Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-992-02.11.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002թ. հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՔՍԱՅԻՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության  2005թ. դեկտեմբերի 9-ի «ՀՀ կառավարության 2006թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 2200-Ն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված հավելվածի 41-րդ կետի:

Նախագծի մշակման անհրաժեշտությունը առաջացել է ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու արդյունքում:

Նախագծի մշակման հիմքում ընկած է` «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքը ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: