Հոդված 1. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-13-Ն) 3-րդ հոդվածում՝
1) «ա» կետի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով» բառերով.
2) «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«բ) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում (փողերի լվացում)` Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 190-րդ հոդվածով նախատեuված արարքը »:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 12. Միջազգային համագործակցությունը
1. Լիազորված մարմինը եւ պետական այլ մարմինները համագործակցում են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար իրականացնող օտարերկրյա մարմինների հետ միջազգային պայմանագրերի շրջանակներում եւ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերի համաձայն: Լիազորված մարմնի կողմից համագործակցությունը կարող է իրականացվել նաեւ միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում:
2. Լիազորված մարմինը, փոխադարձության հիման վրա, սեփական նախաձեռնությամբ կամ հարցման դեպքում փոխանակում է տեղեկատվություն նմանատիպ գործառույթներ իրականացնող օտարերկրյա մարմինների հետ, որոնք ապահովում են տեղեկատվության համարժեք գաղտնիություն:
Այդ տեղեկատվությունը պետք է օգտագործվի միայն հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներով:
3. Լիազորված մարմինն իրավասու չէ որեւէ երրորդ կողմի բացահայտելու, ինչպես նաեւ քրեական հետապնդման, վարչական կամ դատական նպատակներով օգտագործելու ստացված տեղեկատվությունն առանց տեղեկատվությունը տրամադրած օտարերկրյա մարմնի նախնական համաձայնության:
4. Սույն հոդվածի նպատակներից ելնելով` լիազորված մարմինն իրավասու է համագործակցության համաձայնագրեր կնքելու նմանատիպ գործառույթներ իրականացնող օտարերկրյա մարմինների հետ, որոնք ապահովում են տեղեկատվության համարժեք գաղտնիություն:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«ԳԼՈՒԽ 5. Կասկածելի գործառնությունների դադարեցումը եւ կասեցումը, ահաբեկչության հետ կապված եկամուտների սառեցումը»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 181 -րդ հոդվածով`
«Հոդված 18.1. Ահաբեկչության հետ կապված եկամուտների սառեցումը
1. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերի եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման նպատակով Լիազորված մարմինը պետք է ապահովի ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերին համապատասխան՝ դրանցում ներառված անձանց եկամուտների անհապաղ սառեցումը:
Սառեցման մասին որոշումը կարող է կայացնել հաշվետու անձը կամ Լիազորված մարմինը: Որոշումը գործում է յոթնօրյա ժամկետում, որը հաշվվում է հաշվետու անձի կողմից կայացվելու դեպքում՝ Լիազորված մարմնին որոշման օրինակը տրամադրելու պահից, իսկ Լիազորված մարմնի կողմից կայացվելու դեպքում՝ որոշման կայացման պահից սկսած:
2. Լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով պետք է նախատեսվի՝
ա) Լիազորված մարմնի կողմից նշված ցանկերի, ինչպես նաեւ դրանց փոփոխությունների եւ լրացումների հրապարակման ընթացակարգը, այդ ցանկերի մասին հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկման եւ ցանկերում ներառված անձանց եկամուտներ ը հաշվետու անձանց կողմից անհապաղ սառեցնելու կարգը.
բ) ցանկերում ներառված անձանց եկամուտները Լիազորված մարմնի կողմից սառեցնելու կարգը.
գ) ցանկերում ներառված անձանց եկամուտների սառեցման համար նախատեսված ժամկետն անցնելուց հետո այդ եկամուտների վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կալանք դնելու համար քրեական հետապնդման մարմիններին նյութերը ներկայացնելու կարգը.
դ) բարեխիղճ երրորդ անձանց եկամուտների սառեցման դեպքում սառեցման որոշման մասին նրանց իրազեկելու եւ հնարավոր առարկությունները հաշվի առնելու կարգը.
ե) սառեցված եկամուտների հաշվին ցանկերում ներառված անձանց ընտանեկան, բժշկական եւ այլ անձնական նպատակներով վճարումներ կատարելու Լիազորված մարմնի իրավասությունը եւ դրա ընթացակարգը.
զ) եկամուտների սառեցման մասին որոշումը Լիազորված մարմնի կողմից վերացնելու (եկամուտներն ապասառեցնելու) կարգն այն դեպքերում, երբ այդ անձանց անունները հանվել են համապատասխան ցանկերից:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: