Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-266-02.09.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 1998 թվականի հուլիսի 01-ի օրենսգրքի 290-րդ հոդվածի վերնագիրը «քննիչի,» բառից հետո լրացնել «քննչական բաժնի պետի,» բառերով։

2. Նույն հոդվածի 1-ին մասը «քննիչի,» բառից հետո լրացնել «քննչական բաժնի պետի,» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈւԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարություն օրենսգրքի (այսուհետ` «Օրենսգիրքե) 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների եւ գործողությունների օրինական եւ հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները եւ օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով եւ գործողություններով, եւ եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից: Այստեղից դուրս է մնացել քննչական բաժնի պետի կողմից կայացված որոշումների եւ գործողությունների բողոքարկման հնարավորությունը, քանի որ, համաձայն Օրենսգրքի 6-րդ հոդվածի 26-րդ կետի՝ վերջինս դիտվում է առանձին դատավարական կարգավիճակ ունեցող սուբյեկտ:

Օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է երկու հանգամանքներով՝
 


Այսպիսով, ներկայացված նախագծի ընդունմամբ՝ քննչական բաժնի պետի որոշումների եւ գործողությունների օրինական եւ հիմնավոր չլինելու դեմ կարող են բերվել բողոքներ դատարան՝ կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները եւ օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով եւ գործողություններով, եւ եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից։ 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՈՐՈՇՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈւԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստանե խմբակցությունն իր 2019 թվականի օգոստոսի ___-ի նիստում

ՈՐՈՇԵՑ

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: 

126 Է. Մարուքյան 122 Ս. Գրիգորյան
125 Գ. Գորգիսյան 123 Ս. Ալեքսանյան
115 Ա. Բաբաջանյան 124 Գ. Բաղդասարյան
116 Ա. Խաչատրյան 127 Մ. Թանդիլյան 
117 Ա. Սամսոնյան  128 Է. Անդրեասյան 
118 Հ. Բաբայան  129 Ռ. Ստեփանյան 
119 Ա. Եղիազարյան 130 Տ. Սիմոնյան
120 Ա. Կոստանյան 131 Հ. Այվազյան 
121 Կ. Սիմոնյան 132 Ս. Մինասյան

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


  Հարգարժա՜ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

Փաթեթին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- դրա ընդունման հիմնավորումը,

-  տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումները։

Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 05 թերթ։
 
Հարգանքով՝  ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ