Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-173-02.11.2017-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածում՝

1. «կեղտաջրեր» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«կեղտաջրեր` արտադրական կամ կենցաղային նպատակներով ջրային ռեսուրսների օգտագործման արդյունքում աղտոտված ջրեր, ինչպես նաեւ բնակավայրերի, տնտեսական կամ այլ գործունեության օբյեկտների տարածքներից արտահոսող՝ թույլատրելի սահմանային արտահոսքի պահանջներին չհամապատասխանող անձրեւային, հալոցքային կամ դրենաժային ջրեր, որոնք արտահոսում են շրջակա միջավայր.».

2. «թույլատրելի սահմանային արտահոսք» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«թույլատրելի սահմանային արտահոսք՝ արտահոսքի այն նորմավորված մեծությունը, որը սահմանվում է ջրերի կետային եւ (կամ) ցրված աղտոտման աղբյուրի համար.».

3. «ոչ մրցակցային ջրամատակարար» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոչ մրցակցային ծառայություն մատուցող անձ՝ խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման կենտրոնացված համակարգով ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կամ ոռոգման ծառայություններ մատուցող առեւտրային կազմակերպություն, որը չունի կամ չի կարող ունենալ մրցակից.».

4. «ջրօգտագործման թույլտվություն» հասկացությունը  «արդյունահանման » բառից հետո լրացնել «, կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման» բառերով.

5. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«կենցաղային կեղտաջրեր՝ մարդկանց կենսագործունեության հետեւանքով առաջացած կեղտաջրեր.

արտադրական կեղտաջրեր՝ տնտեսական գործունեության արդյունքում առաջացող կեղտաջրեր, բացառությամբ կենցաղային կեղտաջրերի.

բնակավայրերի կեղտաջրեր` կենցաղային կեղտաջրեր կամ դրանց եւ արտադրական ու տարափային (հեղեղային) կեղտաջրերի խառնուրդ.

ցամաքուրդային (դրենաժային) համակարգ՝ գրունտային ջրերի մակարդակն իջեցնող եւ դրանց հեռացման համար անցկացվող բաց ջրանցքների, փակ ցամաքուրդների (դրենաժների), չորացման հորերի եւ համապատասխան ՀՏԿ-ների համակարգ.

ցամաքուրդային (դրենաժային) ջրեր՝  հողերի ցամաքեցման (գրունտային ջրերի մակարդակի իջեցման) արդյունքում ցամաքուրդային ջրահեռացման համակարգ ներթափանցած ջրեր.

տարափային (հեղեղային) ջրեր` բնակավայրերի, տնտեսական կամ այլ գործունեության օբյեկտի տարածքներից առաջացող անձրեւային, հալոցքային ջրեր.

ջրահեռացման համակարգ` կենտրոնացված, խմբային կամ անհատական ՀՏԿ-ների համակարգ, որի օգնությամբ իրականացվում է կեղտաջրերի հավաքումը եւ (կամ) փոխադրումը դեպի մաքրման կառուցվածքներ եւ (կամ) դրանց մաքրումը եւ արտանետումը շրջակա միջավայր.

խմբային ջրահեռացման համակարգ՝ ՀՏԿ-ների համակարգ, որը թույլ է տալիս իրականացնել հարակից տեղաբաշխված օբյեկտների (բնակավայր, բնակելի, հասարակական եւ արտադրական շենքեր ու սենքեր) խմբից առաջացած կեղտաջրերի ընդունումը, տեղափոխումը կեղտաջրի հեռացման միեւնույն համակարգով եւ (կամ) մաքրումը միասնական մաքրման կառուցվածքներում.

ջրահեռացման կենտրոնացված համակարգ՝ ՀՏԿ-ների համակարգ, որը թույլ է տալիս համայնքի տարածքում իրականացնել տնայինտնտեսություններից, հասարակական եւ արտադրական օբյեկտներից առաջացած կեղտաջրերի ընդունումը, տեղափոխումը կեղտաջրի հեռացման միեւնույն համակարգով եւ (կամ) մաքրումը միասնական մաքրման կառուցվածքներում.

կեղտաջրերի անհատական (տեղային) մաքրման կառուցվածքներ` ՀՏԿ-ներ, որոնք նախատեսված են հասարակական, արտադրական եւ այլ օբյեկտներում առաջացող կենցաղային, տարափային (հեղեղային) եւ արտադրական կեղտաջրերի ընդունման եւ մաքրման համար՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգի բացակայության կամ դեպի այդ համակարգ կեղտաջրերի ներհոսքի անհնարինության դեպքում.

կեղտաջրերի հեռացում` ՀՏԿ-ների կամ դրանց համալիրների միջոցով արտադրական, կենցաղային, տարափային (հեղեղային) եւ ցամաքուրդային (դրենաժային) կեղտաջրերի կազմակերպված հեռացման գործընթաց` տնտեսական կամ այլ գործունեության օբյեկտի տարածքի սահմաններից դուրս.

կեղտաջրերի մաքրում՝ կեղտաջրերի մշակման տեխնոլոգիական գործընթաց՝ կեղտաջրերից աղտոտող նյութերի խառնուրդների կորզման, հեռացման կամ վնասազերծման նպատակով՝ մեխանիկական, ֆիզիկա-քիմիական կամ կենսաբանական մեթոդների կիրառմամբ.

կեղտաջրերի նախնական մաքրում՝ արտադրական եւ տարափային կեղտաջրերի միավոր ծավալում պարունակվող որակական որեւէ առանձին կամ մի քանի աղտոտող բաղադրիչների արժեքի նվազեցում մինչեւ թույլատրելի սահմանային արտահոսքի պահանջներին համապատասխանեցումը.

կեղտաջրի նստվածք՝ կեղտաջրերի մաքրման գործընթացում կեղտաջրից անջատված օրգանական եւ (կամ) հանքային ծագման պինդ նյութերի խառնուրդամաս:»:

Հոդված 2. Օրենսգրքի 4-րդ եւ 113-րդ հոդվածներում  «պետական սեփականություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «պետության բացառիկ սեփականություն» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի ՝

1. 1-ին կետում «սահմանելու» բառից հետո լրացնել «ոչ մրցակցային ծառայություն մատուցող անձի համար» բառերը.

2. 2-րդ կետում «լիցենզավորում» բառից առաջ լրացնել «ոչ մրցակցային ծառայություն մատուցող անձանց» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 19.1-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Արտադրական կեղտաջրերի՝ ջրահեռացման համակարգ ընդունելու դեպքում մոնիտորինգը կարող է իրականացնել նաեւ տվյալ ջրահեռացման համակարգի կառավարիչը: Արտադրական կեղտաջրերի մոնիտորինգի տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին՝ ջրային ռեսուրսների պետական կադաստրում ներառելու համար:»:

Հոդված 5. Օրենսգրքի 19.2-րդ հոդվածի 1-ին մասը «վերականգնման» բառից հետո լրացնել «, արտադրական կեղտաջուր արտանետողների» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 25.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ջրահեռացման արդյունքում առաջացած ջրային ռեսուրսները այլ նպատակներով կրկնակի (երկրորդային) օգտագործման տալը տնտեսապես խթանելու համար Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքով սահմանվում են բնօգտագործման վճարների հաշվարկման՝ ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) օգտագործումը խթանող նորմեր:

2. Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումը կարող է իրականացվել «Հայաստանի Հանրապետության Ջրի Ազգային Ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակությամբ:

3. Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումը կիրառվում է արդյունաբերական նպատակով, եթե կեղտաջրի որակը համապատասխանում է տվյալ արտադրության տեխնոլոգիայում կիրառվող ջրին ներկայացվող պահանջներին»:

Հոդված 7. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասում «ջրամատակարարման եւ» բառերը փոխարինել «ջրի մատակարարման եւ (կամ)» բառերով, ինչպես նաեւ «խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման» բառերը փոխարինել «խմելու ջրի մատակարարման եւ (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)» բառերով:

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 6.1

ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՒՆՆԵՐԸ

Հոդված 62.1. Ջրահեռացմանը ներկայացվող պահանջները

1. Ջրահեռացմանը ներկայացվող պահանջներն են.

1)   արգելվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը ջրային ռեսուրսի մեջ, եթե տվյալ կեղտաջրի քանակական եւ որակական չափանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից հաստատված՝ թույլատրելի սահմանային արտահոսքի պահանջներին:

2)  կենտրոնացված ջրահեռացման համակարգի բավարար թողունակության դեպքում թույլատրվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե տվյալ կեղտաջրի բաղադրակազմը եւ հատկանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին: Արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետման թույլատրելի սահմանային արտահոսքի եւ այլ լրացուցիչ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.

3)  արտադրական կեղտաջրերի՝ սույն հոդվածի 2-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում, արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից պետք է իրականացվի դրանց նախնական մաքրում տեղային մաքրման կառուցվածքներում՝ մինչեւ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետելը: Նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.

4)  արգելվում է տարափային (հեղեղային) ջրահեռացման համակարգ կեղտաջրերի արտանետումը, բացառությամբ տարափային (հեղեղային) կեղտաջրերի.

5)  արգելվում է ցամաքուրդային (դրենաժային) համակարգ կեղտաջրերի արտանետումը, բացառությամբ ցամաքուրդային (դրենաժային) կեղտաջրերի.

6)  արգելվում է տարափային (հեղեղային) կեղտաջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե դա նախատեսված չէ ջրահեռացման համակարգի շինարարական եւ վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով.

7)  արգելվում է ցամաքուրդային (դրենաժային) կեղտաջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ:

Հոդված 62.2. Կեղտաջրերի հեռացումը եւ մաքրումը համայնքներում

1.Համայնքները պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջներին համապատասխանող բնակավայրերի ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման համակարգերով:

2.Համայնքները, պետական կառավարման լիազոր մարմինները, ջրահեռացման համակարգի կառավարիչը (առկայության դեպքում) իրենց լիազորությունների սահմաններում պարտավոր են ապահովել  համայնքի վարչական սահմաններում ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների հասանելիությունը:

3.Համայնքների բնակավայրերի կեղտաջրերի հեռացմանը եւ կեղտաջրերի մաքրմանը ներկայացվող տեխնիկական պահանջները, այդ թվում ջրահեռացման համակարգերին, մաքրման կառուցվածքներին, մեթոդին, տեխնոլոգիաներին եւ գործընթացներին ներկայացվող պահանջները, եւ դրանց կիրառման ժամանակացանկերն՝ ըստ համայնքների կամ բնակավայրերի սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 62.3. Կեղտաջրի նստվածքի նկատմամբ պահանջները

1.Կեղտաջրի նստվածքի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը եւ հեռացմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Հոդված 9. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 10. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.ՀՏԿ-ների (այդ թվում՝ ջրահեռացման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների) եւ դրանց օգտագործման պայմանների քանակական եւ որակական տվյալները մուտքագրվում են Ջրային համակարգերի կառավարման մարմնում, իսկ դրանց միջոցով կեղտաջրերի տեղափոխման մոնիտորինգի տվյալները՝ Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնում:»:

Հոդված 11. Օրենսգրքի 78-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «եւ ջրային համակարգի օգտագործման թույլտվությունների» բառերը փոխարինել «թույլտվության» բառով:

Հոդված 12. Օրենսգրքի 101-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 101. Կեղտաջրերով գյուղատնտեսական հողատարածքների ոռոգումը թույլատրվում է, եթե կեղտաջրի որակը համապատասխանում է ոռոգման ջրի որակի ստանդարտների պահանջներին»:

Հոդված 13. Օրենսգրքի 103-րդ հոդվածի 8-րդ եւ 104-րդ հոդվածի 3-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 14. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ Օրենսգրքի՝ սույն հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում նույն մասերով սահմանված ժամկետներում:

2. Oրենքի 2-րդ հոդվածով փոփոխվող 4-րդ եւ 113-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Օրենքի 6-րդ հոդվածով խմբագրվող 25.1 հոդվածի 1-ին մասը ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

4. Օրենքի 8-րդ հոդվածով լրացվող 62.1-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ նախնական մաքրում իրականացնելու պահանջը ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից՝ արտադրական այն կեղտաջուր արտանետողների նկատմամբ, որոնց արտանետումներում կախված նյութերի կամ թթվածնի կենսաբանական պահանջի տարեկան քանակությունը կազմում է 1 տոննա եւ ավելի կամ ծանր մետաղների գումարային քանակությունը տարեկան կազմում է հարյուր կգ եւ ավելի, իսկ մնացած այլ արտադրական այն կեղտաջուր արտանետողների նկատմամբ՝ 2030 թվականի հունվարի 1-ից:

5. Օրենքի 8-րդ հոդվածով լրացվող 62.1 հոդվածի 5-րդ մասը ուժի մեջ է մտնում 2030 թվականի հունվարի 1-ից:

6. Օրենքի 8-րդ հոդվածով լրացվող 62.2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը ուժի մեջ են մտնում 2030 թվականի հունվարի 1-ից:

7. Օրենքի 12-րդ հոդվածով խմբագրվող 101-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում 2020թ. հունվարի 1-ից:

8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը՝ հաստատում է ոռոգման ջրի որակի ստանդարտները՝ երկու տարվա ընթացքում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է համայնքների՝ բնակավայրերի կեղտաջրերի հեռացման եւ կեղտաջրերի մաքրման համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները եւ դրանց իրականացման ժամանակացույցը՝ երեք տարվա ընթացքում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետման թույլատրելի սահմանային արտահոսքի եւ այլ լրացուցիչ պահանջները՝ երկու տարվա ընթացքում.

4) Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը սահմանում է արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ ջրային ռեսուրս արտանետման դեպքում թույլատրելի սահմանային արտահոսքի պահանջները՝ երկու տարվա ընթացքում.

5) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նախատեսվում է   վարչական պատասխանատվություն Օրենքի 8-րդ հոդվածով լրացվող 62.1-րդ հոդվածի 1-ին մասի 4-7-րդ կետերով սահմանված պահանջների խախտման համար` վեց ամսվա ընթացքում:

9. Սույն օրենքի դրույթները չեն բացառում այլ օրենքներով բնապահպանական վճարների գծով արտոնությունների տրամադրումը: 
  
    

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ  ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ 2017թ. պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

1. «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Օրենքների նախագծերի փաթեթ) ընդունումը  շրջակա միջավայրի վրա կունենա դրական ազդեցություն: Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով կկարգավորվեն ջրահեռացման հետ կապված իրավահարաբերությունները, կսահմանվեն կեղտաջրերի եւ ջրահեռացման համակարգերի տեսակները եւ ըստ տեսակների՝ կեղտաջրերի հեռացմանը, մաքրմանը եւ մոնիտորինգին ներկայացվող պահանջները, կխրախուսվի կեղտաջրերի կրկնակի (երկրորդային) օգտագործումը օրենսդրությամբ թույլատրելի բոլոր նպատակներով՝ համապատասխանեցնելով որակի պահանջվող նորմերին:

2. Օրենքների նախագծերի փաթեթի չընդունման դեպքում չկարգավորված կմնան  ջրահեռացման  հետ կապված իրավահարաբերությունները, կշարունակվի շրջակա միջավայրի աղտոտումը արտադրական եւ կենցաղային կեղտաջրերով:

3. Օրենքների նախագծերի փաթեթը բնապահպանության ոլորտին առնչվում է, ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում: Այն միտված է Հայաստանի Հանրապետությունում ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը, շրջակա միջավայր արտանետվող կեղտաջրերի աղտոտման ծավալների նվազեցմանը:

Օրենքների նախագծերի փաթեթի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության վերաբերյալ

««Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է կարգավորել ջրահեռացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանել կեղտաջրերի եւ ջրահեռացման համակարգերի տեսակները եւ ըստ տեսակների՝ կեղտաջրերի հեռացմանը, մաքրմանը եւ մոնիտորինգին ներկայացվող պահանջները: Ընդ որում, Նախագծի 62.2. հոդվածով նախատեսվում է, որ քաղաքային եւ գյուղական համայնքները պարտավոր են ունենալ բնակավայրերի կեղտաջրերի հեռացման եւ կեղտաջրերի մաքրման կենտրոնացված համակարգեր:

Հաշվի առնելով վերոգրյալը հայտնում ենք, որ Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել պետական եւ համայնքների բյուջեներից լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտության, իսկ պետական եւ համայնքների բյուջեների եկամուտների վրա կունենա  չեզոք ազդեցություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է հստակեցնել ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ոլորտի հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաեւ սահմանվում են կեղտաջրերի եւ ջրահեռացման համակարգերի տեսակները եւ ըստ տեսակների՝ կեղտաջրերի հեռացմանը, մաքրմանը եւ մոնիտորինգին ներկայացվող պահանջները:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցությունը բացակայում է:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` օրենքների նախագծերի փաթեթ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Օրենքների նախագծերի փաթեթի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Օրենքների նախագծերի փաթեթը՝

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագծեր)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծերով արտադրական կեղտաջուր արտանետողների նկատմամբ սահմանվում է կեղտաջրերի նախնական մաքրման պահանջ եւ նախատեսվում է այդ գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գործառույթ ջրահեռացման համակարգի կառավարիչի, իսկ կառավարչի բացակայության դեպքում՝ ջրային համակարգի սեփականատիրոջ կողմից:                                                        Միաժամանակ, Նախագծերով խմելու ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձին հնարավորություն է տրվում իրականացնել նաեւ մաքրված կեղտաջրի կամ մշակված նստվածքի/տիղմի կամ դրանց օգտահանումից առաջացած ռեսուրսների վաճառք, ինչպես նաեւ   սահմանվում են դրույթներ բնօգտագործման վճարների հաշվարկման ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) օգտագործումը խթանող նորմեր նախատեսելու վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծերի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն` ուղեկցող գրությամբ ներկայացված դիրքորոշումը հաշվի առնելու պարագայում:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

 
 
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                              պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն ԲԱԲԼՈՅԱՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների`  Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքների նախագծերի փաթեթի կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերիի 28-ի N 1362-Ա որոշումը։

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության  Ազգային  ժողովում  քննարկելիս, Հայաստանի  Հանրապետության  կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
 
 

Հարգանքով`  ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
 

28 սեպտեմբերի  2017 թվականի  N  1362  - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ԵՎ  «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ո ւ մ  է.

1. Հավանություն տալ  «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: 
  
  
   ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

             ՎԱՐՉԱՊԵՏ                                                                    Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 

2017 թ. հոկտեմբերի 30
Երեւան