Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-516-22.02.2005-ՊԻ,ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (24 հուլիսի 2001 թվականի, ՀՕ -200) (այսուհետեւ՝ օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21 -րդ հոդվածով՝

« Հոդված 21 . Մայրենի լեզվի օր՝ նշվում է փետրվարի 21-ին։ »։

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածից հանել «գրի» բառը։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

Հիմնավորում

Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի օրացույցում, բավականին սակավ են (Հանրապետության տոն, անկախության տոն, Գիտելիքի, գրի եւ դպրության օր, Թարգմանչաց տոն, Սուրբ Վարդանանց տոն ) ազգայինը խորհրդանշող եւ հայոց դարավոր արժեքները բնութագրող տոները։

Մինչդեռ, նույնիսկ, Միավորված ազգերի կազմակերպությունը, մեծ նշանակություն է տվել յուրաքանչյուր ազգի մայրերնի լեզվին եւ փետրվարի 21-ը հռչակել է որպես «Մայրենի լեզվի միջազգային օր»։

Հետեւաբար, հաշվի առնելով հայոց լեզվի նշանակությունը հայապահպանության գործում, նկատի ունենալով աշխարհասփյուռ հայության մեջ հայերենը եւ հայերենի իմացությունը վառ պահելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Մաշտոցյան գրերի գյուտի 1600-ամյայա տարելիցը, նպատակահարմար է ունենալ պետականորեն մայրենի լեզվի տոն։ Մյուս կողմից, նման տոնը հնարավորություն կտա ազգային փոքրամասնություններին եւս նշելու, տոնելու իրենց լեզվի տոնը։

Ելնելով վերոնշյալից, գտնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում անհրաժեշտ է կատարել լրացում, համաձայն որի՝ փետրվարի 21-ը Հայաստանում կտոնվի որպես «Մայրենի լեզվի օր»։