Armenian ARMSCII Armenian
Կ-10332-30.11.2006-ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության /2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193/ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «18.Գործունեության այլ բնագավառներ» բաժնի 3-րդ կետում «անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով» բառերը փոխարինել «սնանկության» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելն անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարչի լիցենզիա ստացած անձինք uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում են սնանկության կառավարչի գործունեության  լիցենզիա ունեցող:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ: «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով փոփոխվում է լիցենզավորման ենթական գործունեության տեսակի անվանումը, այդ առումով անհրաժեշտ է նաեւ համապատասխան փոփոխություններ կատարել «Լիցենզավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում: