Հոդված 1.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասություն.
«Հարկադիր կատարողը որոշումը կայացնում է դրա համար հիմք հանդիսացող հանգամանքները հայտնի դառնալու օրվանից եռօրյա ժամկետում, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:»:
Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում.
1) 1-ին նախադասության «եւ երրորդ» բառերը փոխարինել «, երրորդ եւ չորրորդ» բառերով.
2) երկրորդ նախադասությունից հանել «երկամսյա» բառը.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ չորրորդ պարբերություն.
«Պարտապանի մոտ պահանջների բավարարման համար անհրաժեշտ արգելադրված գույքի առկայության դեպքում կատարողական գործողություններն իրականացվում են տասնհինգօրյա ժամկետում:»:
Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածում.
1) 9-րդ կետում «կատարման ենթակա» բառերից հետո լրացնել «հանրային իրավական» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետ.
«10) մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, եւ դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտավորությունները կարող են փոխանցվել նրա իրավահաջորդին:»:
Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մաս.
«7. Այն կատարողական վարույթներով, որոնցով պարտապան է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, պարտապանի գույքի հետախուզում չի իրականացվում:»:
Հոդված 5. Օրենքի 41-րդ հոդվածում.
1) 1-ին մասի 4-րդ կետում «բավարարելու համար» բառերից հետո լրացնել «` բացառությամբ այն դեպքերի, երբ գույքի անբավարարությունը պարզվել է անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջի կատարման ընթացքում.» բառերը.
2) 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) առկա է սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 4-րդ, 9-րդ, 10-րդ կամ 12-րդ մասով նախատեսված որեւէ հիմք.».
3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքի` կատարողական վարույթն ավարտելու դեպքում կատարողական թերթը չի վերադարձվում պահանջատիրոջը:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասեր.
«4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված այլ հիմքերով կատարողական վարույթն ավարտելու դեպքում կատարողական թերթը կարող է վերադարձվել պահանջատիրոջ դիմումի հիման վրա, որի դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում կատարողական վարույթը վերսկսելու, կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելու եւ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նշված հիմքով կատարողական վարույթն ավարտելու մասին:
5. Կատարողական վարույթն ավարտելը եւ կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը կրկին ներկայացնելու դեպքում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու համար:
6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-8-րդ կետերով նախատեսված հիմքերի վերացման, ինչպես նաեւ սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ եւ 11-րդ մասերով եւ 44.1-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում հարկադիր կատարողը պահանջատիրոջ դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացնում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու մասին:»:
Հոդված 6. Օրենքի 44-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ եւ 8-րդ մասեր.
«7. Պետական բյուջեից գումար բռնագանձելու վերաբերյալ կատարողական վարույթներով պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք է կիրառվում բռնագանձման ենթակա գումարի դիմաց օրենքով սահմանված ժամկետում փոխանցելի մուրհակ չտրամադրելու դեպքում:
8. Պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովում արգելանք դնելու հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 44.3-րդ հոդվածով:»:
Հոդված 7. Օրենքի 44.1-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետ.
«5) առկա են սույն օրենքի 44.3-րդ հոդվածում նշված հիմքերը:»:
Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 44.3-րդ հոդվածով.
«Հոդված 44.3. Պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովում արգելանք դնելը
«1. Եթե այլ բան նախատեսված չէ կատարողական թերթով, ապա որպես հայցի ապահովում հայցագնի չափով արգելանք է դրվում պարտապանին պատկանող սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գույքի վրա:
2. Պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովում արգելանքը դրվում է հետեւյալ հերթականությամբ.
1) պարտապան իրավաբանական անձի պարագայում`
ա. անշարժ գույք,
բ. արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցներ,
գ. անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ,
դ.պատրաստի արտադրանք,
ե. շարժական գույք:
2) պարտապան ֆիզիկական անձի պարագայում`
ա. անշարժ գույք,
բ. շարժական գույք:
3. Պարտապանի մոտ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գույքի բացակայության կամ անբավարարության դեպքում արգելանքը դրվում է պարտապանին պատկանող դրամական միջոցների վրա:
4. Նախորդ հերթի գույքի արժեքը հայցագնի չափին հավասար լինելու կամ գերազանցելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում հաջորդ հերթի գույքն արգելանքից հանելու եւ կատարողական վարույթն ավարտելու մասին:
5. Անշարժ գույքի վրա արգելանք չի դրվում, եթե հայցագինը չի գերազանցում 200.000 դրամը, ինչպես նաեւ եթե անշարժ գույքը, անկախ հայցագնի չափից, պարտապան ֆիզիկական անձի միակ բնակարանն է` բացառությամբ այն դեպքի, երբ պարտապանի այլ գույքի արժեքը պակաս է հայցագնի չափից:
6. Պարտապանը, ում գույքի, այդ թվում` դրամական միջոցների վրա որպես հայցի ապահովում հայցագնի չափով արգելանք է կիրառվել, կարող է միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին արգելանքը այլ գույքի վրա դնելու կամ հայցագնի չափը գերազանցող գույքը արգելանքից հանելու մասին` կցելով այլ գույքի կամ արգելադրված գույքի լիկվիդացիոն արժեքի` հայցագնի չափը գերազանցելու վերաբերյալ գնահատման եզրակացությունը եւ միջնորդությունն ու գույքի գնահատման եզրակացությունը պարտատիրոջ կողմից ստանալը հավաստող փաստաթուղթ:
7. Գույքի գնահատման եզրակացության մեջ նշված գույքի արժեքի հետ համաձայն չլինելու դեպքում պահանջատերը միջնորդությունը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում կարող է եզրակացության արժանահավատության վերաբերյալ առարկություններ ներկայացնել հարկադիր կատարողին:
8. Հարկադիր կատարողն առարկությունները ստանալուց հետո եռօրյա ժամկետում գնահատման եզրակացության արժանահավատությունը ստուգելու նպատակով որոշում է կայացնում փորձաքննություն նշանակելու մասին:
9. Եթե փորձաքննության արդյունքներով հաստատվում է առաջարկվող կամ արգելադրված գույքի հայցագնից պակաս լիկվիդացիոն արժեք ունենալու հանգամանքը, ապա պարտապանի միջնորդությունը մերժվում է եւ կատարողական վարույթն ավարտվում է:
10. Եթե պարտապանի միջնորդության մեջ նշված գույքի լիկվիդացիոն արժեքը համապատասխանում կամ գերազանցում է հայցագնի չափին, ապա հարկադիր կատարողը որոշում է կայացնում արգելանքը միջնորդությամբ նշված գույքի վրա դնելու, նախկինում արգելադրված կամ հայցագնի չափը գերազանցող գույքը արգելանքից հանելու եւ կատարողական վարույթն ավարտելու մասին:
11. Արգելանքը դրամական միջոց չհամարվող գույքի վրա դրված լինելու դեպքում պարտապանը կարող է միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին արգելանքը իր անունով բացված բանկային կամ ավանդային հաշվում առկա դրամական միջոցների վրա դնելու վերաբերյալ` պայմանով, որ դրանց չափը պակաս չէ հայցագնի չափից, ինչպես նաեւ հայցագնի չափով գումարը մուծել հարկադիր կատարման դեպոզիտ հաշվին:
12. Պարտապանի անվամբ բացված բանկային կամ ավանդային հաշվում առկա դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դրվելու կամ հարկադիր կատարման դեպոզիտ հաշվին հայցագնի չափով պարտապանի կողմից գումար մուծված լինելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում նախկինում արգելադրված գույքը արգելանքից հանելու եւ կատարողական վարույթն ավարտելու մասին:
13. Վարչական մարմնի կողմից ներկայացված արգելանք դնելու մասին որոշումը եւ վճռի կատարման ապահովման վերաբերյալ կատարողական թերթը կատարվում են սույն հոդվածով սահմանված կարգով:
14. Հայցի ապահովմանը եւ վճռի կատարման ապահովմանը, ինչպես նաեւ վարչական մարմնի կողմից ներկայացված արգելանք դնելու մասին որոշման կատարմանն ուղղված կատարողական վարույթները ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներ են:»:
Հոդված 9. Օրենքի 53-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 53. Պարտապանի գույքի գնահատումը եւ իրացումը
1. Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու նպատակով արգելանք կամ սահմանափակում կիրառելուց, իսկ գույքն առգրավման ենթակա լինելու դեպքում այն առգրավելուց հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում հարկադիր կատարողը «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում որոշում է կայացնում գույքի գնահատման մասին:
2. Պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա լինելու դեպքում դրա վերաբերյալ որոշումը կայացվում է գույքի գնահատումից հետո` եռօրյա ժամկետում:»:
Հոդված 10. Օրենքի 67-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ մասեր.
«5.1. Սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքում սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված փորձաքննության իրականացման կատարողական ծախսերը բռնագանձվում են պարտապանից, իսկ նույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում` պահանջատիրոջից:
9. Հայցի եւ վճռի կատարման ապահովմանն ուղղված կատարողական վարույթների կատարողական ծախսերը բռնագանձվում են այն անձից, ում վրա դատական ակտով դրվել է դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը, իսկ մինչեւ գործի ըստ էության լուծումը հայցի ապահովումը դատարանի կողմից վերացվելու դեպքում` հայցի ապահովմանն ուղղված կատարողական վարույթով պահանջատիրոջից:
10. Հայցի ապահովմանն ուղղված կատարողական վարույթի կատարողական ծախսերը բռնագանձվում են հայցի ապահովմամբ ապահովված դատական ակտի հարկադիր կատարման վարույթում:
11. Դատական ակտը հարկադիր կատարման չներկայացնելու, ինչպես նաեւ մինչեւ գործի ըստ էության լուծումը հայցի ապահովումը դատարանի կողմից վերացվելու դեպքում հայցի ապահովմանն ուղղված կատարողական վարույթի կատարողական ծախսերը բռնագանձվում են հայցի ապահովման վերացման վերաբերյալ դատական ակտի կատարման վարույթում:»:
Հոդված 11.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ նաեւ` Օրենք) առկա են կատարողական վարույթի հարուցման եւ իրականացման ժամկետների հետ կապված անորոշ կարգավորումներ: Առկա են նաեւ բազմաթիվ ոչ հստակ ձեւակերպումներ, ինչպես նաեւ անհարկի հայեցողական լիազորություններ, որոնք ակնհայտորեն դժվարացնում են դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացը: Օրինակ, դատարանը կիրառում է հայցի ապահովման միջոց` գույքի կամ դրամական միջոցի վրա արգելանք, եւ հարկադիր կատարողը կարող է որոշել, թե արդյոք արգելանքը դնում է միայն գուքի վրա, թե արգելանքը դրվում է եւ~ գույքի, եւ~ դրամական հաշիվների վրա: Կամ կատարողական վարույթի համար սահմանված է երկամսյա ժամկետ, հարկադիր կատարողը 10 օր հետո, տեսնելով, որ պարտապանը կամավոր չի կատարում պարտականությունը, կարող է որոշում կայացնել գույքը հարկադիր աճուրդի հանելու վերաբերյալ, սակայն ինչ-ինչ պատճառներով ձգձգում է գույքի աճուրդը` մինչեւ սահմանված ժամկետի ավարտը:
Բացի այդ, Օրենքը մի շարք դեպքերում, օրինակ կատարողական վարույթը կարճելու, կասեցնելու կամ վերսկսելու դեպքերի համար, չի նախատեսում հարկադիր կատարողի կողմից համապատասխան որոշումների ընդունման ժամկետներ:
Օրենքը պարտապանի գույքի, այդ թվում` դրամական միջոցների վրա, արգելանք դնելու գործընթացում հաշվի չի առել որպես հայցի ապահովում պարտապանի գույքի, այդ թվում` դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելու առանձնահատկությունները եւ այդ գործընթացի համար չի սահմանել առանձնահատուկ կարգավորումներ, ինչի արդյունքում գործնականում առաջանում են տարաբնույթ խնդիրներ` կապված որպես հայցի ապահովում պարտապանի գույքի վրա արգելանք դնելու գործընթացի հետ, հատկապես այն դեպքերում, երբ արգելադրվում են պարտապանին պատկանող դրամական միջոցները, ինչի արդյունքում վերջինս կարող է կրել անհաչափ վնասներ: Նշված մասին է վկայում նաեւ որպես հայցի ապահովում պարտապանի գույքի, այդ թվում` դրամական միջոցների վրա արգելանք դնելու գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու գործընթացում առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մարտի 3-ի թիվ 01/29.7/[395360]-17 հանձնարարականը:
Օրենքը չի կարգավորում նաեւ որպես պարտապան պետական մարմինների մասնակցությամբ կատարողական վարույթներով պետական բյուջեի միջոցների վրա արգելանք կիրառելու հարաբերությունների առանձնահատկությունները:
Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը սահմանում է, որ կատարողական վարույթն ավարտվում, եթե պարտապանի գույքը բավարար չէ պահանջատիրոջ (պահանջատերերի) պահանջները բավարարելու համար: Միաժամանակ, Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն` կատարողական վարույթը կարճվում է, եթե անբողոքարկելի վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ առկա են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հարկադիր կատարման սահմանափակումները:
«Վարչարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն` հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են կատարման դատական կարգով նաեւ այն դեպքում, երբ իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը:
Արդյունքում ստացվում է, որ գործնականում միեւնույն հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ ինչպես կատարողական վարույթը կարճելու, այնպես էլ ավարտելու համար:
2. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հնարապետության օրենքում առկա են բազմաթիվ ոչ հստակ իրավական կարգավորումներ, առանձին դեպքերում էլեկտրոնային աճուրդի կազմակերպման բնագավառում առկա են անորոշ ժամկետային կարգավորումներ, ինչպես օրինակ, հստակ կարգավորված չէ, թե գույքն աճուրդով վաճառելու որոշում կայացնելիս` ինչ ժամկետում պետք է գնահատվի լոտը: Բացի այդ, ներկայումս, որ հարկադիր աճուրդն անվավեր ճանաչելու արդյունքում անվավերության հետեւանքներ կիրառելիս լոտի գնման գինը վերադարձնելու պարտականությունը կրում է հարկադիր կատարման ծառայությունը (ՀՀ վճռաբեկ դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ ԼԴ/0435/02/13 քաղաքացիական գործով որոշումը): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկադիր կատարողը լոտի վաճառքից ստացված գումարը եռօրյա ժամկետում հանձնում է պարտատիրոջը, նշված մեկնաբանությունը կարող է հանգեցնել հարկադիր կատարման ծառայության համար անհամաչափ պարտավորության առաջացման: Բացի այդ, ներկայումս յուրաքանչյուր հարկադիր էլեկտրոնային աճուրդում լոտը չվաճառվելու դեպքում նշանակվում է կրկնաճուրդ, որում մեկնարկային գինն իջեցվում է տասը տոկոսով: Նման կարգավորման պայմաններում աճուրդի դրված առանձին լոտեր, որոնք փոքր պահանջարկ են վայելում, կարող են վաճառվել դրանց արժեքից շատ ավելի ցածր գնով: Իրավակիրառ պրակտիկայում բազմաթիվ են նաեւ այն դեպքերը, երբ հարկադիր աճուրդում հաղթած մասնակիցը տեղեկացված չի լինում Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով ֆիզիկական անձից գնված գույքի դիմաց վճարված եկամտից հարկային գործակալի գործառույթ կատարելու մասին եւ չի կարողանում պատշաճ կատարել վճարման պարտականությունը:
3. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ`
1) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.
2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ` վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձեւով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է` ելնելով հանրային շահերից:
Միաժամանակ, Օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության վիճակագրական տվյալների համաձայն 2014-2016 թվականների ընթացքում հարկադիր կատարողի որոշումների վերաբերյալ 337 հայցադիմում է ստացվել, որոնց հիման վրա կատարողական գործողությունները կասեցվել են: Ընդ որում, նշված դատական գործերից 97-ը մերժվել է, 17-ը բավարարվել, իսկ 223-ի վերաբերյալ դեռեւս վերջնական դատական ակտ չի կայացվել:
Փաստորեն, չնայած այն հանգամանքին, որ Օրենքի համաձայն հարկադիր կատարողի որոշումների բողոքարկումը չի հանգեցնում կատարողական գործողությունների կասեցմանը, այնուամենայնիվ գործնականում հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգքրի 83-րդ հոդվածով տրված կարգավորումը, որի արդյունքում կատարողական գործողություններով պարտապանները կարող են ցանկացած, այդ թվում` ոչ էական հիմքերով դատական կարգով վիճարկել հարկադիր կատարողի որոշումները, ինչը կարող է հանգեցնել կատարողական վարույթի անհարկի ձգձման եւ դրա հետեւանքով պահանջատերերի իրավունքների անհամաչափ սահմանափակման:
Նշված խնդիրն անհրաժեշտ է դիտարկել նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաեւ` ՄԻԵԴ) եւ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների շրջանակներում:
ՀՀ Սահմանադրական դատարանն, անդրադառնալով վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման խնդրին, թիվ ՍԴՈ-1007 որոշմամբ ամրագրել է, որ ըստ էության անկախ նրանից, թե օրենսդիրը վարչական ակտերի կատարումը կասեցնելու ինչպիսի ինստիտուտ է նախատեսել` պարտադիր, թե հայեցողական կասեցման ինստիտուտ, դրանք չեն խոչընդոտում եւ չեն կարող խոչընդոտել անձին վարչական ակտի իրավաչափության վիճարկման կապակցությամբ դիմել դատական պաշտպանության, եւ որեւէ անմիջական առնչություն չունեն դատական պաշտպանության եւ արդար դատաքննության իրավունքների հետ, քանի որ վերջիններս վերաբերում են դատավարական գործընթացներին: Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գործող իրավակարգավորման պայմաններում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետության ապահովման կարեւոր երաշխիքներ են սահմանված «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95, 96 եւ 97-րդ հոդվածներով, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածով: Վերջիններս վերաբերում են վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետեւանքով անձանց պատճառված վնասի հատուցմանը: Այսինքն` բոլոր դեպքերում պետությունը երաշխավորում է անօրինական վարչական ակտի հետեւանքներով անձին պատճառված բացասական հետեւանքների ամբողջական վերացման հնարավորությունը:
ՀՀ Սահմանադրական դատարանը 2013 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ ամրագրել է, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն, դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության եւ արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետեւաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր եւ «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ:
ՀՀ Վճռաբեկ դատարանը թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով 2016 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ նշել է հետեւյալը. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավակիրառ պրակտիկայի համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երեւակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական եւ պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ ՄԻԵԴ-ի` դժվար կլինի պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային եւ արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ուստի, ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով (HORNSBY v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 19.03.1997 թվականի վճիռը, MOSTACCIUOLO v. ITALY (No. 2) գործով ՄԻԵԴ-ի 29.03.2006 թվականի վճիռը, RAYLYAN v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 15.02.2007 թվականի վճիռը, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը)»:
ՄԻԵԴ-ը իր մի շարք վճիռներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պահանջի իրավունքը, եթե այն բավականաչափ հիմնավորված է կատարելի լինելու համար, առավել եւս, եթե բխում է դատական ակտից, համարվում է սեփականություն «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» |Եվրոպական կոնվենցիայի թիվ Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (STRAN GREEK REFINERIES AND STRATIS ANDREADIS v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 09.12.1994 թվականի վճիռը, 59-62-րդ կետեր, VASILOPOULOU v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 21.03.2002 թվականի վճիռը, 22-25-րդ կետեր, TIMOFEYEV v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 23.10.2003 թվականի վճիռը, 45-րդ կետ, BURDOV v. RUSSIA (Nօ. 2) գործով ՄԻԵԴ-ի 15.01.2009 թվականի վճիռը, 87-րդ կետ):
Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում ՄԻԵԴ-ը նշել է, որ դիմումատուի օգտին կայացրած վճռի կատարմանը հասնելու անհնարինությունը բերում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին նախադասությամբ սահմանված` իր գույքից անարգել օգտվելու իրավունքի միջամտության (Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը, 68-րդ կետ):
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանի, դատական ակտերի հարկադիր կատարման վերաբերյալ ՄԻԵԴ-ի եւ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ցուցաբերվող հայեցակարգային մոտեցման համաձայն` առանց դատական ակտերի պատշաճ կատարման դատավարությունն արդյունավետ չի լինի եւ չի հասնի իր նպատակներին, քանի որ իրավունքի խախտումները կարելի է վերացնել միայն սուբյեկտիվ իրավունքներն իրապես վերականգնելու միջոցով, որը տեղի է ունենում կատարողական վարույթի արդյունքում:
Նշված համատեքստում կատարողական վարույթի կասեցումները կարող են վտանգել ինչպես անձի արդար դատաքննության, այնպես էլ սեփականության իրավունքը եւ խոչընդոտել արդարադատության վերջնական իրացմանը` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ օրենսդրությամբ սահմանված են ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասների հատուցման կառուցակարգեր, որոնք կարող են ապահովել կատարողական վարույթով պարտապանների խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը:
ՄԻԵԴ-ը Ավակեմյանն ընդդեմ Հայաստանի գործով 2017 թվականի մարտի 30-ի վճռով ամրագրել է, որ ՀՀ ներպետական օրենսդրությունը պարտապանի համար չի ապահովել իր իրավունքների պաշտպանությանն ուղղված կատարողական վարույթի հետաձգումների դեմ պայքարելու եւ այդ հետաձգումների արդյունքում առաջացած վնասը վերականգնելու հնարավորությունը, որի արդյուքնում խախտվել է անձի` «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով ամրագրված իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը (CASE OF AVAKEMYAN v. ARMENIA, կետեր 45, 46):
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասն, անդրադառնալով պատասխանողի գույքի վրա արգելանք դնելուն, առանձնացնում է դրամական միջոցները, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի իմաստով գույքը ներառում է նաեւ դրամական միջոցները:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ նաեւ` Նախագծեր) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վերը նշված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը ներառվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 122-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի միջոցառումների եւ գերակա խնդիրների ծրագրում:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով`
1) սահմանվել են հարկադիր կատարողի կողմից կայացվող որոշումների ընդունման հստակ եւ միասնական ժամկետներ: Մասնավորապես, որպես որոշումների ընդունման միասնական ժամկետ սահմանվել է համապատասխան հիմքերն ի հայտ գալուց հետո եռօրյա ժամկետը,
2) հստակեցվել են որպես հայցի ապահովման միջոց հայցագնի չափով պարտապանի գույքի վրա արգելանք դնելու գործընթացում հարկադիր կատարողի լիազորությունները: Մասնավորապես, Օրենքում նախատեսվել է առանձին հոդված, որը կարգավորում է պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնելու առանձնահատկությունները: Պարտապանի համար հնարավորություն է ստեղծվել միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին արգելանքը այլ գույքի վրա տարածելու, ինչպես նաեւ հայցագնի չափը գերազանցող գույքն արգելանիքց հանելու մասին, որը կնպաստի ինչպես հարկադիր կատարման գործընթացի արդյունավետության եւ կանխատեսելության բարձրացմանը, այնպես էլ կնվազեցնի կամ կվերացնի արգելանք կիրառելու արդյունքում պարտապանների տնտեսական կամ այլ վնասներ կրելու կամ բնականոն գործունեությունը խաթարելու հնարավորությունը,
3) որոշակիացվել է հայցի ապահովման կատարողական վարույթի տեսակը, մասնավորապես նշվել է, որ այն ոչ գույքային բնույթի կատարողական վարույթ է,
4) կարգավորվել են հայցի եւ վճռի կատարման ապահովմանն ուղղված կատարողական վարույթների կատարման ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, սահմանվել է, որ հայցի եւ վճռի կատարման ապահովմանն ուղղված կատարողական վարույթների կատարողական ծախսերը բռնագանձվում են այն անձից, ում վրա դատական ակտով դրվել է դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը:
5) սահմանվել է, որ մինչեւ 200.000 դրամ հայցագնի դեպքում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ պարտապան ֆիզիկական անձի անշարժ գույքը նրա միակ բնակարանն է (բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանի այլ գույքի արժեքը պակաս է հայցագնի չափից), ապա պարտապանի անշարժ գույքի վրա արգելանք չի դրվում,
6) հստակեցվել են կատարողական վարույթն ավարտվելու դեպքում կատարողական թերթը կրկին կատարման ներկայացնելու հետ կապված խնդիրները: Մասնավորապես, սահմանվել է, որ կատարողական վարույթն ավարտվելու դեպքում կատարողական թերթը չի վերադարձվում պարտատիրոջը, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը վերադարձնելու մասին: Բացի այդ, նախատեսվել, որ Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այլ հիմքերով կատարողական վարույթն ավարտելու դեպքում պահանջատերն իրավունք ունի կատարողական թերթը վերադարձնելու պահանջ ներկայացնել:
7) հստակեցվել են ավարտված կատարողական վարույթի վերսկսման հիմքերը: Մասնավորապես, սահմանվել է, որ ավարտված կատարողական վարույթի հիմքերը վերանալուց հետո կատարողական վարույթը վերսկսվում է, ընդ որում, կատարողական վարույթը վերսկսվում է նաեւ այն ժամանակ, երբ սեփական դիմումի համաձայն պահանջատիրոջը վերադարձված կատարողական թերթը կրկին ներկայացվում է կատարման,
8) քանի որ պահանջատիրոջ կամ պարտապանի մահվան դեպքում պահանջները կամ պարտավորությունները իրավահաջորդներին փոխանցելն, ըստ էության, պետք է հանգեցնի ոչ թե կատարողական վարույթի ավարտման այլ կասեցման, ինչպես օրինակ քաղաքացիական եւ վարչական դատավարությունում, նախագծով սահմանվել է, որ եթե մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, եւ դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտավորությունները կարող են փոխանցվել նրա իրավահաջորդին, ապա կատարողական վարույթը ոչ թե ավարտվում, այլ կասեցվում է:
9) վերացվել է Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ 42-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի միջեւ առկա անհստակությունը: Մասնավորապես, սահմանվել է, որ պահանջների բավարարման համար պարտապան իրավաբանական անձի եւ անհատ ձեռնարկատիրոջ գույքն անբավարար լինելու դեպքում կատարողական վարույթը կարճվում է:
10) սահմանվել են գույքի գնահատման եւ հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին որոշում ընդունելու հստակ ժամկետներ,
11) սահմանվել է, որ այն դեպքերում, երբ պարտապանն ունի կատարողական թերթով նախատեսված պահանջների բավարարման համար անհրաժեշտ գույք, կատարողական վարույթի համար սահմանել 15-օրյա ժամկետ, որի մեջ չեն հաշվարկվում գույը հետախուզման մեջ գտնվելու, գույքի իրացման, կատարողական վարույթի կասեցման եւ հետաձգման ժամկետները,
12) սահմանվել է, որ պետական բյուջեի միջոցների վրա արգելանք կարող է դրվել այն դեպքում, երբ օրենքով սահմանված ժամկետում փոխանցելի մուրհակը չի տրամադրվել պահանջատիրոջը,
13) հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում չեն կարող լինել այնպիսի իրավիճակներ, երբ հնարավոր չի լինի պարզել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ նրանց գույքի գտնվելու վայրը, սահմանվել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների` որպես պարտապան մասնակցությամբ կատարողական վարույթներով պարտապանի կամ նրա գույքի հետախուզում չի իրականացվում,
2. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով`
1) սահմանվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին ծանուցումը հրապարակելու հստակ ժամկետ: Մասնավորապես, նախատեսվել է, որ ծանուցումը պետք է հրապարակվի հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշման մասին պարտապանին եւ պահանջատիրոջը պատշաճ կարգով ծանուցելուց 10-օրյա ժամկետում,
2) սահմանվել են հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագրի անվավերության հատուկ հետեւանքներ: Մասնավորապես, նշվել է, հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվելու դեպքում հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում գնած գույքի նկատմամբ վերականգնվում են պարտապանի սեփականության իրավունքը, իրացման հետեւանքով գույքի նկատմամբ դադարած այլ իրավունքները եւ արգելանքները, իսկ պահանջատերը, հարկադիր կատարողը եւ պարտապանը լոտի վաճառքից ստացված գումարները իրենց ստացած չափով վերադարձնում են գնորդին:
3) հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված գնորդներին հարկային գործակալ հանդիսանալու վերաբերյալ տեղեկացնելու, ինչպես նաեւ եկամտային հարկի գանձումն արդյունավետորեն ապահովելու նպատակով սահմանվել է աճուրդի մասին հայտարարության մեջ գնորդների կողմից օրենքով նախատեսված դեպքերում հարկային գործակալ հանդիսանալու դեպքում հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն ներառելու պահանջ, բացի այդ գնորդների վրա պարտավորություն է դրվել եկամտային հարկի վճարումը հավաստող փաստաթուղթը հարկադիր կատարողին ներկայացնելու: Գնորդի կողմից նշված պարտավորությունը չկատարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած:
4) հարկադիր էլեկտրոնային աճուրդում լոտի մեկնարկային գնի անվերջ նվազման հնարավորությունը բացառելու նպատակով սահմանվել է, որ եթե պարտապանն ունի այլ գույք, ապա տասներորդ աճուրդից հետո հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում, իսկ այլ գույքի բացակայության դեպքում` քսաներորդ աճուրդը չկայանելու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում: Նախագծով նախատեսվել է սահմանափակվել քսաներորդ աճուրդով, քանի որ քսանմեկերորդ աճուրդի մեկնարկային գինը կազմում է գնահատման արժեքի 10%-ից պակաս (մոտ 9.12 %): Բացի այդ, առաջարկվող կարգավորման համաձայն, եթե տասներորդ աճորդից հետո գույքը չի իրացվում, հարկադիր իրացման է ներկայացվում պարտապանին պատկանող այլ գույք, իսկ նախորդ գույքը շարունակվում է իրացվել տասներորդ աճուրդում ամրագրված գնով:
Միաժամանակ, պետք է նշել, որ լոտը ավելի վաղ, օրինակ, 10-րդ աճուրդից հանելու դեպքում էապես կսահմանափակվեն կատարողական վարույթներով պահանջատերերի իրավունքներն ու օրինական շահերը: Բացի այդ, 10-րդ աճուրդով իրացվում են միայն աճուրդի ներկայացվող լոտերի ընդամենը 7-ը տոկոսը, ինչը նշանակում է, որ այդ փուլում լոտը հանելը չի կարելի համարել արդյունավետ մեխանիզմ քննարկվող խնդրի լուծման համար: Նախագծով առաջակվող տարբերակը հնարավորություն է տալիս ապահովել կատարողական վարույթի բնականոն ընթացքը, ինչպես նաեւ առավելագույնս երաշխավորել պարտատիրոջ շահերը` հնարավորինս սեղմ ժամկետներում բավարարում ստանալու տեսանկյունից: Բացի այդ, առաջարկվող կարգավորմամբ փորձ է արվել ապահովել ողջամիտ հավասարակշռություն պարտատերերի եւ պարտապանների շահերի միջեւ:
3. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով եւ Օրենքի 28-րդ հոդվածով սահմանված տարբեր իրավակարգավորումների եւ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանման համատեքստում կատարողական վարույթի անհարկի ձգձգումները կանխելու եւ դատական ու վարչական ակտերի կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով որպես վիճարկման հայցի պարտադիր հետեւանք` վարչական ակտի կատարման կասեցումից բացառություն են սահմանվել կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից ընդունված վարչական ակտերը: Միաժամանակ, հայցվորին հնարավորություն է տրվել միջնորդություն ներկայացնել դատարան նաեւ հարկադիր կատարողի վարչական ակտերի կատարումը կասեցնելու վերաբերյալ:
4. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն «գույք» հասկացությունը ներառում է նաեւ դրամական միջոցները, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով որպես հայցի ապահովման միջոց սահմանվել է հայցագնի չափով պատասխանողի գույքի վրա արգելանք դնելը, որի պարագայում «գույք» տերմինը ներառում է նաեւ դրամական միջոցները, ինչի արդյունքում դրամական միջոցները գույքից առանձին նշելու անհրաժեշտությունը բացակայում է:
Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվում է, որ եթե պարտապանը հայցագնի չափով գումարը վճարում է հարկադիր կատարման դեպոզիտ հաշվին, ապա գույքը հանվում է արգելանքից` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 3-րդ մասը:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագծերը մշակվել են ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում կբարձրանա դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաեւ գույքի հարկադիր իրացման կապակցությամբ հարկերի` պետական բյուջե մուտքերի պատշաճ ապահովումը:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում:
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

1 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Վերը նշված ՀՀ օրենքների նախագծերն ընդունվելու կամ չընդունվելու դեպքում ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չեն հանգեցնում, իսկ նախագծերի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես`
- սահմանվել են հարկադիր կատարողի կողմից կայացվող որոշումների ընդունման հստակ եւ միասնական ժամկետներ,
- հստակեցվել են որպես հայցի ապահովման միջոց հայցագնի չափով պարտապանի գույքի վրա արգելանք դնելու գործընթացում հարկադիր կատարողի լիազորությունները,
- սահմանվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին ծանուցումը հրապարակելու հստակ ժամկետ,
- սահմանվել է, որ հարկադիր էլեկտրոնային քսաներորդ աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում,
- ամրագրվել է դրույթ, համաձայն որի` ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը ընձեռվում է հարկային գործակալի կարգավիճակ, ինչը կնպաստի հարկերի` պետական բյուջե մուտքերի պատշաճ ապահովմանը:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցությունը բացակայում է:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, հստակեցվում են պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնելու առանձնահատկությունները, ինչպես նաեւ պարտապանի համար հնարավորություն է ստեղծում միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին արգելանքը այլ գույքի վրա տարածելու մասին: Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն Արա Բաբլոյանին
Հարգելի պարոն Բաբլոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը, օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքներում փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի -----ի N ---- որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Հարգանքով` | ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |