1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պետական ծառայողներին դասային աստիճանի համար հավելավճար է տրվում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:».
2) 5-րդ մասից հանել «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողին,» բառերը:
Հոդված 2.
Օրենքի 1-ին հավելվածի աղյուսակը «ՀՀ նախարարի տեղակալ» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
| «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար | 8.50»: |
Հոդված 3. Օրենքի 2-րդ հավելվածի աղյուսակում`
1) «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
| «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող | 6.00». |
2) «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական» տողում «4.75» թիվը փոխարինել «5.5» թվով.
3) «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
| «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանման ղեկավար | 4.55»: |
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի մարտի 1-ից: