Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-381-02.10.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 05-ի քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը «գումարը» բառից հետո լրացնել հետեւյալ բառերով. «՝ բառացությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքերի»:

Նույն հոդվածը լրացնել նոր 1.1-ին մասով.

«1.1. Բանկի, վարկային կազմակերպության կամ գրավատան կողմից կնքված «Բանկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-13-րդ կետերով կամ 2-րդ մասով նախատեսված գործարքի գինը երեք միլիոն հայկական դրամը չգերազանցելու դեպքում, իսկ հիփոթեքի դեպքում՝ անկախ գործարքի գնից, պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարի հիսուն տոկոսը:»:

Նույն հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ

«2. Սույն հոդվածի 1-ին կամ 1.1-ին կետերով սահմանված պայմանները խախտող համաձայնությունն առ ոչինչ է:»:

Նույն հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Դատարանը կամ ֆինանսական համակարգի հաշտարարը պարտապանի պահանջով պակասեցնում է վճարման ենթակա կամ վճարված պայմանագրով որոշված տուժանքի չափը, եթե՝

1) տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետեւանքներին, կամ

2) պարտապանը, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, հանդիսանում է շահառու, կամ

3) մահացած պարտապանի` ժառանգությունն ընդունած ժառանգները ներառված են սոցիալապես անապահով ընտանիքների ցանկում, կամ

4) պարտավորության պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետեւանքով, եւ օրենքով կամ պայմանագրով անհաղթահարելի ուժը չի ազատում պատասխանատվությունից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելու օրվանից կնքված գործարքների վրա:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Բաբլոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են դրա ընդունման հիմնավորումը եւ տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով՝ ջնջված եւ լրացված ներկայացվում են օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 07 թերթ:

Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ


ՀԻՄՆՍՎՈՐՈՒՄ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ