Armenian ARMSCII Armenian
Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Լրամշակված տարբերակ

Կ-26410 -12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«OՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Oպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)  9-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունում «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «վարչապետը» բառով,

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 26. Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը

Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը հատուկ եւ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ իրականացվող խոսակցությունների, այդ թվում` ինտերնետային հեռախոսային խոսակցությունների եւ էլեկտրոնային հաղորդումների գաղտնի վերահսկումն է, որը նշանակում է`

1) հեռախոսային ֆիքսված ցանցի դեպքում`

ա. հեռախոսային խոսակցության ձայնագրումը կամ դրա բովանդակության այլ ձեւով ամրագրումը,

բ. տվյալ հեռախոսահամարի հետ ուղիղ կապ  ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը եւ (կամ) ամրագրելը,

գ. տվյալ հեռախոսահամարի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ  ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը եւ (կամ) ամրագրելը,

դ. հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարի պարզումը, որի վրա փոխանցվել է զանգը.

2) բջջային հեռախոսային ցանցի դեպքում`

ա. հեռախոսային խոսակցության, ներառյալ` կարճ հաղորդագրությունների (sms) եւ ձայնային հաղորդագրությունների ձայնագրումը կամ դրանց բովանդակության այլ ձեւով ամրագրումը,

բ. տվյալ հեռախոսահամարի հետ ուղիղ կապ  ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունները սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը եւ (կամ) ամրագրելը,

գ. տվյալ հեռախոսահամարի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ  ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունները սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը եւ (կամ) ամրագրելը,

դ. հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարի պարզումը, որի վրա փոխանցվել է զանգը.

 3) ինտերնետային հաղորդակցության, այդ թվում` ինտերնետային հեռախոսային խոսակցությունների եւ ինտերնետի միջոցով փոխանց՟վող էլեկտրոնային հաղորդումների դեպքում հաղորդման ձայնագրումը կամ դրա բովանդակության այլ ձեւով ամրագրումը, ինչպես նաեւ տվյալները, որոնց միջոցով կարող են պարզվել`

ա. ինտերնետային ցանցին միանալու եւ ցանցից դուրս գալու աշխարհագրական վայրը, օրը, ժամը եւ տեւողությունը, ներառյալ` IP (ինտերնետ պրոտոկոլի) հասցեն,

բ. ինտերնետն օգտագործողի կամ բաժանորդի անունը եւ անհատականացման տվյալները (user ID),

գ. հեռախոսի համարը, որով նա միանում է ընդհանուր օգտագործման հեռախոսացանցին, ինտերնետային հասցեն, ինտերնետային հեռախոսային զանգն ստացողի անունը կամ այդ անձին վերաբերող փաստերի, դեպքերի, հանգամանքների մասին յուրաքանչյուր տվյալ այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել նրա ինքնությունը:»:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասում «3» թիվը փոխարինել «2» թվով,

2) 3-րդ եւ 4-րդ մասերում «Գլխավոր վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի» բառերով, իսկ «Նախագահին» բառը փոխարինել «վարչա՟պե՟տին» բառով:

Հոդված 4. Օրենքի 34-րդ  հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 2.1 մասով.

«2.1 Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող իրավասու մարմինը սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետով եւ 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված տեղեկատվությունը ստանալու վերաբերյալ համապատասխան միջնորդություն կարող է ներկայացնել դատարան միայն ահաբեկչության կամ Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով:»:

Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում «36-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ» բառերը փոխարինել «37-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ» բա՟ռե՟րով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Տեղեկանք նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ