Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1057-09.01.2007-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Օրենքի կարգավորման առարկան եւ գործողության ոլորտը  

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում թատե՟րա՟կան բեմադրությունների ստեղծման եւ կենդանի, հրապարակային կատարման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է Հայաստանի Հանրապետու՟թյունում թատրոնի եւ թատերական գործունեության իրավական հիմքերը, թատերական գործունեությանը պետական աջակցություն ցուցաբերելու ձեւերն ու միջոցները:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության գործող եւ նորաստեղծ թատրոնների վրա:

ՀՈԴՎԱԾ 2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը թատրոնի եւ թատերական գործունեության մասին

1. Թատրոնի եւ թատերական գործունեության մասին Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրու՟թյունից, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապե՟տության օրենքից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

թատրոն` մշակութային կազմակերպություն (անհատ ձեռնարկատեր, ֆիզիկական անձ), որի գործունեության հիմնական նպատակը թատերական բեմադրությունների եւ այլ ներկայացումների ստեղծումն ու կենդանի հրապարակային, ինչպես նաեւ տեսալսողական միջոցներով միջնորդավորված կատարումն է.

պետական թատրոն` Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որն իրականացնում է թատերական գործունեություն.

համայնքային թատրոն` տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հիմնադրված համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն, որն իրականացնում է թատերական գործունեություն.

ոչ պետական թատրոն` իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից հիմ՟նադրված առեւտրային կամ ոչ առեւտրային կազմակերպություն, որն իրականացնում է թատերական գործունեություն.

թատերական գործունեություն` թատերարվեստի ստեղծագործությունների ստեղծում, կամ պահպանում, կամ տարածում, կամ մեկնաբանում.

թատերական բեմադրություն` դրամատիկական կամ երաժշտադրամատիկական ստեղծագործության հիման վրա ընդհանուր մտահղացմամբ եւ որոշակի անվանումով ստեղծված թատերարվեստի ստեղծագործություն.

ներկայացում` կենդանի, հրապարակային կատարմամբ թատերական բեմադրություն.

թատերական աշխատող` թատերարվեստի ստեղծագործություններ ստեղծող, կամ մեկնաբանող անձ.

թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ թատրոնի ստեղծագործական գործունեությունն ապահովող անձ.

թատրոնի գեղարվեստական խորհուրդ՝ հասարակական հիմունքներով խորհրդակցական մարմին, որը ձեւավորվում է թատրոնի ստեղծագործական անձնակազմից եւ հրավիրված անձանցից.

ազատ բեմահարթակ` պետական աջակցությամբ գործող, որեւէ թատրոնին չամրացված բեմ /բեմական միջոցներ/, որը տրամադրվում է թատերախմբին` նոր, փորձարարական բեմադրությունները ներկայացնելու համար.

բեմադրիչ /բեմադրող, ռեժիսոր, նկարիչ, բալետմայստեր, դիրիժոր, խմբավար/` թատերական բեմադրությունը կամ դրա առանձին մասը գեղարվեստական ինքնուրույն լուծմամբ իրականացնող ֆիզիկական անձ.

թատերարդյունաբերող /թատերական բեմադրության պրոդյուսեր/` իրավաբանա՟կան կամ ֆիզիկական անձ, որը կամ կազմակերպում եւ կամ ֆինանսավորում է թատե՟րական բեմադրության արդյունաբերումը /պատրաստում, ցուցադրում, իրացում/.

դերասան /արտիստ/` թատերական բեմադրության մեջ դրամատիկական կամ երաժշտադրամատիկական ստեղծագործության որեւէ գործող անձ կերպավորող ֆիզիկական անձ:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի նպատակները եւ խնդիրները

1. Սույն օրենքի նպատակներն են Հայաստանի Հանրապետության քաղաքացի՟ների ստեղծագործական-գեղարվեստական գործունեության ազատության, Հայաս՟տանի Հանրապետության տարածքում թատերական գործունեությանը նրանց մաս՟նակցության եւ թատերարվեստի ստեղծագործություններին հաղորդակցվելու, ինչպես նաեւ թատրոնի կողմից մատուցվող ծառայություններից եւ իրացվող արտադրանքից /ապրանքներից/ օգտվելու մատչելիության ապահովումը եւ պաշտպանությունը:

2. Սույն օրենքի խնդիրներն են թատերական մշակույթի ինքնատիպության, մշակութային համագործակցության եւ պետական ու համայնքային թատրոնների ձեւավորված համակարգի պահպանման, նոր թատրոնների ստեղծման եւ զարգացման, թատերական գործունեության բնագավառում նորարարական նախագծերի իրակա՟նացման, թատրոնին եւ թատերական գործունեությանը պետական աջակցության ցուցաբերման, թատրոնի գործունեության ֆինանսատնտեսական, ինչպես նաեւ ստեղծագործական անձնակազմի համալրման պայմանների ստեղծման իրավական երաշխիքների ապահովումը:

ՀՈԴՎԱԾ 5. Թատրոնի իրավունքները եւ պարտականությունները

1. Թատրոնի իրավունքները`

ա/ անկախ է ստեղծագործական-գեղարվեստական գործունեության ուղղության եւ խաղացանկի ընտրության մեջ.

բ/ կանոնադրությամբ նախատեսված նպատակներին համապատասխան` ինքնուրույն է ծրագրում իր գործունեությունը եւ որոշում զարգացման հեռանկարները.

գ/ կարող է ունենալ սեփական խորհրդանիշ /պաշտոնական անուն, ապրանքային նշան եւ այլն/.

դ/ ինքնուրույն է սահմանում իր աշխատանքի պայմանակարգը /ռեժիմը/, եթե այլ բան նախատեսված չէ հիմնադրի որոշմամբ կամ իր կանոնադրությամբ:

2. Թատրոնի պարտականությունները`

ա/ տոմսարկղերի եւ ներկայացման հանրային դիտման վայրերում փակցնել ազդագրերը, որտեղ նշված պետք է լինեն թատրոնի լրիվ անունը, ներկայացման լրիվ անունը, ստեղծագործության եւ հեղինակի անունը, բեմադրության հեղինակի, դերակա՟տարների անունները եւ այլ տեղեկություններ` ըստ թատրոնի ղեկավարության հայեցողության.

բ/ հանդիսատեսին տեղեկացնել ներկայացման տեղի, ժամանակի եւ ավարտի, տոմսի գնի, դրա ձեռքբերման եւ վերադարձման պայմանների, հանդիսատեսի տարիքային սահմանափակումների մասին.

գ/ թատերական տոմսի վրա նշել տոմսի արժեքը, թատրոնի անունը եւ գտնվելու վայրը, ներկայացման վերնագիրը, ամիս-ամսաթիվը եւ ժամը, դահլիճում նստելատեղը:

ՀՈԴՎԱԾ 6. Թատրոնի գործունեության նպատակն ու տեսակները

1. Թատրոնի գործունեության նպատակն է թատերարվեստի, ազգային թատրոնի ավանդույթների պահպանումը, տարածումը եւ զարգացումը, ինչպես նաեւ` հանրության պահանջմունքների ձեւավորումը եւ բավարարումը թատերական բեմարվեստի բնագավառում:

2. Թատրոնի գործունեության տեսակները սահմանվում են նրա կանոնադրու՟թյամբ կամ հիմնադրի որոշումներով։

ՀՈԴՎԱԾ 7. Պետական քաղաքականության հիմնական սկզբունքները եւ իրականացումը թատերական գործունեության բնագավառում

1. Թատրոնի եւ թատերական գործունեության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են.

ա/ ստեղծագործական-գեղարվեստական գործունեության ազատությունը եւ ինքնուրույնությունը.

բ/ հանրությանը թատերարվեստին հաղորդակցվելու պայմանների մատչելիությունը.

գ/ թատերարվեստի եւ մշակույթի մյուս ոլորտների համահավասար եւ համահունչ զարգացման անհրաժեշտությունը` հիմնված ազգային ինքնագիտակցության եւ ինքնության պահպանման վրա:

2. Հայաստանի Հանրապետությունում թատրոնի եւ թատերական գործունեության բնագավառում պետական քաղաքականությունը պետական մշակութային քաղաքա՟կանության բաղկացուցիչ մասն է:

3. Հայաստանի Հանրապետությունում թատրոնի եւ թատերական գործունեության բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվում է մշակույթի պահ՟պանման, տարածման եւ զարգացման պետական /տարեկան, եռամյա, հեռանկարային/ ծրագրերով:

ՀՈԴՎԱԾ 8. Պետության գործունեությունը թատերարվեստի բնագավառում

Պետությունը`

ա/ նպաստում է թատերական գործունեության իրականացմանը.

բ/ աջակցում է ազգային թատերարվեստի պահպանմանը, տարածմանը եւ զարգացմանը:

գ/ աջակցում է թատերական աշխատողների գործունեությանը` ապահովելով թատերական աշխատողների աշխատանքի եւ զբաղվածության համար պայմաններ.

 դ/ աջակցում է թատերական աշխատողների միջազգային ստեղծագործական շփումների ընդլայնմանը.

ե/ ապահովում է թատերարվեստի ոլորտի կադրերի պատրաստումը, որակավորումը, վերապատրաստումը:

ՀՈԴՎԱԾ 9. Թատրոնին եւ թատերական գործունեությանը պետական աջակցություն ցուցաբերելու ձեւերը եւ ուղղությունները

1. Թատրոնին եւ թատերական գործունեությանը պետական աջակցություն ցուցաբերելու ձեւերն են.

ա/ պետական, համայնքային, ոչ պետական թատրոնների օրենքով սահմանված կարգով ֆինանսավորումը.

բ/ տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում

պետական եւ համայնքային թատրոնների շենքերի եւ շինությունների վերանորոգման կամ հիմնանորոգման, նրանց ձայնային, լուսային եւ այլ անհրաժեշտ սարքա՟վորումների արդիականացման նպատակով ֆինանսական միջոցների հատկացումը.

գ/ թատրոններին մրցութային հիմունքով նպատակային ստեղծագործական պատվերների տրամադրումը` առանձին նախագծերի եւ միջոցառումների իրականաց՟ման նպատակով.

դ/ ազգային, տարածաշրջանային եւ միջազգային թատերական փառատոներին, մրցույթներին, ստուգատեսներին ու մշակութային փոխանակություններին կազմակեր՟պական եւ ֆինանսական մասնակցությունը.

ե/ դրամատիկական եւ երաժշտադրամատիկական ստեղծագործությունների ստեղծման, գնման, դրանց բեմադրման, ինչպես նաեւ հյուրախաղային գործունեության աջակցությունը.

զ/ թատերարվեստի բնագավառում գիտահետազոտական գործունեության եւ մասնագիտական կրթության զարգացման նպատակով ֆինանսական միջոցների, նորարարական /ինովացիոն/ նախագծերի իրականացման համար պետական դրամաշնորհների հատկացումը:

ՀՈԴՎԱԾ 10. Թատրոնի եւ թատերական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության Կառավարության իրավասությունները

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ապահովում է թատրոնի եւ թատերական գործունեության բնագավառում պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը:

ՀՈԴՎԱԾ 11. Թատրոնի եւ թատերական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազորած պետական կառավար՟ման մարմնի իրավասությունները

Թատրոնի եւ թատերական գործունեության բնագավառում պետական քաղաքա՟կանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը /այսուհետ` լիազոր մարմին/:

Լիազոր մարմինը`

ա/ մասնակցում է թատերարվեստի պահպանման, տարածման ու զարգացման պետական ծրագրերի մշակմանը եւ ընդունմանը.

բ/ կրթության ոլորտում լիազորված պետական մարմնի հետ մասնակցում է թատերարվեստի բնագավառում կրթական չափորոշիչների /ստանդարտների/ եւ կրթական ծրագրերի, մեթոդական ձեռնարկների մշակմանը.

գ/ իր իրավասությունների սահմաններում նպաստում է թատրոնի եւ թատերական գործունեության բնագավառում միջազգային համագործակցության զարգացմանը.

դ/ ներկայացնում է թատերական աշխատողներին եւ թատերական գործիչներին Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություններ.

ե/ կազմակերպում է թատերական աշխատողների մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը եւ վերաորակավորումը.

զ/ աջակցում է երիտասարդ շնորհալի դերասաններին, դեբյուտանտներին եւ նորաստեղծ թատերական խմբերին ու թատրոններին.

է/ նպաստում է մրցութային հիմունքով ազատ բեմահարթակների ստեղծմանը` որո-շակի սահմանափակ ժամկետով ոչ պետական թատրոններին տրամադրելու նպատակով.

ը/ աջակցում է զանգվածային տեղեկատվության միջոցներին` թատերարվեստի հանրահռչակման նպատակով.

թ/ սահմանում է պետական թատրոնների տոմսային տնտեսության վարման կարգը:

ՀՈԴՎԱԾ 12. Թատրոնի եւ թատերական գործունեության ֆինանսավորման կարգն ու ձեւերը

1. Պետական եւ համայնքային թատրոններին համապատասխան բյուջեներից ֆինանսավորում հատկացվում է պետական եւ համայնքային բյուջեներով թատրոնի եւ թատերական գործունեության համար նախատեսված ծախսերի սահմաններում` պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու իրավա՟բանական եւ /կամ/ ֆիզիկական անձանց միջեւ կնքված պայմանագրերի հիման վրա:

2. Թատերական գործունեության ֆինանսավորման աղբյուր կարող են հանդիսանալ հովանավորչական, պրոդյուսերական, գովազդային աշխատանքները, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ չարգելված գործունեության այլ միջոցներ:

ՀՈԴՎԱԾ 13. Պետական թատրոնի տնօրենի, գեղարվեստական ղեկավարի եւ գեղարվեստական խորհրդի հարաբերությունները

Պետական թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի հարաբերություն՟ները, թատրոնի գեղարվեստական ղեկավարի ընտրության, ազատման կարգն ու լիազորությունները, ինչպես նաեւ գեղարվեստական խորհրդի գործունեության կարգը սահմանվում են թատրոնի կանոնադրությամբ։

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

«Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է թատրոնի եւ թատերական գործունեության իրավական հիմքերի եւ թատրոններին պետական աջակցության ցուցաբերման ձեւերի ու միջոցների, թատրոնի իրավունքների ու պարտականու-թյունների սահմանմամբ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում թատերա-կան բեմադրությունների ստեղծման եւ կենդանի, հրապարակային կատարման հետ կապված հարաբերությունների կարգավորմամբ։