Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-488-27.01.2005-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (20.02.2002,ՀՕ-308) հոդված 2-ի 1-ին կետից հանել «  խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի» բառերը:

Հոդված 2. Օրենքի հոդված 2-ի 3-րդ կետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային Ժողովի մարմիններն են՝ Ազգային Ժողովի Նախագահը, նրա տեղակալները, պատգամավորները, հանձնաժողովները, խմբակցությունները եւ պատգամավորական խմբերը:»:
 

Հոդված 3. Օրենքի հոդված 2-ը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5. Ազգային Ժողովի աշխատակազմը, սույն օրենքով եւ իր կանոնադրությամբ սահմանված կարգով, աջակցում է Ազգային Ժողովի մարմինների գործունեության բնականոն իրականացմանը՝ վերջիններիս հայտերով, նրանց տրամադրելով նորմատիվ, վերլուծական, փորձագիտական եւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն եւ համապատասխան խորհրդատվություն:»:

Հոդված 4. Օրենքի հոդված 5-ի 1-ին կետի «է» ենթակետում «կամ» բառը փոխարինել «եւ»-ով:

Հոդված 5. Օրենքի հոդված 7-ի 1-ին կետի.

ա) «ա» ենթակետում «պահանջով» բառը փոխարինել «նախաձեռնությամբ» բառով,

բ) «գ» ենթակետը հանել:

Հոդված 6. Օրենքի հոդված 7-ը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ «11» կետով.

«11 Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավարներն ու պաշտանատար անձինք պարտավոր են ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ գրավոր տեղեկացնել պատգամավորին, իր բարձրացրած հարցի քննարկման մասին:»:

Հոդված 7. Օրենքի հոդված 7-ի 3-րդ կետը «օրակարգի մասին» բառերից հետո լրացնել «ներկայացնելով օրակարգին առնչվող փաստաթղթերը» բառերով:

Հոդված 8. Օրենքի հոդված 8-ի 1-ին կետում  առաջին «աշխատատեղ» բառը փոխարինել «առանձին աշխատասենյակ» բառերով:

Հոդված 9. Օրենքի հոդված 12.

ա) 2-րդ կետից հանել «գ» տառը,

բ) լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում պատգամավորի լիազորությունները կարող են դադարեցվել Ազգային Ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ:»:

Հոդված 10. Օրենքի հոդված 13-ի 2-րդ կետ.

ա) «ընթացքում» բառից հետո լրացնել «բայց ոչ շուտ քան երեք օր հետո» բառերով,

բ) հանել «գրավոր դիմումով» բառերը,

գ) «ա» ենթակետը սկզբից լրացնել «գրավոր դիմումով» բառերը,

դ) «բ» ենթակետը «հետ չի վերցնում» բառերը փոխարինել «գրավոր պնդում է» բառերով:

Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը՝ ենթակետի  սկզբում, ինչպես նաեւ՝ «նաեւ» բառից հետո լրացնել «կուսակցության կամ» բառերը:

Հոդված 12. Օրենքի հոդված 16-ի 5-րդ կետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«5. Անկախ անդամների թվաքանակից, խմբակցությունները եւ պատգամավորական խմբերն ունենում են Ազգային Ժողովի  աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար եւ առնվազն երկու փորձագետ: Փորձագետների, նշվածից ավելի, թիվը հաստատվում է Ազգային Ժողովի աշխատանքային խորհրդակցությունում քննարկվելուց հետո:

Հոդված 13. Օրենքի հոդված 16-ը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6. Խմբակցության, պատգամավորական խմբի, պատգամավորի առաջարկով եւ նրանց կողմից տրամադրվող ?դրամական միջոցների հաշվին խմբակցության, պատգամավորական խմբի համար Ազգային Ժողովի հաստիքացուցակում, ի լրումն սույն հոդվածի 5-րդ կետում նշված քանակներին, ավելացվում են փորձագետների, խորհրդականների, օգնականների եւ գործավարների լրացուցիչ հաստիքներ:»:

Հոդված 14. Օրենքի հոդված 18-ի 1-ին կետի «թ» ենթակետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային Ժողովին է ներկայացվում հերթական նստաշրջանի օրակարգը:

Ազգային Ժողովի հաստատմանն է ներկայացվում երկօրյա նիստերի օրակարգի նախագիծը:»:

Հոդված 15. Օրենքի հոդված 18-ի 1-ին կետի «ժէ» ենթակետը «Ազգային» բառից առաջ լրացնել «խորհրդակցելով Ազգային Ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի հետ» բառերով:

Հոդված 16. Օրենքի հոդված 18-ի 1-ին կետի  «իա» ենթակետում՝ «կազմերը» բառը փոխարինել «կազմավորումը» բառով:

Հոդված 17. Օրենքի հոդված 18-ի 1-ին կետը լրացնել նոր՝ «իբ» ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«յուրաքանչյուր ուրբաթ հաստատում է հաջորդ շաբաթվա ընթացքում Ազգային Ժողովում կայանալիք միջոցառումների ցանկը եւ ժամանակացույցը, որոնք նույն օրը տեղադրվում են Ազգային Ժողովի ինտերնետային կայքում.»:

Հոդված 18. Օրենքի հոդված 18-ի 1-ին կետը լրացնել նոր՝ «իգ» ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«կազմակերպում է Ազգային Ժողովին հասցեագրված փաստաթղթերի (բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաեւ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկատվության) Ազգային Ժողովի մարմիններին տրամադրումը.»:

Հոդված 19. Օրենքի հոդված 18-ի 1-ին կետը լրացնել նոր՝ «իդ» ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Ազգային Ժողովի նիստում Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացվում Ազգային Ժողովի նյութական եւ ?ֆինանսական միջոցների տնօրինման արդյունքների մասին հաղորդմամբ, որի վերաբերյալ որոշում չի ընդունվում.»:

Հոդված 20. Օրենքի հոդված 18-ի 1-ին կետը լրացնել նոր՝ «իե» ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«կազմակերպում է խորհրդարանական լսումներ.»:

Հոդված 21. Օրենքի հոդված 18-ի 2-րդ կետում «թ» եւ «ի» տառերը փոխարինել «թ, ի, եւ իբ» տառերով:

Հոդված 22. Օրենքի հոդված 21-ի 2-րդ կետից հանել «եւ գործում են մինչեւ Ազգային Ժողովի լիազորությունների ավարտը» բառերը:

Հոդված 23. Օրենքի հոդված 21-ի 3-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Մշտական հանձնաժողովների կազմը հաստատում է Ազգային Ժողովի նախագահը՝ սույն օրենքի 25-րդ հոդվածում սահմանված սկզբունքներով դրանց ձեւավորումից հետո»:

Հոդված 24. Օրենքի հոդված 21-ի 8-րդ կետը հանել:

Հոդված 25. Օրենքի հոդված 23-ի 3-րդ կետից հանել «նախագահի» բառը:

Հոդված 26. Օրենքի հոդված 26-ի 8-րդ կետը լրացնել հետեւյալ ենթակետերով.

« ը) յուրաքանչյուր ուրբաթ կազմում եւ հրապարակում է հաջորդ շաբաթվա ընթացքում հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվելիք միջոցառումների ցանկը եւ ժամանակացույցը՝ դրանք տեղադրելով Ազգային Ժողովի էլեկտրոնային կայքում եւ Ազգային Ժողովի շենքում՝ դրա համար հատուկ նախատեսված տեսանելի տեղում,

թ) յուրաքանչյուր նիստի ավարտին տեղեկացնում է հաջորդ նիստի օրակարգում ընդգրկվելիք հարցերի մասին եւ առաջարկ է ներկայացնում հաջորդ նիստի անցկացման օրվա եւ ժամի մասին,

ժ) կազմակերպում է օրենքների նախագծերի հանձնաժողովում քննարկումը՝ սույն օրենքով նշված ժամկետներում եւ կարգով,

ժա) իր հայեցողությամբ հրավիրում է մասնագետների՝ աշխատանքային խմբերում ներգրավելու, ինչպես նաեւ հանձնաժողովի նիստերում հարցերի քննարկումներին մասնակցելու համար,

ժբ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները եւ հանձնաժողովի կողմից ընդունված որոշումներն ու փաստաթղթերը;

ժգ) հանձնաժողովին տեղյակ է պահում հանձնաժողովի որոշումների կատարման եւ/կամ դրանց ընթացքի մասին,

ժդ) համակարգում է հանձնաժողովի աշխատանքներն այլ հանձնաժողովների եւ Ազգային Ժողովի աշխատակազմի հետ,

ժե) նախագահում է հանձնաժողովի նիստերը,

ժզ) հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է հանձնաժողովի անունով ստացված պաշտոնական փաստաթղթերի, նամակների եւ հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ նորությունների եւ/կամ փոփոխությունների մասին,

ժէ) իր գլխավորած հանձնաժողովը գլխադասային նշանակվելու դեպքում, հանձնաժողովի անդամ պատգամավորի համաձայնությամբ, վերջինիս նշանակում է հարակից զեկուցող: Նման համաձայնության բացակայության դեպքում՝ հանդես է գալիս որպես հարակից զեկուցող:»:

Հոդված 27. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Մշտական հանձնաժողովի նիստերը գումարվում են յուրաքանաչյուր շաբաթ, առնվազն մեկ անգամ: Մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նածագիծը, օրն ու ժամը որոշում է հանձնաժողովը:»:

Հոդված 28. Օրենքի հոդված 27-ի 3-րդ կետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարվում է Ազգային Ժողովի Նախագահի, հանձնաժողովի նախագահի, հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում, որոնք փոփոխման ենթակա չեն:

Ազգային Ժողովի հերթական եւ արտահերթ նիստերի ընթացքում արգելվում է հանձնաժողովի նիստերի հրավիրումը:

Եթե քվորում չլինելու պատճառով արտահերթ նիստը չի կայանում, ապա այդ նիստի օրակարգում ընդգրկված օրենքների (որոշումների) նախագծերը կամ նախագծերի փաթեթը, նախաձեռնողների ներկայացման դեպքում, մտնում են ընթացիկ, իսկ եթե դա տեղի է ունեցել նստաշրջանների միջեւ եղած ժամանակահատվածում, ապա առաջիկա նստաշրջանի օրակարգ:»:

Հոդված 29. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագիծը եւ համապատասխան փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին տրամադրվում են նիստից առնվազն երկու օր առաջ: Միաժամանակ, այն տեղադրվում է ՀՀ Ազգային Ժողովի ինտերնետային կայքի՝ հանձնաժողովին վերապահված բաժնում, իսկ օրակարգի նախագիծը, նաեւ Ազգային Ժողովի շենքում՝ դրա համար հատուկ նախատեսված տեսանելի տեղում:

ՀՀ Ազգային Ժողովի ինտերնետային կայքի՝ հանձնաժողովին վերապահված բաժնում պարտադիր տեղադրվում են նաեւ հանձնաժողովի նիստերի,  հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումների եւ խորհրդարանական ուսումնասիրությունների մասին տեղեկատվություն:»:

Հոդված 30. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ կետը.

ա) «հանձնաժողովի» բառից հետո  լրացնել «խնբակցությունների եւ պատգամավորական խմբերի» բառերով:

բ)   լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ պարբերությունով.

«Հանձնաժողովի որոշմամբ հանձնաժողովի նիստերին պարտադիր պետք է մասնակցեն ՀՀ նախարարները, գործադիր այլ մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները:»:

Հոդված 31. Օրենքի հոդված 28-ի 4-րդ կետը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ պարբերությունով.

«Նախագծի կամ դրա վերաբերյալ առաջարկությունների քննարկմանը  այլ պատգամավորները եւ հանձնաժողովի նիստին ներկա գտնվող այլ անձինք, բացառությամբ Ազգային Ժողովի Նախագահի, նրա տեղակալների, խմբակցությունների  եւ պատգամավորական խմբերի ղեկավարների  (նրանց լիազոր ներկայացուցիչների),  կարող են մասնակցել միայն հանձնաժողովի համաձայնությամբ:»:

Հոդված 32. Օրենքի հոդված 28-ի 5-րդ կետը «հեղինակները» բառից հետո լրացնել «հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացրած պատգամավորները» բառերով:

Հոդված 33. Օրենքի հոդված 29-ի 21 կետը լրացնել  հետեւյալ ենթակետերեվ.

«ե1 ) խմբակցությունների, պատգամավորական խմբերի ղեկավարների     (նրանց լիազոր ներկայացուցիչների)  ելույթը,
 
ե2 ) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթը:»:

Հոդված 34. Օրենքի հոդված 29-ը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ՝ 24 կետով.

«24 Նիստի հաստատմանը ներկայացված օրակարգի նախագծում նոր հարց չի ավելացվում:»:

Հոդված 35. Օրենքի հոդված 29-ը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ՝ 41 կետով.

 «41 Հանձնաժողովում օրենքի (որոշման) նախագիծը կամ նախագծերի փաթեթը քվեարկության է դրվում հետեւյալ առաջարկությամբ՝

• օրենքի (որոշման) նախագծին կամ նախագծերի փաթեթին տալ դրական եզրակացություն:»:

Հոդված 36. Օրենքի հոդված 29-ը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ՝ 42 կետերով.

«42 Քվեարկության արդյունքում կայացվում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը.

ա) Օրենքի (որոշման) նախագիծը կամ նախագծերի փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Այս որոշումն ընդունվում է, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին եւ «կողմ» է քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

բ) Օրենքի (որոշման) նախագիծը կամ նախագծերի փաթեթը ստացել է հանձնաժողովի բացասական եզրակացությունը:

Այս որոշումն ընդունվում է, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին եւ «դեմ» է քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

գ) Օրենքի (որոշման) նախագիծը կամ նախագծերի փաթեթը դրական եզրակացություն չի ստացել:

Այս որոշումն ընդունվում է, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, սակայն «կողմ» կամ «դեմ» ձայները չեն կազմել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

դ) Օրենքի (որոշման) նախագիծը կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ հանձնաժողովը դիրքորոշում չի ձեւավորել:

Այս որոշումն ընդունվում է, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվից ոչ ավելի քան կեսը:»:

Հոդված 37. Օրենքի հոդված 29-ի 5-րդ կետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«5. Հանձնաժողովի այլ՝ սույն հոդվածի «42 » կետում չնշված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունում են նիստին ներկա (գրանցված) հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

Եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ոչ ավելի քան կեսը, ապա որոշումը կայացնում է հանձնաժողովի նախագահը:»:

Հոդված 38. Օրենքի հոդված 29-ը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ՝ 51 կետով.

 «51 Նույն հարցը երկրորդ անգամ չի քվեարկվում:»:

Հոդված 39. Օրենքի հոդված 29-ը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ՝ 52 կետերով.

«52 Հանձնաժողովում քվեարկությունը կատարվում է հետեւյալ հաջորդականությամբ.

- ովքեր են «կողմ»,

- ովքեր են «դեմ»,

- ովքեր են «ձեռնպահ»:

Յուրաքանչյուր քվեարկությունից հետո հանձնաժողովի նախագահը հայտարարում է «կողմ», «դեմ», «ձեռնպահ» քվեարկած պատգամավորների անուն, ազգանունները եւ «կողմ», «դեմ», «ձեռնպահ» քվեարկություններից յուրաքանչյուրի ընդհանուր թիվը:

Քվեարկության արդյունքները՝ «կողմ», «դեմ», «ձեռնպահ»՝ նիստի արձանագրությունում նշվում են անվանապես:

Հանձնաժողովի որոշմամբ քվեարկությունը կարող է անցկացվել անվանական ցուցակով՝ պատգամավորների անձնական նշումներով եւ ստորագրություններով:»:

Հոդված 40 . Օրենքի հոդված 29-ը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ՝ 53 կետով.

«53 Եթե քվեարկության արդյունքում պարզվում է, որ հարակից զեկուցողի կարծիքը չի պաշտպանվում մեծամասնության կողմից, ապա հարակից զեկուցող է նշանակվում քվեարկության արդյունքում մեծամասնություն կազմած պատգամավորներից՝ պատգամավորների համաձայնությամբ:

Նման համաձայնություն չլինելու բոլոր դեպքերում՝ անկախ քվեարկության արդյունքներից, հարակից զեկուցմամբ հանդես է գալիս հանձնաժողովի նախագահը:»:

Հոդված 41. Օրենքի հոդված 29-ը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ՝ 54 կետով.

«54 Եթե հանձնաժողովը սույն օրենքով սահմանված ժամկետներում չի քննարկում օրենքի (որոշման) նախագիծը կամ նախագծերի փաթեթը կամ քննարկում է, բայց քվեարկություն չի անցկացվում, ապա հարցն Ազգային Ժողովի նստաշրջանի օրակարգ է մտնում առանց հանձնաժողովի եզրակացության:»:

Հոդված 42. Օրենքի հոդված 29-ը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ՝ 55 կետերով.

«55 .54 կետով նշված դեպքերում հարցը նստաշրջանի օրակարգ մտնելուց հետո, եւ մինչեւ հարցի առաջին ընթերցմամբ քննարկումը սկսելուց երեք օր առաջ՝ հանձնաժողովն իր որոշմամբ եւ հեղինակի (հիմնական զեկուցողի) համաձայնությամբ կարող է քննարկել եւ/կամ քվեարկել այդ հարցը:

Եթե սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված ժամկետում հարցը չի քննարկվում եւ/կամ քվեարկվում, ապա հանձնաժողովի նախագահն Ազգային Ժողովում հարցի քննարկման ժամանակ հանդես է գալիս որպես հարակից զեկուցող եւ ներկայացնում է հարցը չքննարկելու եւ/կամ չքվեարկելու պատճառները:»:

Հոդված 43. Օրենքի հոդված 30-ի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակության պարբերություններով.

«Զեկուցումը պարտադիր պետք է պարունակի հետեւյալ կանխատեսումները.

ա) օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու արդյունքում ընթացիկ ֆինանսական տարվա, ինչպես նաեւ հետագա երեք տարիներից յուրաքանչյուր տարվա ընթացքում կատարվելիք ծախսերի վերաբերյալ հանձնաժողովի գնահատականը,

բ) եթե «ա»  ենթակետը հնարավոր չէ իրականացնել, ապա պետք է ներկայացվեն դրա պատճառները,

գ) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մոտավոր թվաքանակը, որոնք կընդգրկվեն օրենքի գործունեության ոլորտում,

դ) լրացուցիչ վարչարարության գնահատականը, որն անհրաժեշը է լինելու օրենքը կիրարկելու, ենթաօրենսդրական ակտերն ընդունելու եւ այլ անհրաժեշտ գործունեություններ իրականացնելու համար,

ե) հանձնաժողովում օրենքի նախագծի քննարկմանը ներկա, քվեարկությանը մասնակցած, «կողմ», «դեմ» եւ «ձեռնպահ» քվեարկած պատգամավորների թիվը, ինչպես նաեւ հարցի քվեարկության արդյունքում մեծամասնությանը հակառակ քվեարկած եւ սույն օրենքի հոդված 30-ի 5-րդ կետով սահմանված կարգով հարակից զեկուցման իրավունք ստացած պատգամավորի անուն, ազգանունը:»:

Հոդված 44. Օրենքի հոդված 30-ի 4-րդ կետը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակություններով պարբերություններով.

«Համապատասխան առաջարկությունը, հեղինակը (հիմնական զեկուցողը), ներկայացնում է նիստից առնվազն երեք օր առաջ՝ գրավոր:
 
Նույն հարցը հետաձգելու մասին առաջարկ, հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է ներկայացնել ոչ ավելի քան երկու անգամ:»:

Հոդված 45. Օրենքի հոդված 30-ը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«Հանձնաժողովում հարցի քվեարկման արդյունքում մեծամասնությանը հակառակ քվեարկած  պատգամավորներից մեկը (որը որոշվում է մինչեւ հանձնաժողովի նիստի ավարտը եւ որի անուն, ազգանունը նշվում է նիստի արձանագրության մեջ), Ազգային Ժողովում հարցի քննարկման ընթացքում, ունի հարակից զեկուցման իրավունք:

Նրան ձայն է տրվում գլխադասային հանձնաժողովի նարկայացուցչից հետո:

Այդ դեպքում ելույթի համար տրվում է մինչեւ 7 րոպե, իսկ հարցերը տրվում են սույն օրենքի հոդված 57-ով սահմանված կարգով:

Այս իրավունքից օգտվող պատգամավորը չի կարող մասնակցել նույն հարցի վերաբերյալ մտքերի փոխանակությանը:»:

Հոդված 46. Օրենքի հոդված 32-ի 1-ին կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Ազգային Ժողովի Նախագահը, իսկ հանձնաժողովները, խմբակցությունները եւ պատգամավորական խմբերը՝ տեղյակ պահելով Ազգային Ժողովի Նախագահին, կարող են որոշում ընդունել խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին:

Լսումներն անցկացվում են Ազգային Ժողովի օրակարգ մտած, բայց առաջին ընթերցմամբ չքննարկած հարցի, ինչպես նաեւ պետական կարեւորություն, հասարակական հնչողություն ունեցող խնդիրների վերաբերյալ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ այն ավելի խորությամբ ուսումնասիրելու եւ քննարկելու նպատակով:»:

Հոդված 47. Օրենքի հոդված 32-ի 2-րդ կետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Լսումների օրը, ժամը եւ անցկացման վայրը, ինչպես նաեւ զեկուցողների եւ հրավիրվածների ցանկը որոշում է նախաձեռնողը:
 Ազգային Ժողովի նիստերի օրերին լսումներ չեն կազմակերպվում:»:

 Հոդված 48. Օրենքի գլուխ 4-ը լրացնել նոր՝ «321 » հոդվածով՝ հետեւյալ վերնագրով եւ բովանդակությամբ.

 «Խորհրդարանական ուսումնասիրություններ

1. Յուրաքանչյուր հանձնաժողով, իր գործունեության ոլորտներից ելնելով, իրականացնում է օրենքների, օրենքների նախագծերի եւ/կամ դրանց առանձին մասերի կիրարկման եւ/կամ իրականացման հետ կապված խնդիրներին վերաբերվող  ուսումնասիրություններ եւ/կամ վերլուծություններ:

Հանձնաժողովներն իրենց վերլուծությունները եւ ուսումնասիրություններն իրականացնում են ինքնուրույնաբար՝ ներգրավելով ԱԺ աշխատակազմի փորձագետներին կամ կարող են պայմանագրով դրանք հանձնարարել մասնագիտական անկախ կազմակերպության:

2. ՀՀ գործադիր իշխանության բոլոր մարմինները, ձեռնարկությունները, հաստատությունները, կազմակերպությունները եւ նրանց պաշտոնատար անձինք պարտավոր են կատարելու հանձնաժողովների՝ անհրաժեշտ նյութերի եւ փաստաթղթերի պատճեների տրամադրման պահանջները:

3. Հանձնաժողովները վերլուծության եւ/կամ ուսումնասիրության արդյունքներով ընդունում են որոշումներ եւ/կամ գործադիր իշխանություններին հասցեագրված առաջարկություններ:

4. Հանձնաժողովների առաջարկությունները գործադիր իշխանության համապատասխան մարմիններում ենթակա են պարտադիր քննարկման, որոնց արդյունքները եւս քննարկվում են հանձնաժողովի նիստում:

5. Ուսումնասիրությունների եւ/կամ վերլուծությունների ենթակա օրենքների, օրենքների նախագծերի եւ/կամ դրանց առանձին մասերի ընտրությունը կատարվում է հանձնաժողովի որոշմամբ:

Հոդված 49. Օրենքի հոդված 33-ի 2-րդ կետից հանել «  որը հրապարակվում է Ազգային Ժողովի հերթական նստաշրջանի առաջին նիստում» բառերը:

Հոդված 50. Օրենքի հոդված 34-ի 4-րդ կետի վերջին պարբերությունը  շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Ազգային Ժողովի առաջին նիստին չմասնակցած, Ազգային Ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորները երդման արարողությունը կատարում են Ազգային Ժողովի առաջիկա նիստի սկզբում:

Ազգային Ժողովի պատգամավորները երդման արարողությունից անմիջապես հետո ստորագրում են երդման տեքստը:»:

Հոդված 51. Օրենքի հոդված 36-ի 2-րդ կետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հերթական նստաշրջանի օրակարգը, ինչպես նաեւ դրանում լրացումները կազմված են վեց մասից.

ա) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն,

բ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն,

գ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել,

դ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը դիրքորոշում չի ձեւավորել,

ե) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը եզրակացություն չի ներկայացրել սույն օրենքով սահմանված ժամկետներում՝ քննարկում եւ/կամ քվեարկություն չանցկացնելու պատճառով,

զ) պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցեր:»:

Հոդված 52. Օրենքի հոդված 36-ը լրացնել հետեւյալ բովանդակության նոր՝ 4-րդ կետով.

«Այն հարցերը, որոնց համար գլխադասային են նշանակվել երկու եւ ավելի հանձնաժողովներ, եւ եթե հանձնաժողովների դիրքորոշումները չեն համընկնում, ապա հարցը տեղ է գրավում սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված հաջորդականության այն ենթակետում, որը հանձնաժողովների դիրքորոշումների մեջ ավելի ցածր տեղ է գրավում:»:

Հոդված 53. Օրենքի հոդված 36-ը լրացնել հետեւյալ բովանդակության նոր՝ 5-րդ կետով.

«Այն հարցերը, որոնց համար գլխադասային են նշանակվել երկու եւ ավելի հանձնաժողով, եւ եթե հանձնաժողովներից առնվազն մեկը սահմանված ժամկետում չի քննարկել եւ/կամ չի քվեարկել այն, ապա դրանք, հերթական նստաշրջանի օրակարգում, տեղ են գրավում սույն հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետով նշված մասում:»:

Հոդված 54. Օրենքի հոդված 37-ի 2-րդ կետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«2. Երկօրյա նիստերի օրակարգի նախագիծը կազմբած է վեց մասից.

ա) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն,

բ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն,

գ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել,

դ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը դիրքորոշում չի ձեւավորել,

ե) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը եզրակացություն չի ներկայացրել սույն օրենքով սահմանված ժամկետներում՝ քննարկում եւ/կամ քվեարկություն չանցկացնելու պատճառով,

զ) պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցեր:»:

Հոդված 55. Օրենքի հոդված 38-ի 1-ին կետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հերթական նստաշրջանի առաջին նիստը սկսվում է նստաշրջանի օրակարգի ներկայացմամբ եւ ընթացիկ երկօրյա նիստերի օրակարգը հաստատելու մասին Ազգային Ժողովի որոշման նախագծի քննարկմամբ:»:

Հոդված 56. Օրենքի հոդված 38-ի 2-րդ կետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«2. Երկօրյա նիստերը սկսվում են հերթական նստաշրջանի օրակարգում լրացումների ներկայացմամբ եւ ընթացիկ նիստերի օրակարգը հաստատելու մասին Ազգային Ժողովի որոշման նախագծի քննարկմամբ:»:

Հոդված 57. Օրենքի հոդված 38-ի 3-րդ կետը հանել:

Հոդված 58. Օրենքի հոդված 38-ի 4-րդ կետում «օրակարգի, դրանում լրացումներ կատարելու» բառերը փոխարինել «օրակարգը, դրանում կատարված լրացումները» բառերով:

Հոդված 59. Օրենքի հոդված 38-ի 8-րդ կետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«8. Հերթական նստաշրջանի օրակարգի ներկայացումն ավարտվում է Ազգային Ժողովի Նախագահի՝ մինչեւ 5 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով:

Հերթական նստաշրջանի օրակարգը եւ դրանում լրացումների կատարումն ընդունվում է առանց քվեարկության:»:

Հոդված 60. Օրենքի հոդված 38-ի 9-րդ կետի 2-րդ նախադասությունում «երկրորդ մասի» եւ «երկրորդ մասերի» բառերը փոխարինել «2-5-րդ մասերի» բառերով:

Հոդված 61. Օրենքի հոդված 38-ի 10-րդ կետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«10. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ կետում թվարկված հարցերը՝ երկօրյա նիստերի օրակարգում ընդգրկվում են առանց քվեարկության, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 62. Օրենքի հոդված 38-ի 12-րդ կետը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ պարբերությունով.

«Եթե օրակարգի նախագծում ընդգրկված հարցի նախագիծը բացակայում է, ապա հարցն օրակարգ է մտնում առանձին քվեարկությամբ՝ հարցի նախագծի բացակայության վերաբերյալ ԱԺ աշխատակազմի եւ/կամ գլխադասային հանձնաժողովի, մինչեւ երկու րոպե տեւողությամբ, բացատրությունից հետո:»:

Հոդված 63.  Օրենքի հոդված  39-ը  լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ 8-րդ  կետով.

« 8. Արտահերթ նստաշրջանում չեն կարող քննարկվել սույն օրենքով սահմանված կարգով գլխադասային հանձնաժողովներ՝ քննարկման համար չներկայացված հարցերի նախագծերը:»:

Հոդված 64. Օրենքի հոդված 40-ի 1-ին կետից հանել «եւ հերթական նստաշրջանի, եռօրյա նիստերի» բառերը:

Հոդված 65. Օրենքի հոդված 40-ի 2-րդ կետում «այդ հարցերի քննարկման» բառերը փոխարինել «այդ հարցերից յուրաքանչյուրի քննարկման» բառերով, իսկ «նախագիծը» բառը՝ «նախագծերը» բառով:

Հոդված 66. Օրենքի հոդված 40-ի 2-րդ կետը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ պարբերությունով.

«Հատուկ ընթացակարգի նախագիծը ներկայացնում է հեղինակը (հիմնական զեկուցողը):

Նախագծի քննարկումից հետո եզրափակիչ ելույթում հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է առաջարկել.

ա) որոշման նախագիծն ընդունել առանց փոփոխության,

բ) որոշման նախագիծն իր համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քվեարկությունը հետաձգել մինչեւ մեկ ժամով, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:

Եթե հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկով որոշման նախագծի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվել է, ապա այն վերսկսվում է հեղինակի (հիմնական զեկուցողի) մինչեւ երեք րոպե տեւողությամբ ելույթով:

Քվեարկությամբ որոշումը չընդունվելու դեպքում, լիազորված անձի առաջարկով քվեարկության են դրվում քննարկման ընթացքում առաջարկված, բայց հեղինակի (հիմնական զեկուցողի) կողմից ընդունելի չհամարված առաջարկները: Այդ առաջարկների քվեարկությունից հետո, լիազորված անձի առաջարկով քվեարկությունը հետաձգվում է մինչեւ մեկ ժամով՝ որոշման նախագիծը՝ քվեարկությամբ անցած առաջարկությունների համաձայն համապատասխանեցնելու նպատակով:

Եթե քվեարկության արդունքով որոշման համապատասխանեցված նախագիծը չի ընդունվում, ապա առանց քվեարկության ընդունված է համարվում նախաձեռնողի կողից ներկայացված որոշման նախագիծը:»:

Հոդված 67. Օրենքի հոդված 40-ի 2-րդ կետը եւ հոդված 41-ի 8-րդ կետը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Հատուկ ընթացակարգում պարտադիր նշվում են ընթերցումների միջեւ ընկած ժամանակահատվածում պատգամավորների կողմից առաջարկությունների ներկայացման ժամկետների եւ դրանց քննարկման կարգի մասին դրույթներ:»:

Հոդված 68. Օրենքի հոդված 41-ը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ «31 » կետով.

«31 Նախաձեռնողների կողմից ներկայացված օրակարգային հարցերի նախագծերն ուղարկվում են համապատասխան հանձնաժողովներ՝ դրանք սույն օրենքով սահմանված կարգով քննարկելու համար:»:

Հոդված 69. Օրենքի հոդված 41-ի 8-րդ կետում «այդ հարցերի քննարկման» բառերը փոխարինել «այդ հարցերից յուրաքանչյուրի քննարկման» բառերով, իսկ «նախագիծը» բառը՝ «նախագծերը» բառով:

Հոդված 70 . Օրենքի հոդված 41-ի 8-րդ կետը «նախագծերը» բառից հետո լրացնել « սույն օրենքի հոդված 40-ի 2-րդ կետով սահմանված կարգով» բառերով:

Հոդված 71. Օրենքի հոդված 41-ի 7-րդ կետից հանել «եւ հերթական նստաշրջանի, եռօրյա նիստերի» բառերը:

Հոդված 72. Օրենքի հոդված 43-ի 8-րդ կետը «լրագրողները» բառից հետո լրացնել «պատգամավորների օգնականները» բառերով:

Հոդված 73. Օրենքի հոդված 43-ի 10-րդ կետը հանել:

Հոդված 74. Օրենքի հոդված 44-ի 1-ին կետի 2-րդ նախադասությունը «իր խնդրանքով» բառից հետո լրացնել « այդ մասին հայտարարելով խոսափողից» բառերով:

Հոդված 75. Օրենքի հոդված 44-ը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ «42 » կետով.

«42 Նիստից հարգելի բացակա եւ չգրանցված պատգամավորների ,լուսատախտակի վրա առանձնացված տեղերը, համապատասխանաբար նշվում են «0» եւ «X» նշաններով:»:

Հոդված 76. Օրենքի հոդված 45-ի 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«բ) երկօրյա նիստում քննարկումները սկսելուց առաջ հայտարարում է օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկման հաջորդականությունը:»:

Հոդված 77. Օրենքի հոդվածի 45-ի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակության նոր՝ «ժ» ենթակետով.

«Հնչեցնում է նիստի սղագրության տեքստից պատգամավորների կողմից նիստի ընթացքում արված վիրավորական եւ/կամ անպատշաճ արտահայտությունները հանելու իր մտադրության մասին: Եթե պատգամավորը չի առարկում, ապա դրանք սղագրությունից հանվում են:»:

Հոդված 78. Օրենքի  հոդվածի  45-ը  լրացնել  նոր՝  հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6. Հարցի քննարկումը սկսվում է վարողի կողմից հարցի անունը, հաշվառման համարը, զեկուցողների անուն, ազգանունները եւ քննարկման ընթացակարգը ներկայացնելով:»:

Հոդված 79. Օրենքի հոդվածի 46-ի 2-րդ կետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«2. Նիստերի սղագրությունը (բացառությամբ դռնփակ նիստերի) տեղադրվում է Ազգային Ժողովի էլեկտրոնային կայքում եւ կարող է հրատարակվել:»:

Հոդված 80. Օրենքի հոդվածի 46-ի 4-րդ կետը «ճշտությունը» բառից հետո լրացնել «նիստի ձայնագրության հետ համեմատելով» բառերով:

Հոդված 81. Օրենքի հոդվածի 47-ի 4-րդ կետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«4. Օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթին կից ներկայացվում են՝ օրենքի ընդունման հիմնավորումը, իսկ նախագծերի փաթեթի առաջադրման դեպքում՝ օրենքի ընդունման առընչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության հիմնավորումը:»:

Հոդված 82. Օրենքի հոդված 50-ի 2-րդ կետի 2-րդ պարբերությունում  «Ազգային Ժողովի նիստում օրինագծի քննարկումից առաջ» բառերը փոխարինել «Ազգային Ժողովի առաջիկա նիստում» բառերով:

Հոդված 83.   Օրենքի հոդված 51-ի 1-ին կետի.

«ա» ենթակետում «20» թիվը փոխարինել «10» թվով:

Հոդված 84 . Օրենքի հոդված 51-ը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ «11 » կետով.

«11 Շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը համարակալվում է՝ Ազգային Ժողովի Նախագահի կողմից հաստատված կարգով:»:

Հոդված 85. Օրենքի հոդված 51-ի 2-րդ կետը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ պարբերությունով.

«Աշխատակազմի եզրակացությունում նշվում է նաեւ Ազգային Ժողովի այն որոշումների ցանկը, որոնցով ընդունվելիք օրենքի կարգավորման ոլորտում Կառավարությանը տրվել է օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու լիազորություն, կամ տեղեկանք՝ դրանց բացակայության մասին»:

Հոդված 86. Օրենքի հոդված 51-ի 3-րդ կետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Կառավարությունը պարտադիր ներկայացնում է իր եզրակացությունը, այն դեպքում, երբ օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը կարող է հանգեցնել  պետության եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման:

Այլ դեպքերում Կառավարությունը, իր հայեցողությամբ, կարող է ներկայացնել կարծիք, միաժամանակ լիազորելով այն պաշտոնատար անձին, որը կարծիքն անձամբ պետք է ներկայացնի՝ ինչպես գլխադասային հանձնաժողովի, այնպես էլ Ազգային Ժողովի նիստերում:»:

Հոդված 87. Օրենքի հոդված 51-ի 5-րդ կետը «(հիմնական զեկուցողին)» բառերից հետո լրացնել «խմբակցություններ եւ պատգամավորական» խմբեր բառերով:

Հոդված 88. Օրենքի հոդված 51-ի 6-րդ կետը «եզրակացությունների» բառից հետո լրացնել « պատգամավորների առաջարկությունների» բառերով, իսկ «կազմած» բառը փոխարինել «հաստատած» բառով:

Հոդված 89. Օրենքի հոդված 51-ի 7-րդ կետում «2 ժամ» բառերը փոխարինել «24 ժամ» բառերով:

Հոդված 90. Օրենքի  հոդված  51-ը  լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10. Օրենքի (որոշման) նախագիծը կամ նախագծերի փաթեթը շրջանառության մեջ գտնվելու ողջ ընթացքում փոփոխման ենթակա չէ:»:

Հոդված 91. Օրենքի հոդված 52-ի 3-րդ կետում.

«ա» ենթակետում «20» թիվը փոխարինել «10» թվով:

Հոդված 92. Օրենքի հոդված 52-ի 4-րդ կետում «2 ժամ» բառերը փոխարինել «24 ժամ» բառերով:

Հոդված 93. Օրենքի հոդված 54-ի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերը «եզրակացությամբ» բառից հետո լրացնել «իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ առանց այդ եզրակացությունների» բառերով:

Հոդված 94.   Օրենքի հոդված 54-ը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5. Պատգամավորի առաջադրած օրենքի (որոշման) նախագիծը կամ նախագծերի փաթեթը քննարկվում է երկօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու օրվանից հետո՝ առնվազն 90 օրվա ընթացքում, եթե Ազգային Ժողովի որոշմամբ այլ ժամկետ չի  սահմանվում:»:

Հոդված 95. Օրենքի հոդված 55-ի 6-րդ կետը «եզրափակիչ ելույթով» բառերից հետո լրացնել «եթե այդ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարությունը սույն օրենքով նախատեսված կարգով եզրակացություն է ներկայացրել» բառերով:

Հոդված 96. Օրենքի հոդված 55-ի 8-րդ կետից հանել «ոչ ավելի, քան երկու անգամ» եւ «մեկ անգամ» բառերը:

Հոդված 97. Օրենքի հոդված 55-ի 9-րդ կետի «ա-դ» ենթակետերից հանել «մինչեւ» բառը:

Հոդված 98. Օրենքի հոդված 55-ի 11-րդ կետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«11. Հեղինակը (հիմնական զեկուցողը) իր եզրափակիչ ելույթից առաջ կարող է դիմել Ազգային Ժողովին՝ իր եզրափակիչ ելույթը նախապատրաստելու նպատակով Ազգային Ժողովի աշխատանքը մինչեւ երկու ժամով ընդմիջելու առաջարկով, որը քվեարկվում է առանց քննարկման:»:

Հոդված 99. Օրենքի հոդված 56-ի 2-րդ կետը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ «զ» ենթակետով.

«զ) հանդես գալ իրեն գրանցելու խնդրանքով.»:

Հոդված 100. Օրենքի հոդված 59-ի 1-ին կետում «եւ» բառը փոխարինել «կամ» բառով:

Հոդված 101. Օրենքի հոդված 59-ի 3-րդ կետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հեղինակը (հիմնական զեկուցողը) նշված կարգը ներկայացնում է երկօրյա նիստերի օրակարգը հաստատելուց անմիջապես հետո, որը քննարկվում է սույն օրենքի 40-ի 2-րդ կետով սահմանված կարգով:»:

Հոդված 102. Օրենքի հոդված 60-ի 5-րդ կետում «քննարկումից առնվազն մեկ ժամ» բառերը փոխարինել «քննարկումից առնվազն 24 ժամ» բառերով:

Հոդված 103. Օրենքի հոդված 61-ի 1-ին կետից հանել «կրկնում» եւ «ճշտում է» բառերը, իսկ «քվեարկությունից առաջ» բառերից հետո լրացնել «՝ հարցի անունը, հաշվառման համարը,» բառերով:

Հոդված 104. Օրենքի հոդված 61-ի 5-րդ կետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

« 5. Պատգամավորը քվեարկում է անձամբ՝ «կողմ», «դեմ», «ձեռնպահ» կամ չի մասնակցում քվեարկությանը՝ այդ մասին, իր հայեցողությամբ, հայտարարելով սույն օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով սահմանված կարգով:

Քվեարկության եւ/կամ միմյանց հաջորդող քվեարկությունների ողջ ընթացքում, ինչպես նաեւ սույն հոդվածի 7-րդ կետով սահմանված պահանջի կատարման դեպքում, պատգամավորը կարող է դուրս գալ դահլիճից, տեղյակ պահելով նիստը վարողին՝ վերջինիս համար նկատելի ձեւով:»:

Հոդված 105. Օրենքի հոդված 62-ի 1-ին կետը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ պարբերությունով.

«Նիստից բացակա (սահմանված կարգով չգրանցված) պատգամավորը կարող է գրանցվել հաշվիչ հանձնաժողովում:»:

Հոդված 106. Օրենքի հոդված 62-ի 8-րդ կետը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ պարբերությունով.

«Քվեաթերթիկները լրացվում են նույն նմուշի եւ գույնի գրիչով, իսկ քվեաթերթիկը լրացվելուց հետո, դրվում է հատուկ ծրարի մեջ՝ մինչեւ գաղտնի քվեարկության խցիկից դուրս գալը:»:

Հոդված 107. Օրենքի հոդված 63-ի 2-րդ կետի 2-րդ  նախադասությունը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Այդ որոշման նախագիծը ներկայացվում է երկօրյա նիստերի օրակարգը հաստատվելուց անմիջապես հետո եւ քննարկվում է սույն օրենքի հոդված 40-ի 2-րդ կետով սահմանված կարգով:»:

Հոդված 108. Օրենքի հոդված 66-ի 2-րդ կետի «ստանալուց հետո» բառերը փոխարինել «քվեարկության օր գումարած 7 օր հաշվարկով սկսվող» բառերով:

Հոդված 109. Օրենքի հոդված 67-ը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ «11 » կետով.

«11 Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը պետք է լինի հստակ:

Մասնակի ընդունման կամ առաջարկը հաշվի առնող ընդհանուր խմբագրման կամ այլ՝ ոչ հստակ կարծիքի դեպքում համարվում է, որ առաջարկը չի ստացել դրական կարծիք:»:

Հոդված 110. Օրենքի հոդված 67-ը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ «42 » կետով.

«42 Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը պետք է ներառի ամփոփաթերթիկում նշված առաջարկությունների նկատմամբ հանձնաժողովի դիրքորոշումները կամ դրանց բացակայության մասին տեղեկանքը:»:

Հոդված 111. Օրենքի  հոդված 68-ը «քննարկելուց» բառից հետո լրացնել «եւ 66-րդ հոդվածով նախատեսված կարգով առաջարկությունների ներկայացումից» բառերով:

Հոդված 112. Օրենքի հոդված 69-ի 1-ին կետից «հետեւյալ բացառությամբ» բառերը, ինչպես նաեւ «ա» ենթակետը:

Հոդված 113. Օրենքի հոդված 73-ում ավելացնել նոր 9-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածի 8-րդ կետով սահմանված կարգով օրենքը չընդունվելու դեպքում օրենքի նախագիծը հանվում է Ազգային Ժողովի նստաշրջանի եւ երկօրյա նիստերի օրակարգերից»:

Հոդված 114. Օրենքի հոդված 91-ի 1-ին կետի «ա» եւ «գ» ենթակետերից հանել «կամ նրա ներկայացուցիչը» բառերը:

Հոդված 115 . Օրենքի հոդված 100-ի 2-րդ կետում «դեկտեմբեր» բառը փոխարինել «հոկտեմբեր» բառով:

Հոդված 116. Օրենքի հոդված 100-ի 3-րդ կետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի նախագիծն Ազգային Ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ»:

Հոդված 117. Օրենքի հոդված 110-ը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ «11 » կետով.

«11 Ազգային Ժողովի աշխատանքային խորհրդակցության ավարտից առաջ՝ մասնակիցները,  (բացի Ազգային Ժողովի Նախագահի հրավիրած անձանցից) մեկ ժամվա ընթացքում, սույն օրենքի հոդված 106-ում սահմանված կարգով, պատասխանում են պատգամավորների հարցերին:»:

Հոդված 118. Օրենքի հոդված 112-ի 4-րդ կետի 2-րդ նախադասությունից հանել «հաղորդման թեմայի շուրջ» բառերը եւ 3-րդ նախադասությունն ամբողջությամբ:

Հոդված 119. Օրենքի հոդված 112-ի 4-րդ կետը լրացնել նոր հետեւյալ բովանդակությամբ պարբերությունով.

«Ազգային ժողովի խմբակցությունները եւ պատգամավորական խմբերը յուրաքանչյուր ամիս 15 րոպե տեւողությամբ Հանրային հեռուստատեսությամբ կարող են ներկայացնել իրենց տեսակետները:»:

Հոդված 120 . Օրենքի հոդված 113-ի 3-րդ կետում «տեղակալները» բառից հետո ավելացնել «խմբակցությունները, բարեկամական խմբերը» բառերը:

Հոդված 121. Օրենքը լրացնել նոր՝ 1131 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Բարեկամական խմբեր կազմելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ  Ազգային Ժողովի խմբակցությունը, պատգամավորական խումբը, ինչպես նաեւ առնվազն երեք պատգամավորներից կազմված խումբը: Բարեկամական խմբեր կազմելու մասին հայտարարությունը ներկայացվում է Ազգային Ժողովի Նախագահին, որը 24 ժամվա ընթացքում հաստատում է այն իր կարգադրությամբ եւ հրապարակում Ազգային Ժողովի առաջիկա նիստում:

Բարեկամական խմբերի թվակազմը չի սահմանափակվում եւ ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր Ազգային Ժողովի Նախագահին եւ բարեկամական խմբի ղեկավարին ուղղված գրավոր դիմումով կարող է համալրել խմբի կազմը կամ դուրս գալ խմբից:

Բարեկամական խմբերի բնականոն աշխատանքն ապահովում է Ազգային Ժողովի աշխատակազմը:»:

Հոդված 122. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: