Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4443-03.12.2004-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում`

- երկրորդ պարբերությունում «հարկային պարտավորությունից» բառերը փոխարինել «հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունից» բառերով,

- երրորդ պարբերությունում «հարկային պարտավորություններ» բառերը փոխարինել «հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորություններ» բառերով,

- չորրորդ պարբերությունում «հարկ վճարողի» բառերից հետո լրացնել «(ապահովադրի)» բառը:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասում`

- երկրորդ պարբերությունում «դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչության պետին» բառերը փոխարինել «, չձեւակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել հարկային (տարածքային) տեսչության պետին» բառերով,

- երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ըստ անհրաժեշտության կամ չձեւակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումների դեպքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության պետին:».

բ) 3-րդ մասում «ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմինների կողմից վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպելու ճշտությանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների» բառերը փոխարինել «, պարզեցված հարկ վճարողների մոտ ապրանքային մնացորդների, եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այդ թվում` վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագրքի վարման) ճշտությանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կամ հարկային մարմինների կողմից չձեւակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների, Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ըստ անհրաժեշտության իրականացվող ստուգումների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասում`

- «մինչեւ 10 անընդմեջաշխատանքային օր» բառերից հետո լրացնել «, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 1,0 մլրդ. դրամ եւ ավելի իրացման շրջանառության կամ համախառն եկամուտ հայտարարագրած եւ (կամ) 100,0 մլն. դրամ եւ ավելի հարկի գումար հարկային մարմիններին վճարած տնտեսավարող սուբյեկտների մոտ մինչեւ 20 անընդմեջ աշխատանքային օր» բառերը,

- «30 անընդմեջ աշխատանքային օրը» բառերից հետո լրացնել «, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 1,0 մլրդ. դրամ եւ ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած եւ (կամ) 100,0 մլն. դրամ եւ ավելի հարկի գումար հարկային մարմիններին վճարած տնտեսավարող սուբյեկտների համար` 45 աշխատանքային օրը» բառերը.

բ) 3-րդ մասի առաջին պարբերությունում՝

- «հարկ վճարողի դիմումի հիման վրա» բառերից հետո լրացնել «հարկ վճարողի այլ հարկային պարտավորություններին հաշվանցելուց կամ» բառերը,

- լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝

«Ընդ որում, եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այդ թվում` վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագրքի վարման) ճշտությանն ուղղված ստուգումներն իրականացվում են միաժամանակ (այլ ստուգումներից առանձնացված):»:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`

ա) առաջին նախադասությունում «3-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված» բառերից հետո լրացնել «եւ 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկ վճարողի այլ հարկային պարտավորություններին հաշվանցելուց կամ նրան վերադարձնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման» բառերը.

բ) «թ» կետը «3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված» բառերից հետո լրացնել «եւ 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկ վճարողի այլ հարկային պարտավորություններին հաշվանցելուց կամ նրան վերադարձնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից: