Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2.
Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի վերջին նախադասությունը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 210-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված ժամկետում՝ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: