Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-520-23.02.2005-ՖՎ,ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետութ՟յան օրենքի (7-ի հուլիսի 1998 թվականի, ՀՕ-236) 39-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«4. Մինչեւ 17-ը ներառյալ նստատեղ ունեցող միկրոավտոբուսներով Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու դեպքում տվյալ ամսվա համար հաշվարկված եւ վճարման ենթակահաստատագրված վճարի չափը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների (առանց պահուստային տրանսպորտային միջոցի) քանակին համապատասխան սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված հաստատագրված վճարի ընդհանուր գումարից:

Եթե միկրոավտոբուսների քանակը, որոնց վերաբերյալ վճարողի կողմից սահմանված կարգով նախապես ներկայացվել են հայտարարություններ, պակաս է կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների (առանց պահուստային տրանսպորտային միջոցի) քանակից, ապա տվյալ ամսվա համար հաստատագրված վճարի չափը որոշվում է տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների՝ ներառյալ պահուստային տրանսպորտային միջոցների, քանակի համար՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2005 թվականի մայիսի 1-ից: