Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «1-5-րդ եւ 8-րդ կետերում նշված գործունեության տեսակներն իրականացնող անձանց արգելվում է որեւէ ամսվա արդյունքներով գործունեության բոլոր տեսակների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության, դրան համապատասխանող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի հանրագումարի 10 տոկոսից ավելին հսկիչ-դրամարկղային մեքենաներով արտացոլելը: Սույն մասով սահմանված սահմանաչափը գերազանցելու դեպքում սույն մասում նշված անձանց նկատմամբ կիրառվում են առանց ծանուցման ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ: Նույն բաժնի» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենի 22-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է հետեւյալը, որ թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների եւ 220890 ծածկագրին դասվող մինչեւ 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից եւ հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների, ինչպես նաեւ խաղողի օղիների եւ խաղողի օղու թորվածքների արտադրության) եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների եւ 220890 ծածկագրին դասվող մինչեւ 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից եւ հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների, խաղողի օղիների եւ խաղողի օղու թորվածքների, գինու, խնձորի եւ պտղահատապտղային այլ գինիների եւ գարեջրի արտադրություն, ինչպես նաեւ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծում իրականացնող անձինք չեն կարող որեւէ ամսվա արդյունքներով գործունեության բոլոր տեսակների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության, դրան համապատասխանող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի հանրագումարի 10 տոկոսից ավելին հսկիչ-դրամարկղային մեքենաներով արտացոլել:
Վերոնշյալ նորմը սահմանափակում է նշված գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների բնականոն գործունեությունը, ինչպես նաեւ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մի շարք նորմերին եւ պետության որդեգրած քաղաքականության հիմնական նպատակներին:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 11-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա եւ պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը եւ սոցիալական արդարությանը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 86-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներից են գործարար միջավայրի բարելավումը եւ ձեռնարկատիրության խթանումը:
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենի 22-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված սահմանափակումը խաթարում է նշված գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների սահմանադրությամբ երաշխավորված տնտեսական գործունեությամբ զբաղվելու ազատությունը, քանի որ վերջիններս զրկվում են որեւէ ամսվա արդյունքներով գործունեության բոլոր տեսակների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության, դրան համապատասխանող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի հանրագումարի 10 տոկոսից ավելին հսկիչ-դրամարկղային մեքենաներով արտացոլելուց:
Նշված սահմանափակումը իր հերթին խախտում է նաեւ հասարակ սպառողի իրավունքները, քանի որ տնտեսվարող սուբյեկտը ստիպված կլինի հրաժարվել սպառողին վաճառել ապրանք պայմանավորված 10 տոկոսից ավելին հսկիչ-դրամարկղային մեքենաներով արտացոլված (գերազանցած) լինելու պատճառաբանությամբ:
Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի հաշվարկային փաստաթուղթը սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող` հարկ վճարողի կողմից դուրս գրվող փաստաթուղթ է, որով հիմնավորվում է`
1) ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից եւ (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունք ձեռք բերելը:
2) ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման եւ (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը:
3) ապրանքի մատակարարումը օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին:
4) ապրանքի տեղափոխությունը:
Նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` վերոնշյալ գործարքների եւ գործողությունների փաստաթղթավորման նպատակով, որպես հաշվարկային փաստաթղթ կիրառվում է նաեւ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը, ի դեպ վերջինս, որպես հաշվարկային փաստաթուղթ կիրառվում է միայն ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից եւ (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը, ինչպես նաեւ ձեռք բերված ապրանքի տեղափոխությունը փաստաթղթավորելու համար:
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-5-րդ եւ 8-րդ կետերում նշված գործունեության տեսակները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի եւ 390-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վերջիններս ենթակա են ակցիզային դրոշմանիշերով եւ դրոշմապիտակներով դրոշմավորման:
Հետեւաբար որեւէ կերպ բացառվում է անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց որեւէ փաստաթղթի նմանատիպ ապրանքների իրացումը:
Նախագծի ընդունմամբ կվերականգնվի տնտեսվարող սուբյեկտների եւ սպառողների սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ կխթանի տնտեսվարող սուբյեկտի բնականոն գործունեությունը եւ կբարելավի գործարար միջավայրը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
1 2.06.2018թ.
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
ՀԱՐԳԱՐԺԱՆ ՊԱՐՈՆ ԲԱԲԼՈՅԱՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծին կից ներկայացվում են`
ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Հակոբ Հակոբյան),
բ) օրենքի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:
Խնդրում ենք օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Պատգամավորներ` Խոսրով Հարությունյան
Հակոբ Հակոբյան
Վահան Հարությունյան
Արկադի Համբարձումյան