եւ ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների, փոխարինիչների, բացառությամբ բժշկական նշանակության  ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների  կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար.»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 9-րդ կետում «եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար`» բառերը փոխարինել «կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների  կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների  վաճառքի թույլտվության համար`» բառերով,

2) 1-ին մասի 9-րդ կետի բ. ենթակետում `

ա. «ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`» բառերը փոխարինել «օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների  վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: