Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-20123 -05.12.2017-ՏՀ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» 2013 թվականի հունիսի 20-ի ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`

1) 1-ին կետում ««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան» բառերով,

2) 4-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության սահմանին մաքսային մարմինների կողմից» բառերը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության սահմանին մաքսային մարմինների կողմից» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է 2018 թվականի հունվարի 1-ից: