Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 7.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7.1. ՋՐԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ
7.1.1. | խմելու ջրամատակարարման եւ (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: