Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9851-24.10.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք » Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 5-ի N ՀՕ-284 օրենքում կատարել հետեւյալ փոփոխությունը՝

ուժը կորցրած ճանաչել օրենքի 123-րդ հոդվածի 9-րդ կետը։:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Տեղական   ինքնակառավարման   մասին»   Հայաստանի  Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի ընդունման

Նկատի ունենանով, որ համայնքի ղեկավարի պաշտոնում նույն անձի ընտրվելու համար Հայաստանի  Հանրապետության Սահմանադրությամբ սահմանափակումներ նախատեսված չեն, ուստի նպատակահարմար է «Տեղական   ինքնակառավարման   մասին»   Հայաստանի  Հանրապետության օրենքից եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» օրենքից հանել՝ նույն անձի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնում ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվելու մասին դրույթը:

Ելնելով վերը նշվածից՝ քննարկման է ներկայացվում «Տեղական   ինքնակառավարման   մասին»   Հայաստանի  Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: