Armenian ARMSCII Armenian
Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-272-09.09.2019-ՊԻ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«1. Սահմանադրության 159-րդ հոդվածին համապատասխան` սույն օրենքը սահմանում է պետական կառավարման համակարգի մարմինների շրջանակը, կազմավորման կարգը, ինչպես նաեւ կարգավորում է այդ մարմինների հետ կապված այլ հարաբերություններ:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 7.1. հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 7.1. Վարչապետին կամ կառավարությանը ենթակա մարմինների, մարզպետների ակտերի բողոքարկումը

1. Վարչապետին կամ կառավարությանը սույն օրենքով նախատեսված ենթակա մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ մարզպետների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել ակտն ընդունած մարմին կամ դատական կարգով:»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը: