Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5521-25.03.2005-ՊԻ,ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետեւ` օրենսգիրք) 195-րդ հոդվածում «գրանցման կամ բնակագրման» բառերը փոխարինել «հաշվառման» բառով:

Նույն հոդվածի սանկցիայում «նվազագույն աշխատավարձի 5 տոկոսից մինչեւ 10 տոկոսի չափով» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի 50 տոկոսից մինչեւ նվազագույն աշխատավարձի չափով» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 197-րդ հոդվածից հանել «առանց գրանցման կամ բնակագրման» բառերը:

Նույն հոդվածի սանկցիայում «նվազագույն աշխատավարձի 5 տոկոսից մինչեւ 10 տոկոսի չափով» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի 50 տոկոսից մինչեւ նվազագույն աշխատավարձի չափով» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 201-րդ հոդվածի առաջին մասում «բնակագրման կամ գրանցման» բառերը փոխարինել «հաշվառման» բառով:

Առաջին մասի սանկցիայում «նվազագույն աշխատավարձի 10 տոկոսից մինչեւ 30 տոկոսի չափով» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի չափից մինչեւ եռապատիկի չափով» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 201-րդ հոդվածի երկրորդ մասում «բնակագրման, գրանցման կամ դուրսգրման» բառերը փոխարինել «հաշվառման կամ հաշվառումից հանելու» բառերով:

Երկրորդ մասի սանկցիայում «նվազագույն աշխատավարձի 20 տոկոսից մինչեւ դրա լրիվ չափը» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչեւ քառապատիկի չափով» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 201-րդ հոդվածի երրորդ մասում «բնակագրումը, գրանցումը կամ դուրսգրումը» բառերը փոխարինել «հաշվառումը կամ հաշվառումից հանումը» բառերով:

Երրորդ մասի սանկցիայում «նվազագույն աշխատավարձի 5 տոկոսից մինչեւ 30 տոկոսի չափով» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի 50 տոկոսից մինչեւ եռապատիկի չափով» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ մասի սանկցիայում «նվազագույն աշխատավարձի 5 տոկոսից մինչեւ 30 տոկոսի չափով» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի 50 տոկոսից մինչեւ եռապատիկի չափով» բառերով:

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 195.1 հոդվածով.

«Հոդված 195.1.Բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու կանոնները խախտելը

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունից դուրս ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացու մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեի վերաբերյալ, օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին չտեղեկացնելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչեւ նվազագույն աշխատավարձի չափով»:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի եւ «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերով:

Մասնավորապես, անհրաժեշտ է վարչական պատասխանատվություն նախատեսել ռեգիստրում հաշվառելու կանոնները խախտելու համար:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը ընդունվել է 1985թ.-ին եւ օրենսգրքով նախատեսված տուգանքի չափերը ներկայումս չնչին գումար են կազմում եւ համարժեք չեն կատարված իրավախախտմանը, ուստի նախագծով փոփոխություններ են ներկայացվել նաեւ համապատասխան հոդվածների սանկցիաներում: