Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20610 -րդ հոդվածով.
«Հոդված 20610 . Պրոբացիայի ծառայության հարցմանը չպատասխանելը կամ պահանջվող նյութերը չտրամադրելը
1. Պրոբացիայի ծառայության հարցումներին սահմանված ժամկետներում չպատասխանելը կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ՝ վարչական տույժի միջոց կիրառելուց հետո`մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20611 -րդ հոդվածով.
«Հոդված 20611 . Պ րոբացիայի ծառայության ծանուցագրով սահմանված ժամկետում անհարգելի պատճառով պրոբացիայի ծառայության մարմին չներկայանալը
1. Պրոբացիայի ծառայության ծանուցագրով սահմանված ժամկետում անհարգելի պատճառով պրոբացիայի ծառայության մարմին չներկայանալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20612 -րդ հոդվածով.
«Հոդված 20612 . Պրոբացիայի ծառայողին իրավասու մարմնի որոշմամբ սահմանված վայր մուտքը եւ ելքն արգելելը կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձեւով խոչընդոտելը`
1. Պրոբացիայի ծառայողին իրավասու մարմնի որոշմամբ սահմանված վայր մուտքը եւ ելքն արգելելը կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձեւով խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ՝ վարչական տույժի միջոց կիրառելուց հետո`մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը `
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20613 -րդ հոդվածով.
«Հոդված 20613 . Պրոբացիայի շահառուի կողմից պրոբացիայի ծառայողի որոշման հիման վրա իր օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի առկայության վերաբերյալ հետազոտություն անցնելուց խուսափելը կամ հրաժարվելը`
1. Պրոբացիայի շահառուի կողմից պրոբացիայի ծառայողի որոշման հիման վրա իր օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի առկայության վերաբերյալ հետազոտություն անցնելուց խուսափելը կամ հրաժարվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ՝ վարչական տույժի միջոց կիրառելուց հետո`մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «2068 » թվից հետո լրացնել «20610 , 20611 , 20612 , 20613 » թվերը:
Հոդված 6. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) սույն օրենսգրքի 20610 , 20611 , 20612 եւ 20613 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ պրոբացիայի պետական ծառայությունը:»:
Հոդված 7. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում Պրոբացիայի պետական ծառայության ստեղծման պահից: