Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5431-18.03.2005-ՖՎ,ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337) 56-րդ հոդվածի.

ա) երրորդ պարբերությունում «ինչպես նաեւ» բառերից հետո լրացնել «իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից» բառերը,

բ) հինգերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Տվյալ բյուջետային տար՟վա համար հաստատվող համայնքի բյուջեի.

ա) վարչական մասի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը չի կարող գերազանցել նախորդ (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ծախսերի գծով առկա պարտավորությունների ֆինանսավորմանն ուղղվող առաջիկա տարվա համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարը,

բ) ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը (առանց իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականությունը համարվող անշարժ գույքի օտարումից համայնքի բյուջե` տվյալ տարում մասհանվող միջոցների, ինչպես նաեւ տվյալ տարվա տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին իրականացվող ծախսերի) չի կարող գերազանցել այդ տարվա նախորդող երկրորդ եւ երրորդ բյուջետային տարիների համայնքի բյուջեի ֆոնդային մասում փաստացի ստացված եկամուտների (առանց պաշտոնական տրանսֆերտների գումարների եւ համայնքի բյուջեի վարչական մասով նախատեսված պահուստային ֆոնդից ֆոնդային մաս փոխանցված միջոցների) միջին տարեկանի 30 տոկոսը:»:

Հոդված 2. Օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետում «կապիտալ» բառը փոխարինել «տրամադրվող այլ դոտացիաներ եւ» բառերով, 6-րդ մասի «բ» կետի առաջին պարբերությունում «միջոցներն ուղղվում են» բառերը փոխարինել «միջոցները, որոնք ուղղվում են» բառերով, իսկ հինգերորդ պարբերությունում «սույն մասի «գ» կետում նշված» բառերը փոխարինել «սույն մասի «բ» կետում նշված» բառերով:

Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «սկզբունքով» բառից հետո լրացնել «տվյալ տարում» բառերը, «նախորդ բյուջետային տարում» բառերը փոխարինել «տվյալ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում» բառերով, իսկ «ընդհանուր գումարը» բառից հետո լրացնել «(ներառյալ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետությամ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն պետության կողմից համայնքներին տվյալ տարում տրվող փոխհատուցման գումարները)» բառերը:

Հոդված 4. Օրենքի 59-րդ հոդվածի.

ա) առաջին պարբերությունում «փոխատվություններ» բառից հետո լրացնել «(այլ համայնքի բյուջեից փոխատվություն ստանալու համար պահանջվում է նաեւ փոխատվություն տրամադրող համայնքի ավագանու համաձայնությունը):» բառերը եւ այդ պարբերությունը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր նախադասությունով. «Համայնքը նոր փոխատվություն կարող է ստանալ նախկինում ստացված փոխատվության գծով պարտքն ամբողջությամբ մարելուց հետո:».

բ) երրորդ պարբերությունում «վարկեր չեն տրամադրվում եւ արժեթղթեր չեն գնվում» բառերը փոխարինել «վարկեր եւ փոխատվություններ չեն տրամադրվում (բացառությամբ այլ համայնքների բյուջեներին օրենսդրությամբ սահմանված կարգով փոխատվությունների տրամադրման դեպքերի) եւ արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ համայնքի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գնման դեպքերի)» բառերով:

Հոդված 5. Օրենքի 63-րդ հոդվածի առաջին պարբերությունում առկա «ծախսերի» բառերը փոխարինել համապատասխանաբար «ելքերի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 66-րդ հոդվածի.

ա) առաջին պարբերությունում «գանձապետարանի տեղական գանձապետական բաժանմունքների միջոցով» բառերը փոխարինել «պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի գանձապետական ստորաբաժանումների (այսուհետեւ` գանձապետական ստորաբաժանումներ) միջոցով» բառերով,

բ) երկրորդ պարբերությունում «տեղական գանձապետական բաժանմունք» բառը փոխարինել «գանձապետական ստորաբաժանում» բառերով, «պարտավոր է համայնքի պահանջով անհապաղ կատարել համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը, եթե դրանք առկա են բյուջեի հաշվում եւ նախատեսված են համայնքի բյուջեով:» բառերը փոխարինել «պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել վճարումներ:»,

գ) չորրորդ պարբերությունում «Գանձապետական բաժանմունքները» բառերը փոխարինել «Գանձապետական ստորաբաժանումները» բառերով:

Հոդված 7. Օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «համայնքի» բառից հետո լրացնել «պարտադիր» բառը, իսկ «փոխհատուցման» բառից հետո` «սույն օրենքի 67-րդ հոդվածի համապատասխան,» բառերը:

Հոդված 8. Օրենքի 84-րդ հոդվածը լրացնել 12-րդ մասով հետեւյալ խմբագրությամբ.

«12. Սույն օրենքի 67-րդ հոդվածի դրույթները համայնքի բյուջեի ծախսերին վերաբերող մասով ուժի մեջ են մտնում պարտադիր լիազորությունների իրականացման կարգը սահմանող օրենքն ուժի մեջ մտնելու տարվա հաջորդող երկրորդ տարվանից:»:

ՏԵՂԵԿԱՆՔ- ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

Վերը նշված օրենքի նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել հետեւյալ հանգամանքները.

1. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով (այսուհետեւ` գործող օրենք) համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը հանդիսանում է դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր, իսկ համայնքի դեֆիցիտի առավելագույն չափը նույն օրենքով սահմանափակված է: Նախագծով առաջարկվում է այդ սահմանափակումը չտարածել համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին ֆինանսավորվող դեֆիցիտի չափի վրա (նախագծի 1-ին հոդվածի «բ» մաս):

2. Նախագծով առաջարկվում է նաեւ գործող օրենքի 56-րդ հոդվածը համապատասխանեցնել 2004 թվականի դեկտեմբերին փոփոխված 57-րդ հոդվածին, քանի որ 56-րդ հոդվածում համայնքի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների շարքում չեն նշված իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից համայնքի բյուջե մասհանվող գումարները (նախագծի 1-ին հոդվածի «ա» եւ «բ» մասեր):

3. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 281 -րդ հոդվածի 1.4-րդ մասի «բ» կետի համաձայն պետական բյուջեից սուբվենցիաները համայնքներին կարող են հատկացվող տրամադրվել նաեւ ընթացիկ բնույթի ծախսերի ֆինանսավորման համար, սակայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետով ամրագրված է, որ սուբվենցիաները կարող են տրամադրվել միայն կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը: Առաջարկվող փոփոխությունով կվերացվի «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքների միջեւ առկա անհամապատասխանությունը (նախագծի 2-րդ հոդված):

4. Պետական բյուջեից համայնքներին հատկացվող պաշտոնական տրանսֆերտների տրամադրման ձեւերը սահմանող «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրեն՟քի 57-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետի եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 281 -րդ հոդվածի 1.4-րդ մասի «գ» կետի միջեւ առկա է անհամապատասխանություն, մասնավորապես «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով որպես համայնքներին հատկացվող պաշտոնական տրանսֆերտների տրամադրման ձեւ նախատեսված են այլ դոտացիաները, որը չի նախատեսված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով: Առաջարկվող փոփոխությունով կվերացվի «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքների միջեւ առկա անհամապատասխանությունը (նախագծի 2-րդ հոդված):

5. Գործող օրենքով սահմանված է, որ պետական բյուջեից համայնքներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է` հիմք ընդունելով նախորդ բյուջետային տարում ՀՀ համախմբված բյուջեի փաստացի եկամուտների հանրագումարի ոչ պակաս, քան 4 տոկոսը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ արդեն մի շարք տարիներ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվող պետական բյուջեի մասին ՀՀ օրենքներով նախատեսվող պետական բյուջեից համայնքներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարի մեջ ներառված է նաեւ ընդունված օրենքներով համայնքների եկամուտների նվազեցման արդյունքում համայնքների բյուջեներում առաջացած կորուստների փոխհատուցման համար («Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետությամ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն) պետական բյուջեից հատկացվող գումարները, ուստի նախագծով առաջարկվում է սահմանել, որ ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարը, ներառյալ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետությամ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն պետության կողմից համայնքներին տվյալ տարում տրվող փոխհատուցման գումարները, հաշվարկվում է` հիմք ընդունելով նախորդ բյուջետային տարում ՀՀ համախմբված բյուջեի փաստացի եկամուտների հանրագումարի ոչ պակաս, քան 4 տոկոսը (նախագծի 3-րդ հոդված):

6. Գործող օրենքի համաձայն համայնքը բյուջետային փոխատվություն կարող ստանալ միայն պետական բյուջեից, իսկ համայնքի բյուջեից փոխատվությունների տրամադրում օրենքով նախատեսված չէ: Համայնքների միջեւ փոխհամագործակցության շրջանակը ընդլայնելու նպատակով օրենքի նախագծով առաջարկվում է համայնքներին վերապահել այլ համայնքներին բյուջետային փոխատվություններ (վերադարձելիության, արժեքավորման եւ ժամկետայնության սկզբունքով առանց վճարովիության սկզբունքի առանձին ծրագրերի կամ ծախսերի ֆինանսավորման նպատակով դրամական տեսքով տրվող միջոցներ) տրամադրելու իրավասություն: Միաժամանակ առաջարկվում է սահմանել, որ համայնքը նոր փոխատվություն կարող է ստանալ նախկինում ստացված փոխատվության գծով պարտքը ամբողջությամբ մարելուց հետո (նախագծի 4-րդ հոդվածի «ա» մաս):

7.Գործող օրենքի համաձայն համայնքի բյուջեի միջոցներով արժեթղթեր չեն գնվում: Նախագծով առաջարկվում է հստակեցնել համայնքի բյուջեի միջոցներով արժեթղթերի գնման հարցը, նկատի ունենալով հնարավոր դարձնել համայնքի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գնման դեպքերը (նախագծի 4-րդ հոդվածի «բ» մաս):

8. Գործող օրենքում տրված` «համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ» հասկացության սահմանումը մասամբ չի համապատասխանում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում տրված սահմանմանը: Նախագծով առաջարկվում է գործող օրենքում տրված սահմանումը համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին (նախագծի 5-րդ հոդված):

9.Գործող օրենքով սահմանված է, որ բյուջետային, հիմնարկների գանձապետական հաշիվներում բյուջետային միջոցների առկայության դեպքում վճարումները կատարվում են անվերապահորեն: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ըստ բյուջետային օրենսդրության հիմնարկների գանձապետական հաշիվներում բյուջետային միջոցների առկայությունը անհրաժեշտ սակայն բավարար պայման չէ վճարումները անվերապահորեն կատարելու համար (օրինակ հիմնարկի կողմից ներկայացված վճարման հայտի` «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանած պահանջներին անհամապատասխանության դեպքում), ուստի նախագծով առաջարկվում է սահմանել, որ վճարումները իրականացվում են ոչ թե անվերապահորեն, այլ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (նախագծի 6-րդ հոդվածի «բ» մաս):

10. Գործող օրենքով սահմանված է, որ Ազգային ժողովի ընդունած օրենքներով համայնքների եկամուտների նվազեցումը կամ ծախսերի ավելացումը պետք է փոխհատուցի պետությունը, սակայն ներկայումս բացակայում է փոխհատուցման ենթակա գումարների հաշվարկման մեխա՟նիզ՟մը: Նա՟խագծով առաջարկվում է օրենքով ամրագրել համայնքի բյուջեի ծախսերին վերաբերող մասով գործող օրենքի 67-րդ հոդվածի` կորուստների փոխհատուցման վերաբերող դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը (նախագծի 8-րդ հոդվածներ):

11. Նախագծով առաջարկվում է նաեւ շարադասական բնույթի` օրենքի որոշ դրույթները հստակեցնող փոփոխություններ, մասնավորապես կապված օրենքում արված հղման ճշգրտման եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 281 -րդ հոդվածի I մասի 1.4.-րդ կետին համապատասխանեցնելու (նախագծի 2-րդ), «նախորդ տարի» հասկացության պարզեցման (նախագծի 3-րդ հոդված), «տեղական գանձապետական բաժանմունք» բառերը «գանձապետական ստորաբաժանում» բառերով փոխարինման (նախագծի 6-րդ հոդվածի «բ» եւ «գ» մասեր) եւ օրենքի 71-րդ եւ 67-րդ հոդվածների փոխկապվածությունը շեշտադրելու եւ 71-րդ հոդվածի գործողությունը համայնքապետի կամավոր լիազորությունների վրա չտարածվելու գա՟ղա՟փարը հստակեցնելու (նախագծի 7-րդ հոդված) հարցերի հետ:

12. Հարկ է նշել, որ նախագծի 1-ին հոդվածի «բ» մասի, 3-4-րդ եւ 6-րդ հոդ՟վածների դրույթները` ան՟միջականորեն կապակցված են նախագծի հետ նույն փաթեթում ներկայացված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ: