Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«Վարչական պատասխանատվության ենթարկված անձի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան դրա՝ օրենքով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալը, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան դրանց՝ օրենքով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալը։»:
Հոդված 2. Նույն հոդվածի վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն.
«Վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքը խախտողի կողմից, ոչ ուշ, քան տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից (նշանակված տուգանքի մասին ծանուցվելուց) հետո ութ օրվա ընթացքում, վճարելու դեպքում վճարվում է վարչական ակտով նշանակված տուգանքի գումարի կեսը՝ բացառությամբ սահմանված կարգով տարաժամկետված, գանգատարկված եւ (կամ) բողոքարկված վարչական ակտերի, ինչպես նաեւ՝ 44.1-րդ, 44.2-րդ, 45-րդ, 46-րդ, 47-րդ, 47.1-րդ, 47.3-րդ, 47.8-րդ, 49-րդ, 50-րդ, 51-րդ, 52-րդ, 53-րդ, 89-րդ, 91-րդ, 92-րդ, 93-րդ, 110.2-րդ հոդվածներով, 124-րդ հոդվածի 26-րդ եւ 31-րդ մասերով, 126-րդ, 128-րդ, 176-րդ, 177-րդ, 205-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար նշանակված տուգանքների եւ 112.2-րդ հոդվածով, 124-րդ հոդվածի 14-րդ եւ 18-րդ մասերով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար նշանակված տուգանքների:»։
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ