Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-415-20.11.2018-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ. ԵՆԹԱԾՐԱԳԻՐ 2» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2018թ. նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ. ԵՆԹԱԾՐԱԳԻՐ 2» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքը մշակվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածի 2-րդ մասի, 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2018 թվականի նոյեմբերի 9-ին Երեւանում ստորագրված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի վավերացումն ապահովելու նպատակով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2018թ. նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Օրենքը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2018թ. նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ, ԵՆԹԱԾՐԱԳԻՐ 2» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ

Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2018թ. նոյեմբերի 9-ին ստորագրվել է «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» (այսուհետ՝ Ծրագիր) վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ 50 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ ներգրավելու նպատակով:

Նշված միջոցներն ուղղվելու են «2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը (պակասուրդի ընդհանուր գումարը՝ 156,915,705.5 հազ. ՀՀ դրամ), ուստի վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեով նախատեսված ծախսերի կայուն ֆինանսավորման տեսանկյունից:

Ծրագրի ընդհանուր արժեքը 90 մլն ԱՄՆ դոլար է: Այն բաղկացած է 2017թ. եւ 2018թ. համար առանձին ենթածրագրերից՝ համապատասխանաբար 40 մլն ԱՄՆ դոլար եւ 50 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

Ծրագիրը միտված է ՀՀ ֆինանսական շուկաների ընդլայնմանը: Այն, մասնավորապես, ներառում է՝

(ա) Վարկառուի պետական պարտքի եւ ֆիսկալ ռիսկի կառավարման գործելակերպի եւ քաղաքականության հզորացում,

(բ) պետական արժեթղթերի եւ փողի շուկայի ենթակառուցվածքների բարելավում,

(գ) ֆինանսական գործիքների բազայի եւ ներդրողների ընդլայնում եւ կորպորատիվ թափանցիկության ամրապնդում:

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման Է հանդիսանում սահմանված ժամկետներում վերը նշված ոլորտներում մի շարք միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը, որոնք արդեն իսկ ամբողջությամբ իրականացված են:

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2018թ. նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի վավերացումը գտնում ենք նպատակահարմար:


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2018Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ. ԵՆԹԱԾՐԱԳԻՐ 2» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2018թ. նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի դրույթները չեն հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին:


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2018Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ. ԵՆԹԱԾՐԱԳԻՐ 2» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2018թ. նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի վավերացման առնչությամբ Հայաստանի Հանրապետության նոր օրենք ընդունելու կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒ Մ
 
12 նոյեմբերի 2018 թվականի N1237-Ա


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ. ԵՆԹԱԾՐԱԳԻՐ 2» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը, 73-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաեւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 16-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը անհետաձգելիության հիմքով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին։

5. «Միջազգային պայմանագրի վավերացման մասին» օրենքը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով ապահովել Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի առնչությամբ իրավաբանական եզրակացության հայերենով եւ անգլերենով տրամադրումը եւ այն ներկայացնել Ասիական զարգացման բանկ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2018 թ. նոյեմբերի 12
Երեւան




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիր վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը, օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 12-ի N 1237-Ա որոշումը, օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, վարկային համաձայնագրի վավերացման առնչությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բացակայության, վարկային համաձայնագրի եւ գործող օրենքների միջեւ հակասությունների բացակայության, վարկային համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը (19 նոյեմբերի 2018 թվականի ՍԴՈ-1435):

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ