Armenian ARMSCII Armenian

ՆԱԽԱԳԻԾ
ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Կ-316-10.09.2018-ՊԻՄԻ-011/2
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

««ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1. «Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-231-Ն օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բացի սույն օրենքով սահմանված դեպքերից, բուծողի իրավունքը կարող է սահմանափակվել միայն հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով`միայն նախնական համարժեք փոխհատուցմամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ