Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը.
Սույն օրենքը տարածվում է այն կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հարկ վճարող) վրա, որոնք 2013 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը հարկային մարմին չեն ներկայացրել որեւէ հաշվետվություն, հաշվարկ կամ հայտարարագիր (այսուհետ` հաշվետվություն), հարկային մարմնում առկա տեղեկություններով չունեն գույք (անհատ ձեռնարկատիրոջ մասով` անհատ ձեռնարկատիրոջ անունով հաշվառված) եւ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չունեն պարտավորություններ կամ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն չեն վերագրանցվել:
Սույն հոդվածի կիրառման առումով կազմակերպության եւ (կամ) անհատ ձեռնարկատիրոջ համար 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մինչեւ տասը հազար դրամի չափով ընդհանուր հարկային պարտավորությունը դադարում է եւ համարվում է, որ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ չունի:
Հոդված 2. Հարկ վճարողների լուծարման (պետական հաշվառումից հանելու) կարգը.
1. Սույն օրենքի 1-ին հոդվածում նշված լուծարվող (պետական հաշվառումից հանվող) հարկ վճարողների նախնական ցանկերը կազմելուց հետո հարկային մարմինը մինչեւ 2017 թվականի մարտի 31-ը ներառյալ`
1) ծանուցում է հարկ վճարողներին լուծարվող (պետական հաշվառումից հանվող) հարկ վճարողների նախնական ցանկում ներառված լինելու մասին.
2) լուծարվող (պետական հաշվառումից հանվող) հարկ վճարողների նախնական ցանկը ներկայացնում է գույքի գրանցում (հաշվառում վարող) եւ (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմիններին:
2. Հարկ վճարողները սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ծանուցումը ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում, հարկային մարմնին գրավոր տեղեկացնում են լուծարվող (պետական հաշվառումից հանվող) հարկ վճարողների նախնական ցանկերից իրենց հանելու մասին:
3. Գույքի գրանցում (հաշվառում վարող) եւ (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմինները սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ցանկերը ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում, հարկային մարմնին տրամադրում են տեղեկատվություն լուծարվող (պետական հաշվառումից հանվող) հարկ վճարողների նախնական ցանկում ներառված այն հարկ վճարողների վերաբերյալ, որոնց մասով առկա է տեղեկատվություն իրենց անվամբ գույք հաշվառված (գրանցված) լինելու մասին:
4. Հարկային մարմինը սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված տեղեկատվությունը ստանալուց հետո` սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կազմում է լուծարման (պետական հաշվառումից հանման) ենթակա հարկ վճարողների ցանկերը:
Լուծարման (պետական հաշվառումից հանման) ենթակա հարկ վճարողների ցանկերը եւ ցանկերում ներառված հարկ վճարողների` հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության մասին տեղեկանքը` կազմված հարկային մարմնի սահմանած ձեւին համապատասխան, հարկային մարմինը մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ` պետական ռեգիստր): Հարկային մարմինը սույն մասով սահմանված ժամկետում պետական ռեգիստր է ներկայացնում նաեւ հարկային մարմնում հաշվառված այն կազմակերպությունների ցանկը, որոնց հիմնադիր կազմակերպությունները լուծարված են:
5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված ցանկերը պետք է պարունակեն կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը եւ ազգանունը), հարկային մարմնին հայտնի կամ պետական ռեգիստրում նշված` կազմակերպության գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` բնակության վայրը), հարկ վճարողի հաշվառման համարը:
6. Պետական ռեգիստրը հարկային մարմնի կողմից սույն հոդվածի 4-րդ մասում նշված ցանկերը ստանալուց հետո` մինչեւ 2017 թվականի օգոստոսի 1-ը, դրանք տեղադրում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաեւ իր պաշտոնական` http://www.e-register.am ինտերնետային կայքում:
7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված ցանկերը սահմանված կարգով պետական ռեգիստրի կողմից հրապարակվելուց հետո՝ մինչեւ 2017 թվականի նոյեմբերի 1-ը, ցանկում ընդգրկված հարկ վճարողները (գործադիր մարմնի ղեկավարները) կամ նրանց փոխարինող պաշտոնատար անձինք պարտավոր են պետական ռեգիստր ներկայացնել տեղեկանք` ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, հիմնարկների եւ պետական կառավարման մարմինների նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի առկայության մասին: Սույն մասով սահմանված ժամկետում պարտավորությունների եւ գույքի առկայության վերաբերյալ տեղեկանք չներկայացնելու դեպքում համարվում է, որ տվյալ հարկ վճարողը պարտավորություն եւ գույք չունի, իսկ կազմակերպության լուծարումից կամ անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելուց հետո նրանց անվամբ հայտնաբերված գույքի հետ կապված խնդիրները լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Սույն մասով սահմանված ժամկետում հարկ վճարողները կարող են պետական ռեգիստր ներկայացնել գործունեությունը վերսկսելու կամ վերագրանցվելու մասին հայտարարություն, որի ներկայացման դեպքում պետական ռեգիստրը տվյալ հարկ վճարողներին հանում է սույն հոդվածի 6-րդ մասում նշված ցանկերից: Սույն մասով սահմանված ժամկետում ցանկում նշված հարկ վճարողները կամ նրանց փոխարինող պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ նրանց պարտատերերը կամ այլ պետական կառավարման մարմինները կարող են պետական ռեգիստր ներկայացնել առարկություններ: Սույն մասով սահմանված ժամկետում տեղեկանքի կամ առարկության բացակայության դեպքում պետական ռեգիստրը երկու ամսվա ընթացքում գրանցում է կազմակերպության լուծարումը կամ անհատ ձեռնարկատիրոջը հանում է պետական հաշվառումից:
8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում սահմանված կարգով պետական ռեգիստրի կողմից հրապարակված ցանկերում ընդգրկված հարկ վճարողների պարտատերերից ստացվում է առարկություն, ապա պետական ռեգիստրը չի լուծարում տվյալ կազմակերպությունը եւ հարկ վճարողների պարտատերերից ստացված առարկությունը համապատասխան փաստաթղթերի հետ միասին վերադարձնում է հարկային մարմնին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:
Հոդված 3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու կամ կազմակերպությունների լուծարման դեպքում պետական ռեգիստրը մեկ ամսվա ընթացքում տեղեկատվություն է տրամադրում հարկային մարմնին:
Հոդված 4. Սույն օրենքով սահմանված կարգով եւ հիմքով սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված ցանկերում ներառված` լուծարման ենթակա կազմակերպությունների եւ պետական հաշվառումից հանելու ենթակա անհատ ձեռնարկատերերի նկատմամբ ցանկերում ներառվելուց հետո հարկային հաշվետվություն չներկայացնելու համար վարչական վարույթ չի հարուցվում, իսկ հարուցված վարչական վարույթները ենթակա են կարճման:
Հոդված 5. Սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպության լուծարումից կամ անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելուց հետո, եթե ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հիմք են հանդիսանում կազմակերպության լուծարումը կամ անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելը վերականգնելու համար, ապա այդ հարցերը լուծվում են դատական կարգով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է փաստացի գործունեություն չիրականացրած եւ 2013թ. հունվարի 1-ից մինչեւ 2017թ. հունվարի 1-ը հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին լուծարելու (հաշվառումից հանելու) անհրաժեշտությամբ:
Հարկային մարմնի տվյալներով ներկայումս առկա են զգալի թվով կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր, որոնք առնվազն վերջին երեք տարիների ընթացքում փաստացի գործունեություն չեն իրականացրել եւ հարկային մարմին հաշվետվություններ չեն ներկայացրել:
ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու, հարկ վճարողների պարտավորությունների հաշվառումն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով վարելու գործընթացը ներդնելու, ինչպես նաեւ հարկային մարմնի տեղեկատվական համակարգը անհարկի չծանրաբեռնելու եւ հարկ վճարողների շրջանակը հստակեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լուծարել (հաշվառումից հանել) չգործող եւ հաշվարկներ չներկայացրած կազմակերպություններին (անհատ ձեռնարկատերերին):
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Ներկայացվող օրենքի նախագծով առաջարկվում է լուծարել (հաշվառումից հանել) այն կազմակերպություններին (անհատ ձեռնարկատերերին), որոնք 2013թ. հունվարի 1-ից մինչեւ 2017թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում գործունեություն չեն իրականացրել եւ հարկային մարմին հաշվարկ-հաշվետվություններ չեն ներկայացրել: Այդ գործընթացն ապահովելու համար նախատեսվում է հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի կազմում եւ ներկայացում գույքի գրանցում (հաշվառում վարող եւ (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմիններ եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, ցանկում ներառված հարկ վճարողների լուծարման (հաշվառումից հանման) գրանցում պետական ռեգիստրի կողմից:
Օրենքի նախագծով սահմանվում է, որ հարկային մարմինը կազմում է լուծարման (հաշվառումից) հանման ենթակա հարկ վճարողների նախնական ցանկ եւ մինչեւ 2017թ. մարտի 31-ը ծանուցում է ցանկերում ներառված հարկ վճարողներին: Այդ հարկ վճարողների անունով գույք գրանցված լինելու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ցանկերը ներկայացվում են նաեւ գույքի գրանցում (հաշվառում վարող եւ (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմինների: Հարկ վճարողների կողմից` իրենց այդ ցանկերից հանելու վերաբերյալ ներկայացված տեղեկատվության եւ գույքի գրանցում (հաշվառում վարող եւ (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության ամփոփումից հետո հարկային մարմինը լուծարվող (հաշվառումից հանվող) հարկ վճարողների վերջնական ցանկը մինչեւ 2017թ. հուլիսի 1-ը ներկայացնում է պետական ռեգիստր:
Օրենքի նախագծով սահմանվում է, որ լուծարվող (հաշվառումից հանվող) հարկ վճարողների ցանկերը մինչեւ 2017թ. օգոստոսի 1-ը հրապարակվում են ՀՀ հրապարակային ծանուցումների http://azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաեւ պետական ռեգիստրի պաշտոնական` http://www.e-register.am ինտերնետային կայքում:
Օրենքի նախագծով սահմանվում է, որ ցանկի հրապարակումից հետո՝ մինչեւ 2017թ. նոյեմբերի 1-ը, ցանկում ներառված հարկ վճարողները պարտավոր են պետական ռեգիստր ներկայացնել տեղեկանք` ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, հիմնարկների եւ պետական կառավարման մարմինների նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի առկայության մասին: Նշված ժամկետում տեղեկատվություն չներկայացնելու դեպքում պետական ռեգիստրը երկամսյա ժամկետում գրանցում է հարկ վճարողի լուծարումը (պետական հաշվառումից հանումը):
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծով առաջարկվում է լուծարել (հաշվառումից հանել) 2013թ. հունվարի 1-ից մինչեւ 2017թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում գործունեություն չիրականացրած եւ հարկային մարմին հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին:
4. Ակնկալվող արդյունքը
Արտոնությունների կիրառման արդյունքում 2017թ. հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի լուծարման (հաշվառումից հանելու) արդյունքում հարկային մարմնի տեղեկատվական համակարգի արդյունավետության բարձրացում, հարկային վարչարարական ռեսուրսների ավելի արդյունավետ եւ նպատակային օգտագործում:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում
«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
Օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով սահմանված արտոնությունների կիրառման արդյունքում նախատեսվում է.
1. Անհատ ձեռնարկատերերին եւ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից դուրս եկած ֆիզիկական անձանց ազատել եկամտահարկի եւ սոցիալական վճարի նվազագույն գումարների գծով հաշվարկված պարտավորությունների վճարումից, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերին, նոտարներին եւ ինքնազբաղված անձանց ազատել «Կուտակային կենսաթոշակների մաuին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճարումները չկատարելու համար հաշվարկված եւ չվճարված տույժերից եւ ապահովել նրանց կողմից վճարված սոցիալական վճարների գումարների` մասնակիցների ռեեստր վարողի հաշվին փոխանցումների բնականոն ընթացքը:
2. Նախագծով սահմանված գործունեության տեսակներն ինքնուրույնաբար իրականացնող ֆիզիկական անձանց (այդ թվում անհատ ձեռնարկատերերին), որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների, ինչպես նաեւ վարձավճարների իրացումից հասույթը չի գերազանցել 9,0 մլն. դրամը` ազատել այդ գործունեության տեսակների մասով հաշվարկման եւ պետական բյուջե վճարման ենթակա հարկերից, ինչպես նաեւ առաջարկվում է նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը 2017 թվականի հունվարի 1-ից հետաձգել մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը:
3. Անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց, որոնք մինչեւ 2016թ. սեպտեմբերի 30-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում իրականացրել են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերին համապատասխան ապրանքի մատակարարում համարվող գործարքներ, ազատել այդ գործարքների մասով հաշվարկված տույժերի եւ տուգանքների վճարումից, եթե նրանք վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները կվճարեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 աշխատանքային օրվա ընթացքում:
Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:
Եզրակացություն
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:
Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի չեզոք ազդեցություն,
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Նախագծերով առաջարկվում է տնտեսավարող սուբյեկտներին տրամադրել մի շարք հարկային արտոնություններ: Մասնավորապես, առաջարկվում է նախագծերով սահմանված տնտեսավարող սուբյեկտներին եւ ֆիզիկական անձանց ազատել`
1) եկամտահարկի եւ (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության (ապահովության) վճարների նվազագույն գումարների հաշվարկված եւ չվճարված պարտավորությունների (այդ թվում` նվազագույն գումարների նկատմամբ հաշվարկված եւ չվճարված տույժերի, տուգանքների) գումարներից,
2) «Կուտակային կենսաթոշակների մաuին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումները չկատարելու համար հաշվարկված (հաշվարկման ենթակա) եւ չվճարված (վճարման ենթակա) տույժերի գումարներից,
3) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերին համապատասխան ապրանքի մատակարարում համարվող գործարքների համար հաշվարկված եւ չվճարված տույժերի եւ տուգանքների գումարների, 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված ճշտված հաշվարկներով առաջացած հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ հաշվարկվող եւ վճարման ենթակա տույժերի եւ տուգանքների վճարումից, եթե այդ ժամանակաշրջանների համար ճշտված հաշվարկը ներկայացրել եւ հաշվարկված հարկերի գումարների վճարումը կատարել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 աշխատանքային օրվա ընթացքում:
Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի թիվ 1 հավելվածով նախատեսված գործունեության տեսակները իրականացնող անհատ ձեռնարկատերերը եւ ֆիզիկական անձինք ազատվում ենք այդ գործունեության տեսակների մասով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հարկերից, բացառությամբ ՀՀ տարածք այդ անձանց կողմից ապրանքների ներմուծման համար մաքսային կամ հարկային մարմիններին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկից եւ ակցիզային հարկից:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծերի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական, իսկ ՀՀ պետական բյուջեի ընթացիկ ծախսերի վրա չեզոք: