Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5391-17.03.2005-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) օրենքի 43-րդ հոդվածի աղյուսակի 13-րդ` «Շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 2-րդ կետով.

1

2

3

4

5

6

7

8

9

10

2.

Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ

ԿՄ

Բ

-

Փ

Մ

-

Հ

Վ

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

Երեւանում հաճախ  դիտվում է մթնոլորտի գերնոր՟մատիվային աղտոտվածություն, որի հիմնական պատճառն ավտոտրանսպորտն է: 2002թ. ցուցանիշներով ավտոտրանսպորտի արտանետումները հանրապետությունում կազմել են ընդհանուր արտանետումների 85%, իսկ Երեւանում` 97 %:

Մթնոլորտի աղտոտ՟վածության մեջ ավտոտրանսպորտի բաժնեմասն անհամեմատ մեծ է  նաեւ այն պատճառով, որ ավտոմեքենաների արտանետումներն իրականացվում են գրեթե շնչառության մակարդակում եւ կուտակվում մթնոլորտի գետնամերձ շերտում` քաղաքի ողջ տարածքում:

Բենզինով եւ դիզելային վառելանյութով աշխատող մեքենաների արտանետումներում առկա են խիստ վնասակար մի քանի տասնյակ նյութեր: Մոնիտորինգի տվյալների համաձայն մի շարք նյութերի կոնցենտրացիան Երեւանի օդային ավազանում գերազանցում է  սահմանված նորմատիվները, որը հաճախ առիթ է տալիս ֆոտոքիմիական սմոգի ձեւավորմանը: Սրա մասին է վկայում նաեւ Երեւանում 2004թ մայիսից դիտարկվող գետնամերձ օզոնի բարձր կոնցենտրացիանների առկայությունը:

Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից մեկը   ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների  մշտական մոնիտորինգի իրականացման բացակայությունն է, ինչն էլ իր հերթին խոչնդոտում է ավտոտրանսպորտային միջոցներից շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեման ուղղությամբ համապատասխան միջոցառումներ իրականացնելուն, ինչպես նաեւ այդ աղտոտող նյութերի արտանետումների  նորմատիվների  պահպանման նկատմամբ պատշաճ հսկողություն/վերահսկողություն իրականացնելուն

Միաժամանակ հարկ է նշել նաեւ այն, որ Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցներով մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումների նկատմամբ վերահսկողության կարգը սահմանված է ՀՀ կառավարության 1991թ. դեկտեմբերի 12-ի` «Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումների նկատմամբ  վերահսկողության կարգը հաստատելու մասին»
N 681 որոշմամբ: Սակայն այս որոշումը ներկայումս չի գործում, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, վերահսկողության կարգը պետք է սահմանվի միայն Օրենքով, եւ բացի այդ, հիշյալ որոշմամբ ամրագրված որոշ գործառույթների իրականացումը վերապահված է այնպիսի այնպիսի կազմակերպությունների, որոնք ներկայումս լուծարված են, կամ չունեն այն ժամանակվա իրենց դերը (օրինակ` «Հայնավթամթերք» ԱԱՄ, «Ավտոմոտոսպասարկում» ԱՄ, «Ավտոմոտոսիրող» կամավոր ընկերություն հասարակական կազմակերպությունը):

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ հոկեմբերի 14-ի N40 արձանագրային որոշմամբ, հավանություն ստացած «Ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների նվազեցման հայեցակարգի» համաձայն,   անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել անսարք ավտոմեքենաների օգտագործումը նվազեցնելուն ուղղված միջոցառումների մշակման ուղղությամբ:

Այս ուղղությամբ կատարվելիք կարեւոր քայլերից է`  սույն փաթեփով ներկայացվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը, որով հնարավորություն կնձեռնվի կրճատել գերնորմատիվային արտանետումներով շահագործվող ավտոմեքենաների  թիվը: Նշված օրենքի փոփոխությամբ նախատեսվում է նաեւ համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից ստեղծել չափիչ կետեր, որտեղ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով կիրականացվեն ավտոտրանսպորտային միջոցների արտանետումներում վնասակար նյութերի չափումներ եւ սահմանված նորմերի համապատասխանության դեպքում կտրվեն արտանետումների նորմաներին համապատասխանության կտրոններ: Առանց այդ կտրոնների առկայության ավտոտրանսպորտային միջոցները չեն կարող անցնել տեխնիկական զննություն: Չափումներն կիրականացվեն տարեկան մեկ անգամ, իսկ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությաունների տրանսպորտային միջոցները տարեկան երկու անգամ` ելնելով ՀՀ կառավարության.2004թ. հունվարի 30-ի «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությաունների տրանսպորտային միջոցների պետական տեխնիկական զննության անցկացման եւ դրանց դեղին հիմնագույնի համարանիշների հատկացման կարգը հաստատելու մասին» N 32 որոշումից:

Մոնիտորինգի իրականացման նպատակով ձեւավորվող չափիչ կետերի գործունեությունը օրենքի կարգավորման առարկա է եւ նպատակահարմար է չափիչ կետերը կազմավորել մրցակցային դաշտում` ելնելով տնտեսության ազատականացման ընդհանուր տենդեցը պահպանելու եւ լրացուցիչ բյուջետային ծախսերից խուսափելու նկատառումներից:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ չափիչ կետերը պետք է բավարարեն որոշակի տեխնիկական պահանջների, ինչպես նաեւ դրանց  կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ լիազոր պետական մարմնին (ՀՀ բնապահպանության նախարարությանը) տրամադրվող հաշվետվությունները եւ դրանց վերլուծության արդյունքները կնպաստեն մթնոլորտի պահպանության ոլորտի պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը, ուստի  անհրաժեշտ ենք համարում այս գործունեությունը ընդգրկել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների շարքում` համապատասխան փոփոխություններ կատարելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում: Սույն գործունեության տեսակը նպատակահարմար է լիցենզավորել հանձնաժողովի եզրակացության առկայությամբ, ինչը հնարավոր է բարդ ընթացակարգով լիցենզավորման դեպքում:

Նախատեսվում է, որ լիցենզավորող պետական կառավարման մարմինը լինելու է ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Չափիչ կետերի կողմից մատուցվող ծառայության գինը նախատեսվում է սահմանել մինչեւ 1000 դրամ, որը որպես պարտադիր պահանջ կամրագրվի մրցույթային փաթեթում, լիցենզիայում:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների (անկախ չափիչ կետերի քանակից)   համար լիցենզիայի տրամադրման դիմաց, տարեկան, պետական տուրքի սահմանման անհրաժեշտությամբ:

Օրինագծում նախատեսվող 3 մլն. դրամ պետական տուրքի չափն ամրագրվել է  հիմք ընդունելով հանրապետությունում, չափման ենթակա ավտոտրանսպորտային միջոցների (մոտավոր թիվը 150000-200000 է) քանակը եւ չափման համար գանձվող միջին գումարը (միջին` 700 դրամով գանձման դեպքում):

Այս համակարգի ներդրմամբ, պետական բյուջե ակնկալվում է տարեկան, նվազագույնը`,  3-6 մլն. դրամ մուտքեր: