Armenian ARMSCII Armenian
Կ-9962-03.11.2006-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածը լրացնել 1.1. մասով` հետեւյալ բովանդակությամբ.

« 1.1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ, 112-113-րդ, 117-րդ, 122-րդ, 131-134-րդ, 166-րդ, 168-րդ, 175-224-րդ, 233-235-րդ,238-րդ, 261-262-րդ, 266-270-րդ,281-րդ, 284-րդ, 286-289-րդ, 291-292-րդ, 295-րդ, 297-298-րդ, 308-313-րդ, 329-րդ, 352-րդ, 375-րդ, 383-րդ, 388-րդ եւ 389-րդ հոդվածների հատկանիշներով քրեական գործի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինն այդ արարքների կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ամբողջ գույքի, ներառյալ՝ այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտների կամ այլ տեսակի օգուտների, այդ արարքների կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքների վրա կալանք է դնում այն հայտնաբերելուց հետո անհապաղ: Այդ գույքի վրա կալանքը դրվում անկախ հանցանք կատարած անձի կամ որեւէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից:»:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: