Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-152-23.05.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1579-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «քաղաքաշինական պետական տեսչությանը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 15710-րդ հոդվածի`

1. վերնագրում եւ տեքստում «քաղաքաշինական պետական տեսչության տեսուչին» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողին» բառերով.

2. վերնագրում եւ տեքստում «կամ» բառից հետո «տեսչության» բառը փոխարինել «տեսչական մարմնի» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ մասում «Պետական հրդեհային տեսչության» բառերը փոխարինել «հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող  տեսչական մարմնի» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 214-րդ հոդվածի 5-րդ կետում «պետական տեսչությունների» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 215-րդ հոդվածի 5-րդ մասում`

1. «պետական տեսչությունների» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով.

2. «ԽՍՀՄ օրենսդրական ակտերով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերով:

Հոդված 6.  Օրենսգրքի 225-րդ հոդվածի`

1. վերնագրում «Պետական հրդեհային հսկողության մարմինները» բառերը փոխարինել «Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.

2. 1-ին մասում «Պետական հրդեհային հսկողության (Պետական հրդեհային տեսչության) մարմինները քննում են» բառերը փոխարինել «հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է» բառերով.

3. 2-րդ մասում «Պետական հրդեհային տեսչության» բառերը փոխարինել «Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով.

4. 2-րդ մասի «ա» եւ «բ» կետերում «հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչը» բառերը` իրենց հոլովաձեւերով, փոխարինել «hրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով` համապատասխան հոլովաձեւերով.

5. 2-րդ մասի «գ» կետում «հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության ավագ պետական տեսուչները» բառերը փոխարինել «hրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողները» բառերով.

6. 2-րդ մասի «դ» կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենսգրքի 24411 -րդ հոդվածի`

1. վերնագրում եւ 1-ին մասում «Քաղաքաշինական պետական տեսչության մարմինները» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.

2. 1-ին մասում «քննում են» բառերը փոխարինել «քննում է» բառերով.

3. 2-րդ մասում «Քաղաքաշինական պետական տեսչության մարմինների» բառերը փոխարինել «Քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով.

4. 2-րդ մասի 1-ին կետում «քաղաքաշինական պետական տեսչության պետը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով.

5. 2-րդ մասի 2-րդ կետում «քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման պետերը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները» բառերով.

6. 2-րդ մասի 3-րդ կետում «քաղաքաշինական պետական տեսուչները» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողները» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 24413 -րդ հոդվածի`

1. վերնագրում եւ տեքստում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչություն» բառերը` իրենց հոլովաձեւերով, փոխարինել «Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» բառերով` համապատասխան հոլովաձեւերով,

2. 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետը» բառերը փոխարինել «Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ մասում «էներգապետհսկողության մարմինների» բառերը փոխարինել «էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
 

Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

?Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին? Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի բնականոն գործունեությունն ապահովելու համար համապատասխան նախադրյալներ ստեղծելու, ինչպես նաեւ օրենսգրքով նախատեսված իրավախախտումները քննող մարմինների շրջանակը հստակեցնելու անհրաժեշտությունից:

Ընթացիկ վիճակը. Հայաստանի Հանրապետության վարչապետի` ?Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին? 2018 թվականի հունիսի 11-ի N 730-Լ որոշմամբ ձեւավորվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ նաեւ` տեսչական մարմին): Նշված կանոնադրության համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական եւ տեղական նշանակության գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների եւ հողօգտագործման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

Կարգավորման նպատակը

Նախագծի ընդունման նպատակն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանել, որ քաղաքաշինության, տրանսպորտի, էներգետիկայի, հրդեհային անվտանգության, պետական եւ տեղական նշանակության գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների եւ հողօգտագործման ոլորտներում կատարվող իրավախախտումների  վերաբերյալ գործերը քննող եւ/կամ պատասխանատվություն սաhմանող մարմինը Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն է:

Ակնկալվող արդյունքը

Ներկայացված նախագծի ընդունման դեպքում  տեսչական մարմինը հնարավորություն կունենա լիարժեք իրականացնել իրեն վերապահված գործառույթները` համապատասխան ոլորտներում ձեւավորելով առողջ մթնոլորտ:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում: 
  


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

2  մայիսի  2019 թվականի  N   548  - Ա
 

«ՎԱՐՉԱԿԱՆ  ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 73-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ո ւ մ  է.

1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ     Տ. ԱՎԻՆՅԱՆ

2019 թ. մայիսի 16
     Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                            ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
 

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 2-ի N 548-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը:   
 

ՀԱՐԳԱՆՔՈՎ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ