Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-20118 -05.12.2017-ՏՀ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5.1-րդ հոդվածում ««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Օրենքի 5.1-րդ հոդվածով սահմանված` հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերով վարելու ժամանակացույցի կիրառման իմաստով 2018 թվականի համար հիմք է ընդունվում «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվարկված` 2017 թվականի համախառն եկամտի չափը: