ՆԱԽԱԳԻԾ
ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Լրամշակված տարբերակ
Կ-328-11.06.2018-ՊԻՄԻ-011/2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մասով.
«4. Անձը չի կարող նույն հիմքով կրկին անգամ ապաստան հայցել, բացառությամբ սույն օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 2. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատած կամ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ում ազատությունը օրենքով սահմանված կարգով սահմանափակված կամ ով ազատությունից զրկված է կամ ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, դիմում է ապաստանի կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար այդ իրավունքի մասին ծանուցման պահից՝ 20 օրվա ընթացքում: Սույն մասում նշված անձանց արգելանքի վերցնելուց հետո անհապաղ իրենց հասկանալի լեզվով, այդ թվում՝ գրավոր, պարզաբանվում է ապաստանի կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար դիմելու վերջիններիս իրավունքը եւ ապահովում դրա իրացումը:»:
Հոդված 3. Օրենքի 52-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությունը «երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ապաստան հայցողին» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքի 52.1 հոդվածի 7-րդ մասում նախատեսված դեպքի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 52.1 հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.
«3) ներկայացված են սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1 մասում նախատեսված սուբյեկտների կողմից».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մաս՝
«7. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով հարուցված հայցերով կայացված որոշումն անհապաղ տրամադրվում է դիմողին»:
Հոդված 5. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասում «դրա մասին տեղեկանալու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «դրա մասին սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով տեղեկանալու օրվանից սկսած մեկամսյա ժամկետում» բառերով:
Հոդված 6. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:
2. Սույն օրենքը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված դիմումներով գործի քննության վրա:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ