Հոդված 1 . «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-236) 41-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետի երկրորդ տողում «միջքաղաքային» բառը փոխարինել «երկու քաղաքների միջեւ` բացառությամբ Երեւան քաղաքի հետ (այսուհետ միջքաղաքային)» բառերով.
Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: