Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրհներգի հետ կապված հարաբերությունները եւ գործածման կարգը:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության օրհներգը
Հայաստանի Հանրապետության օրհներգը Հայաստանի Հանրապետության պետա՟կան խորհրդանիշներից է:
Հայաստանի Հանրապետության օրհներգը երաժշտաբանաստեղծական ստեղծագոր՟ծություն է, որը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության օրհներգը կարող է կատարվել վոկալ, գործիքային, նվագախմբային, երգչախմբային, նվագախմբային եւ երգչախմբային տարբերակներով:
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարումը
1.Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարվում է`
Հայաստանի Հանրապետության Նախագահի երդման արարողության ժամանակ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելիս.
Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցու՟թյամբ պաշտոնական եւ հանդիսավոր արարողությունների ժամանակ.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նստաշրջանի, ինչպես նաեւ` նիստերի բացման եւ փակման ժամանակ.
Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող պաշտոնական արարողու՟թյուններին Հայաստանի Հանրապետության դրոշը բարձացնելիս.
օտարերկրյա պետությունների, նախագահների, վարչապետերի, պաշտոնական ներկայացուցիչների, միջպետական եւ միջկառավարական կազմակերպությունների ղեկա՟վարների` Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցերի ժամանակ` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական արարողակարգի համապատասխան.
Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող զորահանդեսների ժամա՟նակ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերում առավոտյան` Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, եւ երեկոյան` Հայաստանի Հանրապետության դրոշի իջեցման ժամանակ, ինչպես նաեւ` զինվորական կանոնագրքերով եւ կանոնադրություններով նախատեսված այլ դեպքերում:
2. Հայաստանի Հանրապետության օրհներգը կարող է կատարվել`
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառա՟վարման մարմինների, ինչպես նաեւ ոչ պետական կազմակերպությունների կողմից անցկացվող հանդիսավոր արարողությունների եւ միջոցառումների ժամանակ.
Հուշարձանների, հուշաքանդակների եւ հուշատախտակների բացման հանդիսավոր արարողությունների ժամանակ:
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության օրհներգի գործածումը հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից
1. Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստաընկերության եւ Հայաստանի Հանրապետության հանրային ռադիոյի կողմից ամեն օր`
ա) հեռարձակման սկզբին եւ ավարտին.
բ) ժամը 6.00-ին եւ 24.00-ին` շուրջօրյա հեռարձակման դեպքում.
գ) Ամանորի գիշերը` Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո:
2. Հայաստանի Հանրապետության օրհներգի ձայնագրություններն ու տեսագրություն՟ները կարող են օգտագործել հեռուստառադիոընկերությունները կողմից:
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի օրհներգի գործածումը մարզական միջոցառումների եւ Հանրապետության առաջնությունների ժամանակ
Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարվում է Հայաստանի Հանրապե՟տու՟՟թյան տարածքում անցկացվող միջազգային պաշտոնական մրցումների ու մրցա՟շա՟րերի, Հայաստանի Հանրապետության մարզական պաշտոնական միջոցառում՟ների, հուշամրցա՟շարերի եւ առաջնությունների բացման եւ փակման ժամանակ, իսկ Հայաստանի Հանրա՟պետության տարածքից դուրս` տվյալ պետության օրենսդրությանը համապատաս՟խան:
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության օրհներգի երաժշտության գործածումը
Հայաստանի Հանրապետության օրհներգի երաժշտությունը իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից կարող է օգտա՟գործվել`
ա) սերիական եւ զանգվածային արտադրության առարկաների, ինչպես նաեւ հուշանվերային արտադրանքի մեջ.
բ) օրենքով նախատեսված այլ դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:
Հոդված 7. Հայաստանի Հանրապետության օրհներգի գործածումը օտարերկրյա պետությունների տարածքում անցկացվող միջոցառումների ժամանակ
Հայաստանի Հանրապետության պետական եւ այլ պաշտոնական պատվիրակության մասնակցությամբ օտարերկրյա պետությունների տարածքում անցկացվող պաշտոնական ու հանդիսավոր արարողությունների եւ միջոցառումների ժամանակ Հայաստանի Հանրապետության օրհներգը հնչում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական արարողակարգին եւ տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 8. Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ ներկայացվող պահանջները
Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ բոլորը հոտնկայս են եւ դեմքով շրջված դեպի դրոշը, տղամարդիկ՝ առանց գլխարկի:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերում Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ ներկայացվող պա՟հանջ՟ները սահմանվում են զինվորական կանոնագրքերով ու կանոնադրություններով:
Հոդված 9. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար
Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 10. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հոդված 11. Անցումային դրույթ
Հայաստանի Հանրապետության գործող օրհներգն ուժի մեջ է մինչեւ Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստն ու երաժշտությունն օրենքով սահմանելը, բայց ոչ ավելի քան 1 տարի ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման
«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապե՟տության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրու՟թյան փոփոխությունների 13-րդ հոդվածով:
Օրենքի նախագիծը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրհներգի հետ կապված հարաբերությունները եւ գործածման կարգը Հայաստանի Հանրապե՟տու՟թյան Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ պաշտոնական եւ հանդիսավոր արարողությունների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նստաշրջանի, Հայաստանի Հանրա՟պե՟տության Ազգային ժողովի նիստերի բացման եւ փակման, Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելիս Հայաստանի Հանրապետության Նախագահի երդման արարողության, օտարերկրյա պետությունների նախագահների, վարչապետների, պաշտոնական ներկայացուցիչների, միջպետական եւ միջկառավարա՟կան կազմակերպու՟թյունների ղեկավարների Հայաստանի Հանրապետության պաշտոնական այցերի ժամանակ` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական արարողակարգին համապատասխան: Օրենքի նախագիծը կարգավորում է նաեւ ռադիոհեռուստա՟ընկերությունների կողմից օրհներգի հեռարձակումը մարզական միջոցառումների եւ առաջնությունների, օտարերկրյա պետությունների տարածքում անցկացվող միջոցառումների ժամանակ: Օրենքի նախագծում օրենքի պահանջների խախտման համար նախատեսվում է պատասխանատվություն:
Օրենքի նախագիծը նախատեսում է անցումային դրույթ, որով գործող օրհներգն ուժի մեջ է 1 տարի ժամկետում` մինչեւ Հայաստանի Հանրապետության օրհներգի բանաստեղծական տեքստը եւ երաժշտությունը օրենքով սահմանելը: