Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-1051-12.04.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ  ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ԵՎ «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ
ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Ներկայումս, Հայաստանի Հանրապետությունում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադրման համար կա պահանջ, որի համաձայն՝ ընկերությունը չի կարող որպես միակ մասնակից ունենալ մեկ անձից կազմված այլ տնտեսական ընկերություն: Սա չի փակում որեւէ  իրավական եւ տնտեսական ռիսկ՝ միեւնույն ժամանակ առաջացնելով արհեստական խոչընդոտներ, մասնավորապես օտարերկրյա ներդրումների համար, երբ օտարերկրյա ընկերությունները Հայաստանում ընկերություն գրանցելու համար ստիպված են լինում ներգրավել երկրորդ սեփականատեր՝ արդյունքում Հայաստանում բիզնես սկսելու առաջին քայլին հանդիպելով արհեսատական խոչընդոտի, ինչը վնասում է նաեւ ներդրումային միջավայրին:

Առաջարկվող նախագիծը մշակվել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման քաղաքականության համատեքստում, որը խնդրո առարկա մասով կապահովի հավասար պայմաններ բիզնեսի զարգացման համար:

Պետությունը պետք է լինի գործընկեր եւ իր կառույցներով նպաստի բիզնեսի զարգացմանն ու վերացնի խոչընդոտները՝ նպաստավոր դաշտ ստեղծելով եւ շահավետ պայմաններ ապահովելով ներդումների ու նաեւ օտարերկրացիների բիզնեսի ծավալման համար:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաեւ հաշվի առնելով ոլորտի ներկայացուցիչների կողմից սույն հարցի շուրջ բարձրացված արդարացի բողոքներն ու մտահոգությունները՝ սույն նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասը եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել:

Նախագծի ընդունման պարագայում ակնկալվող արդյունքը կլինի բիզնես գործունեություն ծավալելու համար ոլորտում առկա այս խոչընդոտի վերացումը եւ նոր ներդրումների խթանումը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ