Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «հասարակության եւ պետության կարիքների համար» բառերը փոխարինել «հանրության գերակա շահերի ապահովման նպատակով» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«11) հանրության գերակա շահ ճանաչված տարածքում գտնվող հողամասերը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականությունը ձեռք բերողին: Ընդ որում, պետական հողամասերի օտարման դեպքում հողամասերի ուղղակի վաճառքի գինը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «հասարակության եւ պետության կարիքների համար» բառերը փոխարինել «հանրության գերակա շահերի ապահովման նպատակով» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «հասարակության եւ պետության կարիքների համար» բառերը փոխարինել «հանրության գերակա շահերի ապահովման նպատակով» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 104-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 104. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով հողամասի օտարումը
1. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով հողամասի սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով` միայն նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ:»:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: