Armenian ARMSCII Armenian
Կ-543-18.03.2005-ՖՎ,ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (24 հունիսի 1997 թվականի, ՀՕ-137) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11 -րդ հոդվածով`

«Հոդված 11 . Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի բոլոր մակարդակների բյուջեների վրա:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «Պետական եւ համայնքի» բառերը փոխարինել «Պետական, պարտադիր սոցիալական ապահովագրության եւ համայնքի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի «ա» կետը «պետական բյուջե,» բառերից հետո լրացնել «պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե» բառերով.

բ) 2-րդ մասը «պետական,» բառից հետո լրացնել «պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերով:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասը լրացնել «, եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան չի նախատեսվել» բառերով.

բ) 4-րդ մասում «սույն օրենքով սահմանված ժամկետում» բառերը փոխարինել «սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշման ընդունման օրը» բառերով:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության առաջին նախադասությունը եւ երկրորդ պարբերությունը «պետական բյուջեից» բառերից հետո լրացնել «եւ համայնքների բյուջեներից» բառերով:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում`

ա) երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը «պետական սեփականություն համարվող անշարժ գույքի» բառերը փոխարինել «պետական սեփականություն համարվող` հող չհանդիսացող անշարժ գույքի» բառերով.

բ) հինգերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Սույն օրենքով սահմանված կարգով համայնքի ավագանի ներկայացվող համայնքի առաջիկա տարվա բյուջեի մասին համայնքի ավագանու որոշման նախագծում համայնքի բյուջեի`

ա) վարչական մասի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը չի կարող գերազանցել առաջիկա տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ծախսերի գծով առկա պարտավորությունների ֆինանսավորմանն ուղղվող առաջիկա տարվա համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարը.

բ) ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը (առանց իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից համայնքի բյուջե` տվյալ տարում մասհանվող միջոցների, ինչպես նաեւ տվյալ տարվա տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին իրականացվող ծախսերի) չի կարող գերազանցել այդ տարվան նախորդող երկրորդ եւ երրորդ բյուջետային տարիների համայնքի բյուջեի ֆոնդային մասում փաստացի ստացված եկամուտների (առանց պաշտոնական տրանսֆերտների գումարների եւ համայնքի բյուջեի վարչական մասով նախատեսված պահուստային ֆոնդից ֆոնդային մաս փոխանցված միջոցների) միջին տարեկանի 30 տոկոսը:»:

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը «որոշմամբ» բառից հետո լրացնել «սույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան» բառերով:

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածում`

ա) 5-րդ մասի առաջին պարբերությունում «տեղական գանձապետական բաժանմունքներն» բառերը փոխարինել «գանձապետական ստորաբաժանումներն» բառերով.

բ) 7-րդ մասում «գանձապետական բաժանմունքների» բառերը փոխարինել «գանձապետական ստորաբաժանումների» բառերով.

գ) 8-րդ մասի առաջին նախադասությունում «գանձապետական բաժանմունքները» բառերը փոխարինել «գանձապետական ստորաբաժանումները» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը «անվերապահորեն» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով.

դ) 10-րդ մասի երրորդ նախադասությունը հանել եւ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով կարող են սահմանվել պետական բյուջեի պաշտպանված ծախսատեսակները:»:

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասի «ա» կետում «նախորդ բյուջետային տարվա եւ ընթացիկ բյուջետային տարվա» բառերը փոխարինել «պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված բյուջետային տարվան նախորդող երկրորդ տարվա (այսուհետ սույն հոդվածում, ինչպես նաեւ սույն օրենքի 31-րդ եւ 361 -րդ հոդվածներում` նախորդ բյուջետային տարի) եւ առաջին տարվա (այսուհետ սույն հոդվածում, ինչպես նաեւ սույն օրենքի 31-րդ եւ 361 -րդ հոդվածներում` ընթացիկ բյուջետային տարի)» բառերով, իսկ «ե» կետը «նորմատիվները» բառից հետո լրացնել «(համապատասխան նորմատիվների սահմանված լինելու դեպքում)» բառերով.

բ) 4-րդ մասի «բ2 » կետում «բանկի ծախսերի» բառերը փոխարինել «բանկի վարչական ծախսերի» բառերով:

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունում «եկամուտների աղբյուրները դասակարգվում են`» բառերը փոխարինել «եկամուտների աղբյուրներն են`» բառերով:

Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում`

ա) «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության եւ Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմնի, հարկային պետական ծառայության եւ մաքսային պետական մարմնի» բառերով.

բ) «խրախուսման» բառից հետո ավելացնել «եւ (կամ) համակարգի զարգացման» բառերը եւ հանել «տվյալ տարվա պետական բյուջեի մասին» բառերը.

գ) ավելացնել հետեւյալ խմբագրությամբ նոր նախադասություններ` «Ընդ որում, հարկային պետական ծառայության եւ մաքսային պետական մարմնի խրախուսման եւ (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի գումարների օգտագործման` «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածին եւ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածին համապատասխան ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ տարեկան ծախսերի նախահաշվի ձեւով: Պետական բյուջեում նախատեսման դեպքում պետական լիազորված մարմնի խրախուսման նպատակային ֆոնդի միջոցները նշանակված են բացառապես պետական լիազորված մարմնի աշխատակիցների խրախուսման եւ դրանով պայմանավորված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների կատարման համար, ընդ որում` խրախուսման միջոցներն օգտագործվում են պետական լիազորված մարմնի ղեկավարի սահմանած կարգով:»:

Հոդված 12 . Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «սկզբունքով» բառից հետո լրացնել «տվյալ տարում» բառերով, «նախորդ բյուջետային տարում» բառերը փոխարինել «տվյալ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում» բառերով, իսկ «ընդհանուր գումարը» բառից հետո ավելացնել «(ներառյալ` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի համաձայն պետության կողմից համայնքներին տվյալ տարում տրվող փոխհատուցման գումարները)» բառերը:

Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածի 9-րդ մասի առաջին պարբերությունում «այդ մասին կազմելով արձանագրություն» բառերը, ինչպես նաեւ երկրորդ եւ երրորդ պարբերությունները հանել:

Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Ընդ որում, հատկացումների գումարների միջծրագրային վերաբաշխումները չպետք է հանգեցնեն տվյալ տարվա պետական բյուջեով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով նախատեսված` համայնքներին տրամադրվող հատկացումների ընդհանուր տարեկան գումարի նվազմանը (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ):».

բ) 7-րդ մասը «ուղղությունների» բառից հետո լրացնել «կառավարության սահմանած համամասնություններով» բառերով:

Հոդված 15. Օրենքի 281 -րդ հոդվածի I մասի 2-րդ կետի «ա» ենթակետը եւ II մասի 2-րդ կետը «պետական բյուջեից» բառերից հետո լրացնել «եւ (կամ) այլ համայնքների բյուջեներից» բառերով, իսկ 282 -րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի առաջին պարբերությունում «միջոցներն ուղղվում են» բառերը փոխարինել «միջոցները, որոնք ուղղվում են» բառերով:

Հոդված 16. Օրենքի 30-րդ հոդվածում`

ա) 1-ին մասը «փոխատվություններ» բառից հետո լրացնել «(այլ համայնքի բյուջեից փոխատվություն ստանալու համար պահանջվում է նաեւ փոխատվություն տրամադրող համայնքի ավագանու համաձայնությունը)» բառերով եւ ավելացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ` «Համայնքը նոր փոխատվություն կարող է ստանալ նախկինում ստացված փոխատվության գծով պարտքը ամբողջությամբ մարելուց հետո:».

բ) 4-րդ մասում «փոխատվություններ չեն տրվում եւ արժեթղթեր չեն գնվում» բառերը փոխարինել «փոխատվություններ չեն տրվում (բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի) եւ արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ համայնքի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գնման դեպքերի)» բառերով:

Հոդված 17. Օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմին» բառերով:

Հոդված 18. Օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասում «իր տեղական գանձապետական բաժանմունքների միջոցով» բառերը փոխարինել «իր գանձապետական ստորաբաժանումների միջոցով» բառերով:

Հոդված 19. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմինը» բառերով: