Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-527-28.02.2005-ՍԱ,ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-66-Ն) 1-ին հոդվածում «13 000 դրամ» բառերը փոխարինել «25 000 դրամ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի

ա/ «78 դրամ» բառերը փոխարինել «150 դրամ» բառերով.

բ/ «86 դրամ» բառերը փոխարինել «160 դրամ» բառերով.

գ/ «104 դրամ» բառերը փոխարինել «200 դրամ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
 


«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը պայմանավորված է ՀՀ կառավարության գործունեության եւ ՀՀ կառավարության կողմից ընդունված «Աղքատության հաղթահարման ռազմավարական» եւ Միջնաժամկետ ծրագրերով: Սոցիալական պաշտպանության ոլորտային քաղաքականության հիմնական գերակայություններից մեկը` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը, աղքատության ընդհանուր գծին եւ սպառողական զամբյուղին հավասարեցնելն է: Օրենքի ընդունման նպատակն է աշխատանքի դիմաց աշխատողների ստացած վարձատրությամբ ապահովել նրանց կենսաապահովման միջոցները:

«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխության նպատակն է բարձրացնել սոցվարների հարկման շեմը` դրանով իսկ նպաստելով զբաղվածության ստվերից դուրսբերանը: