ՀՈԴՎԱԾ 1. ՈՒժը կորցրած ճանա չել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2006 թվականի հունիսի 27-ի ՀՕ-124-Ն) 7-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ նախադասությունը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի մաս կազմող` «2006-2007 թվականների մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» Ցանկ թիվ 1-ում՝ կատարել հետեւյալ լրացումները եւ փոփոխությունները.
ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ընկերությունների ցանկում 90018 ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ տողը.
90046 |
«Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՊՓԲԸ |
քաղ. Աբովյան, |
բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ընկերությունների ցանկից հետո լրացնել հետեւյալ տողերը.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն |
||
90047 |
«Նեյտրոն գիտա-արտադրական միավորում» ՓԲԸ |
քաղ. Երեւան, |
90048 |
«Բագավան» ՓԲԸ |
քաղ.Աշտարակ, |
90049 |
«Լազերային տեխնիկա» ՓԲԸ |
քաղ.Երեւան, |
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ընկերությունների ցանկից հետո լրացնել հետեւյալ տողը.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտե |
||
90050 |
«Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ |
քաղ. Երեւան, |
դ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ընկերությունների ցանկից ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետը.
14. |
90014 |
«Մխչյանի գ/կ տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման» ՊՓԲԸ |
Արարատի մարզ, |
ե) Հայաստանի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության ընկերությունների ցանկից ուժը կորցրած ճանաչել 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ եւ 33-րդ կետերը.
26. |
90026 |
«Հուշարձանների վերականգնման «Շիրակ» արվեստանոց» ՓԲԸ |
քաղ. Գյումրի, |
27. |
90027 |
«Հուշարձանների վերականգնման «Գեղարքունիք» արվեստանոց» ՊՓԲԸ |
քաղ. Գավառ, |
28. |
90028 |
«Հուշարձանների վերականգնման «Տավուշ» արվեստանոց» ՊՓԲԸ |
քաղ. Իջեւան, |
29. |
90029 |
«Հուշարձանների վերականգնման «Վայք» արվեստանոց» ՊՓԲԸ |
Վայոց Ձորի մարզ, |
30. |
90030 |
«Հուշարձանների վերականգնման «Զանգեզուր» արվեստանոց» ՊՓԲԸ |
քաղ. Սիսիան, |
31. |
90031 |
«ՀՊ-ինֆո» ինֆորմատիկայի կենտրոն ՊՓԲԸ |
քաղ. Երեւան, |
32. |
90032 |
«Հուշարձանների վերականգնման «Գուգարք» արվեստանոց» ՊՓԲԸ |
Լոռու մարզ, |
33. |
90033 |
«Արագածոտն արվեստանոց» ՓԲԸ |
քաղ. Աշտարակ, |
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի մաս կազմող` «Մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված ընկերությունների, որոնք հանվում են ծրագրից» Ցանկ թիվ 2-ում՝ կատարելհետեւյալ լրացումը.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչություն |
|||
786. |
9219 |
«Գրականության տարածման հանրապետական կենտրոն» ՊՓԲԸ |
քաղ. Երեւան, |
ՀՈԴՎԱԾ 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Նախագծի ընդունման հիմնավորում
(«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ)
Նախագծի հոդված 1-ով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթը ըստ որի տարաժամկետ վճարման իրավունք ստացած անձանց նկատմամբ կարող են կիրառվել զեղչեր (ըստ օրենքի խմբագրության` «Այդ դեպքում կառավարության սահմանած կարգով կիրառվում է զեղչ՝ վճարման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով:»):
Օրենքի այս դրույթը ներկայումս չունի կիրառման դաշտ, քանի որ մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրով (դրանում կատարված փոփոխություններով` ՀՕ-434-Ն, 16.11.2002թ, ՀՕ-41-Ն, 23.12.2003թ.) աննախադեպ զեղչեն են կիրառվել նմանատիպ սուբեկտների նկատմամբ եւ զեղչի այդ հնարավորությունից, սահմանված կարգով եւ ժամկետներում, օգտվել են բոլոր ցանկացողները:
Նախագծի հոդվածներ 2 եւ 3-ի համար հիմք են հանդիսացել պետական կառավարման մարմիններից ստացված առաջարկությունները: Մասնավորապես, հոդված 2-ի`
ա) «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՊՓԲԸ-ն առաջարկվել է լրացնել ծրագրում ՀՀ գյուղատնտեսության նախարարի 17.10.2006թ. N 07-ԴԼ-07-2385 գրությամբ: Հիմնավորում` օպտիմալացման ծրագրի շրջանակներում կատարվող փոփոխությունների արդյունքում ընկերությունը ալեւս չի զբաղվում ծխախոտի արտադրությամբ, զգալիորեն նվազել է ծառայությունների ծավալը եւ նպատակահարմար չէ այն պահպանել պետական ընկերության կարգավիճակով:
բ) «Նեյտրոն գիտա-արտադրական միավորում», «Բագավան» եւ «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ները մասնավորեցման ծրագրում լրացնելու համար հիմք է հանդիսացել ՀՀ պաշտպանության նախարարի 03.11.2006թ. N ՊՆ/510-655 գրությունը: Հիմնավորում` «Նեյտրոն գիտա-արտադրական միավորում», «Բագավան» եւ «Լազերային տեխնիկա» ընկերությունների արտադրական հզորությունները բարոյապես եւ ֆիզիկապես մաշված են, արտադրանքը չի համապատասխանում միջազգային նորմերին եւ ունի բարձր ինքնարժեք: Շահութաբեր արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ է կատարել ընկերությունների վերազինում նոր սարքավորումներով եւ ներդնել նոր տեխնոլոգիաներ, ինչը պահանջում է մեծ ծավալով ներդրումներ: Նշված ընկերությունների 100% բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ պաշտպանության նախարարությանը:
գ) «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ մասնավորեցման ծրագրում ընդգրկելու համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի կոմիտեի նախագահի 2006թ. սեպտեմբերի 28-ի N 1-05/644 գրությամբ ներկայացված առաջարկությունը:
Որպես հիմնավորում ներկայացվել է «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի լիազոր ներկայացուցիչների ժողովի արձանագրությունը (այն տեղի է ունեցել 2006թ. սեպտեմբերի 22-ին), որով առաջարկվում է «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ն ընդգրկել մասնավորեցման ծրագրում: «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ն պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկելու դեպքում կներկայացվի հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը նպաստող համապարփակ ծրագիր եւ ծրագրի իրականացման ժամանակացույց, որը կիրականացվի ընկերության բաժնետոմսերի մասնավորեցումից հետո:
դ) «Մխչյանի գ/կ տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման» ՊՓԲԸ-ն առաջարկվել է հանել մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկից ՀՀ գյուղատնտեսության նախարարի 17.10.2006թ. N 07-ԴԼ-07-2385 գրությամբ: Հիմնավորում` ընկերությունում պահպանվում է բարձրարժեք ցուլերից պահեստավորված խորը սառեցված 528 հազար դոզա սերմնահեղուկ, որով հանրապետությունում իրականացվում է կովերի արհեստական սերմնավորումը: Ընկերությանմասնավորեցումը բացասաբար կանդրադառնա անասնաբուծության հետագա զարգացման վրա:
ե) Համաձայն ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության 21.11.2006թ. N 02/2409 գրության բոլոր յոթ հուշարձանների վերականգնման արվեստանոցները ՀՀ տարածքում պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման միակ մասնագիտացված կազմակերպություններն են, որոնք նախատեսվում է միավորել մեկ ՓԲԸ կազմում` պետության կողմից ֆինանսավորվող այդ բնագավառի երկարաժամկետ ծրագրերի արդյունավետ իրականացման համար: Բացի այդ, նշված նոր ՓԲԸ-ի հիման վրա հետագայում նախատեսվում է ստեղծել մշակութային ժառանգության անշարժ եւ շարժական մշակութային արժեքների վերականգնման մասնագետների պատրաստման կենտրոն (ազգաին դպրոց):
«ՀՊ-ինֆո» ինֆորմատիկայի կենտրոն» ՓԲԸ-ն ՅՈՒՆԵՍԿՈ-յի հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ ժամանակին ծավալուն աշխատանքներ է կատարել ՀՀ տարածքում գտնվող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրի ստեղծման եւ դրա վարման կարգի մշակման ուղղությամբ: ՅՈՒՆԵՍԿՈ-յի հայաստանյան գրասենյակի նոր ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել շարունակելու այդ աշխատանքներին ֆինանսական աջակցության ցուցաբերումը:
Հոդված 3-ով առաջարկվում է ծրագրից հանել «Գրականության տարածման հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ն, քանի որ այդ ընկերության կողմից զբաղեցրած շենքում պետք է տեղակայվեն ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության սեփական տարածքներ չունեցող մի շարք ստեղծագործական եւ այլ պետալան ոչ առեւտրային կազմակերպություններ: Նշված ՓԲԸ-ի մասնավորեցման փաթեթը դեռ չի ներկայացվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, քանի որ ՓԲԸ-ի տարածքների հետ կապված դատաքննության վերջին փուլն ավարտվել է միայն 2006թ. նոյեմբերի կեսերին: