Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0611-11.07.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում Հայաuտանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 2-րդ հոդված 3-րդ մասի «մարմիններում» բառից հետո լրացնել «քաղաքացիական աշխատանք կատարող, ինչպես նաեւ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
   

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է, մի շարք դրույթների հստակեցման, որոշ խմբագրական փոփոխությունների, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման հետ, որի համաձայն մասնավորապես՝ Ազգային ժողովի պատգամավորների վճարովի հիմունքներով աշխատող օգնականների, Աշխատակազմի ղեկավարի խորհրդականների եւ օգնականների, Ազգային ժողովի խմբակցությունների փորձագետների (մասնագետների) պաշտոնները համարվում են հայեցողական, իսկ համապատասխան պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հավասարեցվում է հանրային ծառայության ստաժին: Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում կատարված լրացումը պայմանավորված է «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարմամբ, որը նախատեսում է հանրային ծառայության բոլոր մարմիններում, այդ թվում՝ նաեւ Ազգային ժողովի աշխատակազմում ներքին աուդիտի ստորաբաժանման եւ աուդիտորների պաշտոնների ստեղծում: Թեեւ Ազգային ժողովի աշխատակազմում դրանք ընդգրկված են Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկում, սակայն, հաշվի առնելով նրանց վերապահվող առանձնահատուկ դերն ու նշանակությունը, այս լրացումով սահմանվում է, որ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ աուդիտորներին պաշտոնի նշանակում կամ ազատում է Աշխատակազմի ղեկավարը: