Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5431-18.03.2005-ՖՎ,ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337) 56-րդ հոդվածի.

ա) երրորդ պարբերությունում «ինչպես նաեւ» բառերից հետո լրացնել «իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից» բառերը,

բ) հինգերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Տվյալ բյուջետային տար՟վա համար հաստատվող համայնքի բյուջեի.

ա) վարչական մասի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը չի կարող գերազանցել նախորդ (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ծախսերի գծով առկա պարտավորությունների ֆինանսավորմանն ուղղվող առաջիկա տարվա համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարը,

բ) ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը (առանց իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականությունը համարվող անշարժ գույքի օտարումից համայնքի բյուջե` տվյալ տարում մասհանվող միջոցների, ինչպես նաեւ տվյալ տարվա տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին իրականացվող ծախսերի) չի կարող գերազանցել այդ տարվա նախորդող երկրորդ եւ երրորդ բյուջետային տարիների համայնքի բյուջեի ֆոնդային մասում փաստացի ստացված եկամուտների (առանց պաշտոնական տրանսֆերտների գումարների եւ համայնքի բյուջեի վարչական մասով նախատեսված պահուստային ֆոնդից ֆոնդային մաս փոխանցված միջոցների) միջին տարեկանի 30 տոկոսը:»:

Հոդված 2. Օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետում «կապիտալ» բառը փոխարինել «տրամադրվող այլ դոտացիաներ եւ» բառերով, 6-րդ մասի «բ» կետի առաջին պարբերությունում «միջոցներն ուղղվում են» բառերը փոխարինել «միջոցները, որոնք ուղղվում են» բառերով, իսկ հինգերորդ պարբերությունում «սույն մասի «գ» կետում նշված» բառերը փոխարինել «սույն մասի «բ» կետում նշված» բառերով:

Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «սկզբունքով» բառից հետո լրացնել «տվյալ տարում» բառերը, «նախորդ բյուջետային տարում» բառերը փոխարինել «տվյալ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում» բառերով, իսկ «ընդհանուր գումարը» բառից հետո լրացնել «(ներառյալ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետությամ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն պետության կողմից համայնքներին տվյալ տարում տրվող փոխհատուցման գումարները)» բառերը:

Հոդված 4. Օրենքի 59-րդ հոդվածի.

ա) առաջին պարբերությունում «փոխատվություններ» բառից հետո լրացնել «(այլ համայնքի բյուջեից փոխատվություն ստանալու համար պահանջվում է նաեւ փոխատվություն տրամադրող համայնքի ավագանու համաձայնությունը):» բառերը եւ այդ պարբերությունը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր նախադասությունով. «Համայնքը նոր փոխատվություն կարող է ստանալ նախկինում ստացված փոխատվության գծով պարտքն ամբողջությամբ մարելուց հետո:».

բ) երրորդ պարբերությունում «վարկեր չեն տրամադրվում եւ արժեթղթեր չեն գնվում» բառերը փոխարինել «վարկեր եւ փոխատվություններ չեն տրամադրվում (բացառությամբ այլ համայնքների բյուջեներին օրենսդրությամբ սահմանված կարգով փոխատվությունների տրամադրման դեպքերի) եւ արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ համայնքի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գնման դեպքերի)» բառերով:

Հոդված 5. Օրենքի 63-րդ հոդվածի առաջին պարբերությունում առկա «ծախսերի» բառերը փոխարինել համապատասխանաբար «ելքերի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 66-րդ հոդվածի.

ա) առաջին պարբերությունում «գանձապետարանի տեղական գանձապետական բաժանմունքների միջոցով» բառերը փոխարինել «պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի գանձապետական ստորաբաժանումների (այսուհետեւ` գանձապետական ստորաբաժանումներ) միջոցով» բառերով,

բ) երկրորդ պարբերությունում «տեղական գանձապետական բաժանմունք» բառը փոխարինել «գանձապետական ստորաբաժանում» բառերով, «պարտավոր է համայնքի պահանջով անհապաղ կատարել համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը, եթե դրանք առկա են բյուջեի հաշվում եւ նախատեսված են համայնքի բյուջեով:» բառերը փոխարինել «պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել վճարումներ:»,

գ) չորրորդ պարբերությունում «Գանձապետական բաժանմունքները» բառերը փոխարինել «Գանձապետական ստորաբաժանումները» բառերով:

Հոդված 7. Օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «համայնքի» բառից հետո լրացնել «պարտադիր» բառը, իսկ «փոխհատուցման» բառից հետո` «սույն օրենքի 67-րդ հոդվածի համապատասխան,» բառերը:

Հոդված 8. Օրենքի 84-րդ հոդվածը լրացնել 12-րդ մասով հետեւյալ խմբագրությամբ.

«12. Սույն օրենքի 67-րդ հոդվածի դրույթները համայնքի բյուջեի ծախսերին վերաբերող մասով ուժի մեջ են մտնում պարտադիր լիազորությունների իրականացման կարգը սահմանող օրենքն ուժի մեջ մտնելու տարվա հաջորդող երկրորդ տարվանից:»: