Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1242-19.01.2026-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ը) Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), hանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «hանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» եւ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար.»:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 17. Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), hանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների՝ «ժամանակավոր արտահանում» եւ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը

1. Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), hանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների՝ «ժամանակավոր արտահանում» եւ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափերով՝

1) Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), hանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների՝ «ժամանակավոր արտահանում» եւ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար՝ բազային տուրքի տասնապատիկի չափով մեկ մշակութային արժեքի համար, իսկ երկու եւ ավելի մշակութային արժեքների դեպքում՝ բազային տուրքի տասնհինգապատիկի չափով.

2) Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), hանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների՝ «ժամանակավոր արտահանում» եւ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) կրկնօրինակ  տալու համար համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով:

2. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը:»:

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 27 Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), hանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների՝ «ժամանակավոր արտահանում» եւ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի  գծով արտոնությունները

1. Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), hանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների՝ «ժամանակավոր արտահանում» եւ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքից ազատվում են՝

1) արտահանվող մշակութային արժեքների հեղինակը, իսկ հեղինակի մահից հետո նրա մահվան հաջորդ տարվա հունվարի 1-ից սկսած՝ 50 տարվա ընթացքում, նրա ժառանգները.

2) Հայաստանի Հանրապետության, այլ պետությունների պետական պարգեւներով, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների պարգեւներով պարգեւատրված անձինք՝ այդ պարգեւների գծով՝ համապատասխան հիմնավորող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում.

3) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված հեղինակի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հեղինակի խնամակալը կամ հոգաբարձուն.

4) պետության եւ (կամ) համայնքների սեփականությունը հանդիսացող թանգարանները, արխիվները, գրադարանները, մշակութային արժեքների այլ պահոցներն իրենց հավաքածուներում (ֆոնդերում) մշտապես պահպանվող մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելիս օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում.

5) երաժշտական համույթները, երաժիշտ կատարողները հյուրախաղերի կամ ուսումնառության մեկնելիս հայրենական կամ արտասահմանյան վարպետների ձեռքով պատրաստված ժամանակավոր արտահանվող երաժշտական գործիքների եւ նվագարանների համար՝ օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

   2. Այն անձինք, ովքեր պետությանը նվիրաբերել են մշակութային արժեքներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված են կամ ենթակա են գրանցման պետական պահպանական ցուցակներում կամ գրանցամատյաններում, նվիրաբերված յուրաքանչյուր արժեքի դիմաց ազատվում են (մեկ անգամ) արտահանման իրավունքի լիցենզիա (եզրակացություն) եւ եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի վճարումից:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է, այն հանգամանքով, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրության շրջանակներում սահմանված մշակութային արժեքների մաքսային գործառնությունների շրջանակը ամբողջությամբ չի ընդգրկում «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված՝ պետական տուրքի տեսակները: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխանեցնել տուրքի տեսակները ներկայումս հաստատված ԵԱՏՄ կարգերին: Կատարվող փոփոխություններով ակնկալվում է բարձրացնել վարչարարության արդյունավետությունը: Օրենքի ընդունումը պայմանավորված է՝ նաեւ Հայաստանի Հանրապետության համար կարեւոր նշանակություն ունեցող մշակութային արժեքների արտաքին առեւտուրը, ինչպես նաեւ արտահանումը եւ ներմուծումը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

 2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

 Ներկա փուլում տարանջատված չեն մշակութային արժեքների արտահանման բնագավառում մաքսային ռեժիմները:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է պետական տուրքի նոր տեսակների սահմանում որոնք կիրառվում են մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար: Նախագծով մասնավորապես նախատեսվում է՝ մաքսային մարմինների կողմից մշակութային արժեքների համար գանձվող պետական տուրքի տարանջատում:

4. Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան կազմակերպությունների կամ անհատների կողմից մշակութային արժեքների արտահանման նպատակով պետական տուրքի վճարման գործընթացի կազմակերպումն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը: Միեւնույն ժամանակ առաջարկվող իրավական կարգավորումները  միտված են համահունչ դարձնելու «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներին:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերի ընդունումը կապված է 2021 թվականի օգոստոսի 18-ի ՀՀ կառավարության N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4.9 գլխի  օրենսդրական դաշտի ընդունում եւ կատարելագործում պարբերությունից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն