Հոդված 1. «Գնահատման գործունեության մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-189-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի.
1) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) լիազոր մարմին՝ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատման գործունեության ոլորտը կարգավորող եւ վերահսկող, ֆիզիկական անձանց գնահատման մասնագիտական որակավորում (այսուհետ՝ Որակավորում) իրականացնող, որակավորման վկայականի գործողությունը կասեցնող եւ դադարեցնող, գնահատման գործունեություն իրականացնելու նպատակով գնահատողներին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), գնահատման կազմակերպություններին, ինչպես նաեւ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններին հաշվառող եւ հաշվառումից հանող լիազոր մարմին.»,
2) 6-րդ կետում «որոշմանը» բառը փոխարինել «վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձեւավորմանը» բառերով,
3) 7-րդ կետում «տեղեկություն» բառը փոխարինել «տվյալների վերլուծության վրա հիմնված մասնագիտական կարծիք» բառերով,
4) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) գնահատման առաջադրանք՝ պատվիրատուի կողմից գնահատողին ներկայացվող առաջադրանք, որում արտացոլվում են գնահատվող օբյեկտի նույնականացման տվյալները, գնահատման նպատակով ներկայացված փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ գնահատման արժեքի տեսակը, գնահատման նպատակը, եւ գնահատվող օբյեկտի նկատմամբ իրավունքների տեսակը.»,
5) 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«11) գնահատման հաշվետվությունների հաշվառման ծրագիր՝ լիազոր մարմնի ներդրած առցանց աշխատող էլեկտրոնային տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ Հաշվառման ծրագիր), որտեղ մուտքագրվում են անշարժ գույքի գնահատման հաշվետվությունների վերաբերյալ սույն օրենքով սահմանված տվյալները, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերում՝ նաեւ գնահատման հաշվետվությունները.»,
6) 17-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
7) լրացնել նոր 18-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.
«18) հաշվառում՝ լիազոր մարմնի կողմից որակավորված անձանց, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաեւ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններին սույն օրենքով սահմանված դիմումի եւ փաստաթղթերի հիմքով Հաշվառման ծրագրում ներառելը եւ սույն օրենքով սահմանված պահանջների ապահովման դեպքում Հաշվառման ծրագիրը կիրառելու նպատակով հասանելություն տրամադրելը:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում.
1) 1-ին մասում «գաղտնաբառը» բառից հետո լրացնել «գնահատման» բառը,
2) 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հաշվառման ծրագիր մուտք են գործում «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով:»,
3) լրացնել նոր 1.1-ին մասով հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Գնահատողի կողմից սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված պայմանագիրը կնքելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հաշվառման ծրագիր պարտադիր ենթակա են մուտքագրման այդ պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող գնահատման առաջադրանքը, գնահատման նպատակը եւ գնահատման ենթակա օբյեկտի հասցեն, որի վերաբերյալ համակարգը գեներացնում է համապատասխան քաղվածք: Սույն մասով սահմանված պայմանագրի հիման վրա գնահատման հաշվետվություն կազմելուց հետո գնահատողի կողմից Հաշվառման ծրագիր պարտադիր ենթակա են մուտքագրման իր կազմած յուրաքանչյուր գնահատման հաշվետվության վերաբերյալ հետեւյալ տվյալները՝
1) գնահատված օբյեկտի հասցեն.
2) գնահատման նպատակը, պայմանագրի անբաժանելի հավելվածը, գնահատման առաջադրանքը.
3) գնահատման ամսաթիվը.
4) գնահատված արժեքը.
5) գնահատված օբյեկտի վերաբերյալ առկա այն սահմանափակումները, որոնք ազդել են արժեքի որոշման վրա.
6) գնահատված օբյեկտի տեղազննության արձանագրությունը:»,
4) 2-րդ մասում «Յուրաքանչյուր» բառից հետո լրացնել «գնահատման առաջադրանք կամ» բառերը,
5) 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Հաշվառման ծրագրում հաշվետվության տվյալների մուտքագրումը փաստում է հաշվետվության գոյության մասին: Հաշվետվության վերաբերյալ տվյալները Հաշվառման ծրագիր մուտքագրված չլինելու դեպքում տվյալ հաշվետվությունը չի կարող օգտագործվել որպես գնահատման հաշվետվություն:»,
6) լրացնել նոր 5-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«5. Սույն օրենքով սահմանված կարգով վկայականի կասեցման դեպքում գնահատողին կարող է տրամադրվել Հաշվառման ծրագրի կիրառման սահմանափակ հասանելիություն՝ բացառապես այն դեպքում, երբ Հաշվառման ծրագրում առկա է գնահատողի կողմից մուտքագրված ընթացիկ գնահատման առաջադրանք, որի կապակացությամբ պատվիրատուն սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված կարգով պահանջել է շարունակել պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը:»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի.
1) 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Գնահատման առաջադրանքը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի հավելվածը:»,
2) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) գնահատման դիմաց վճարի չափի, ինչպես նաեւ գնահատման հաշվետվության կազմման համար անհրաժեշտ տեղեկությունների, փաստաթղթերի ձեռքբերման պետական տուրքի եւ այլ վճարների չափի վերաբերյալ, որը չի ներառվում գնահատման դիմաց վճարի գումարի մեջ, ըստ անհրաժեշտ տեղեկությունների եւ փաստաթղթերի ձեռքբերման դիմաց վճարման ենթակա պետական տուրքի եւ այլ վճարների չափի փոփոխության, կարող է փոփոխվել եւ ենթակա է վճարման պատվիրատուի կողմից.»,
3) 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) պատվիրատուին ուղղված ծանուցում՝ սույն օրենքի համաձայն պայմանագրի կնքման հիմքով պատվիրատուի անունից գնահատման համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու մասով գնահատողին լիազորություն ընձեռելու վերաբերյալ.»,
4) 2-րդ մասում լրացնել նոր 5-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.
«5) գնահատվող օբյեկտի վերաբերյալ պատվիրատուի կողմից տրամադրված տեղեկությունների եւ փաստաթղթերի ամբողջական ցանկի վերաբերյալ:»:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում.
1) 2-րդ մասում «աշխատանքային» բառից հետո լրացնել «կամ ծառայությունների մատուցման» բառերը,
2) 8-րդ մասի 4-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
3) 8-րդ մասը լրացնել նոր 5-6-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.
«5) որակավորման վկայականի գործողության կասեցման դեպքում.
6) սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետով նախատեսված պահանջը խախտելու դեպքում:»,
4) լրացնել նոր 8.2-8.4-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ.
«8.2. Սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հաշվառումից հանվելու դեպքում անձն իրավունք ունի նոր դիմում ներկայացնելու որպես գնահատող հաշվառում ստանալու համար միայն հաշվառումից հանվելուց վեց ամիս հետո, եթե հաշվառումից դուրս գալու դիմում ներկայացնելու պահին հանդիսացել է մասնագիտական կամ որակավորման հանձնաժողովի անդամ:
8.3. Սույն հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով հաշվառումից հանվելու դեպքում անձն իրավունք ունի նոր դիմում ներկայացնելու որպես գնահատող հաշվառում ստանալու համար միայն սույն օրենքով նախատեսված հիմքերի վերացման դեպքերում:
8.4. Սույն հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով հաշվառումից հանվելու դեպքում գնահատողն իրավունք ունի հաշվառում ստանալու նոր դիմում ներկայացնելու միայն հիմքերի վերացումից հետո:»,
5) 11-րդ մասի 3-րդ կետում «1-ին մասի 5-7-րդ» բառերը փոխարինել «11-րդ մասի 1-ին եւ 6-րդ» բառերով,
6) 13-րդ մասից հանել «եւ 3-րդ» բառերը, «կետերով» բառը փոխարինել «կետով» բառով, իսկ «հիմքերով» բառը՝ «հիմքով»,
7) լրացնել նոր 14-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«14. Սույն հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքերով հաշվառումից հանվելու դեպքում գնահատման կազմակերպությունն այլեւս չի կարող հաշվառվել լիազոր մարմնում:»:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի.
1) 1-ին մասում «գրավոր» բառը փոխարինել «բացառապես էլեկտրոնային» բառերով,
2) 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Գնահատման հաշվետվությունը ստորագրում է գնահատողը՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
3. Գնահատման հաշվետվությունը հաստատվում է գնահատողի էլեկտրոնային ստորագրությամբ (անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում), իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ այն իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ, որի հետ գնահատողը կնքել է աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր, ինչպես նաեւ նշվում է էջերի քանակը:»,
3) 4-րդ մասում «Սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերում կազմված անշարժ» բառերը փոխարինել «Անշարժ» բառով, իսկ «աջ՝ ներքեւի անկյունում» բառերը փոխարինել «վրա» բառով,
4) 5-րդ մասի 1-ին կետում «ներառել» բառից առաջ լրացնել «օգտագործել վավերականությունը չհաստատված աղբյուրներից ստացված տվյալներ,» բառերը:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածում.
1) 1-ին մասը լրացնել նոր 1.1-ին կետով հետեւյալ բովանդակությամբ.
«1.1) գնահատման համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից՝ պատվիրատուի լիազորությամբ, հետեւյալ եղանակներով՝
ա. էլեկտրոնային եղանակով՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների շտեմարաններին հասանելիության ապահովման միջոցով՝ համապատասխան մարմնի հետ կնքված պայմանագրի հիման վրա.
բ. թղթային եղանակով՝ գրավոր հարցման հիման վրա.»,
2) լրացնել նոր 1.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետի իմաստով գնահատողը համարվում է անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար լիազորված պատվիրատուի կողմից գնահատման պատվերի վերաբերյալ պայմանագիրը կնքելու պահից: Ընդ որում, սույն մասով նշված լիազորությունն ուղղակիորեն պետք է ամրագրված լինի գնահատման պատվերի վերաբերյալ պայմանագրում: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների շտեմարաններին գնահատողների հասանելիության կարգը սահմանում է Կառավարությունը:»,
3) 2-րդ մասը լրացնել նոր 2.1-ին կետով հետեւյալ բովանդակությամբ.
«2.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա ստանալու հասանելիություն համապատասխան մարմնի տվյալների շտեմարաններին.»,
4) 3-րդ մասի 1-ին կետում «կարգով.» բառը փոխարինել «բացառապես գնահատվող օբյեկտի տեղազննության հիման վրա: Տեղազննության արդյունքների արձանագրման ճշգրտության եւ հիմնավորվածության համար պատասխանատվությունը կրում է գնահատողը: Եթե տեղազննություն իրականացնելիս որեւէ կերպ խոչընդոտվել է անշարժ գույք մուտք գործելը, գնահատումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով.» բառերով,
5) 3-րդ մասի 2-րդ կետում «հաշվետվության» բառը փոխարինել «հաշվետվությունները, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված՝ Հաշվառման ծրագրում մուտքագրման ենթակա գնահատման հաշվետվությունների» բառերով,
6) 3-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) գնահատման հաշվետվության յուրաքանչյուր էջին լրացնել Հաշվառման ծրագրի կողմից ձեւավորված անհատական համարը.
4) էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրել հաշվետվությունը.»
7) 3-րդ մասում լրացնել նոր 5.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.
«5.1) հրաժարվել գնահատման իրականացումից շահերի բախման իրավիճակում, այդ թվում՝ եթե նույն գույքի վերաբերյալ նախկինում իրականացրել է գնահատում՝ հանդիսանալով այլ գնահատման կազմակերպության աշխատակից.»,
8) 3-րդ մասի 10-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
9) 3-րդ մասը լրացնել նոր 11-12-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.
«11) լիազոր մարմնի պահանջով երեք աշխատանքային օրվա ընթացում ներկայացնել իր կողմից կազմված գնահատման հաշվետվությունները, գնահատման հաշվետվությունների ցանկը, ինչպես նաեւ վերահսկողություն իրականացնելու համար լիազոր մարմնի պահանջած՝ գնահատման ստանդարտներով սահմանված գնահատման աշխատանքի ընթացքում ձեռք բերված հիմնական, նախնական տվյալները, բոլոր հաշվարկները, հետազոտության եւ վերլուծության արդյունքները, որոնց միջոցով կայացվել է արժեքի վերաբերյալ վերջնական եզրակացությունը: Երեք աշխատանքային օրվա ընթացքում պահանջված տեղեկատվությունը ներկայացնելու անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը պարտավոր է գրավոր դիմել լիազոր մարմին՝ հայտնելով կատարման անհնարինության մասին, նշելով անհնարինության պատճառները եւ հայցելով կատարման նոր ժամկետ.
12) սույն մասի 11-րդ կետով լիազոր մարմնի պահանջով ներկայացման ենթակա հաշվետվություններում, պահանջված տեղեկատվությունում, ինչպես նաեւ այլ փաստաթղթերում չներառել կեղծ կամ խեղաթյուրված տվյալներ:»,
10) 4-րդ մասի 2-րդ կետում «ղեկավարի» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառը, «եւ կնիքով (առկայության դեպքում),» բառերը փոխարինել «՝» կետադրական նշանով,
11) 4-րդ մասի 6-րդ եւ 7-րդ կետերում «հետ աշխատանքային» բառից հետո լրացնել «կամ ծառայությունների մատուցման» բառերը եւ 6-րդ կետում «կնքված» բառից հետո «աշխատանքային» բառը հանել:
Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածում.
1) 1-ին մասում լրացնել նոր 4.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.
«4.1) գնահատողի վկայականի կասեցման դեպքում պահանջելու կատարել պայմանագրով ստանձնած պարտականությունները կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով միակողմանի հրաժարվելու պայմանագրից.»,
2) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) գնահատման կազմակերպությանը կամ գնահատողին տրամադրել գնահատման օբյեկտի վերաբերյալ եւ գնահատման համար անհրաժեշտ իր տիրապետության ներքո գտնվող ամբողջական, հավաստի տեղեկատվություն եւ փաստաթղթեր, այդ թվում՝ գնահատվող օբյեկտի ֆիզիկական եւ տեխնիկական բնութագրեր, գնահատողի պահանջով ներկայացնել պարզաբանումներ, ինչպես նաեւ ապահովել գնահատվող գույքի տեղազննման հնարավորություն.»,
3) լրացնել նոր 3-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գնահատման հաշվետվության կապակացությամբ առաջացած ցանկացած անբարենպաստ հետեւանքի համար պատասխանատվությունը կրում է բացառապես պատվիրատուն, բացառությամբ այն դեպքերի երբ պատվիրատուն ապացուցում է, որ պարտականությունների պատշաճ կատարումն անհնարին է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն՝ տվյալ պայմաններում արտակարգ եւ անկանխելի հանգամանքների հետեւանքով:»:
Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածում.
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Որակավորման քննությունները դասակարգվում են հետեւյալ տեսակների՝
1) 3-րդ կարգի գնահատողի որակավորման քննություն, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող անձինք.
2) 2-րդ կարգի գնահատողի որակավորման քննություն, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող եւ գնահատման ոլորտում երկու տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք, ինչպես նաեւ 3-րդ կարգի գնահատողի որակավորում ունեցող եւ լիազոր մարմնի կողմից հաստատված վեցամսյա մասնագիտական դասընթացին մասնակցած անձինք.
3) 1-ին կարգի գնահատողի որակավորման քննություն, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն եւ գնահատման ոլորտում հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք, ինչպես նաեւ 2-րդ կարգի գնահատողի որակավորում ունեցող եւ լիազոր մարմնի կողմից հաստատված վեցամսյա մասնագիտական դասընթացին մասնակցած անձինք:»,
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Որակավորման քննություններին դիմելու եւ մասնակցելու պայմանները, որակավորման քննությունների մասնակիցներին ներկայացվող պահանջները եւ որակավորման քննությունների կարգը սահմանում է Կառավարությունը, որով սահմանվում են յուրաքանչյուր տեսակի որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ժամկետները եւ ձեւերը, ինչպես նաեւ որակավորման քննություններին առաջադրվող հարցերի, խնդիրների եւ առաջադրանքների քանակը, քննությունների արդյունքների գնահատման կարգը, քննության անցկացման համար նախատեսված ժամանակը, տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, քննության արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաեւ քննությունը պատշաճ անցկացնելուն ուղղված այլ դրույթներ:»,
3) 5-րդ մասից հանել «, առաջադրվող հարցերը» բառերը, «որակավորման հանձնաժողովը, եւ» բառերը փոխարինել «լիազոր մարմինը, որը» բառերով, իսկ «հարցաշարերը» բառից հետո «, առաջադրվող հարցերը» բառերը հանել,
4) 6-րդ մասում «համակարգչային թեստավորման» բառերը փոխարինել «համակարգչի» բառով,
5) 9-րդ մասում «հայտատուին» բառից հետո լրացնել «համապատասխանաբար 3-րդ կարգի, 2-րդ կարգի կամ 1-ին կարգի» բառերը:
Հոդված 10. Օրենքում լրացնել նոր 20.1-ին հոդված հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 20.1. Որակավորման վկայականների դասակարգումը
1. Որակավորման վկայականներն ըստ տեսակների դասակարգվում են՝ 3-րդ կարգի, 2-րդ կարգի եւ 1-ին կարգի գնահատողի որակավորման վկայականների:
2. 3-րդ կարգի գնահատողի որակավորման վկայական ունեցող գնահատողն
(3-րդ կարգի գնահատող) իրավասու է իրականացնել միայն բնակարանների եւ մարդատար ավտոմեքենաների գնահատում, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված դեպքերի եւ նոր ստեղծվող (կառուցման ընթացքում գտնվող) անշարժ գույքի:
3. 2-րդ կարգի գնահատողի որակավորման վկայական ունեցող գնահատողն
(2-րդ կարգի գնահատող) իրավասու է իրականացնել բոլոր տեսակի գնահատման օբյեկտների գնահատում, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված դեպքերի եւ նոր ստեղծվող (կառուցման ընթացքում գտնվող) անշարժ գույքի:
4. 1-ին կարգի գնահատողի որակավորման վկայական ունեցող գնահատողն
(1-ին կարգի գնահատող) իրավասու է իրականացնել ցանկացած տեսակի գնահատման օբյեկտի գնահատում:»:
Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 22. Գնահատման գործունեություն իրականացելու համար տրամադրվող միավորները եւ դրանց նվազեցման կարգը, վկայականի գործողության կասեցման եւ դադարեցման հիմքերը
1. Գնահատողի որակավորման վկայական ստացած անձին որակավորման վկայական տրամադրելու օրվանից մեկ տարի ժամկետով գնահատման գործունեություն իրականացելու համար տրվում է 20 միավոր: Գնահատողին յուրաքանչյուր հաջորդ տարի տրվում է 20 միավոր, ընդ որում՝ նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի:
2. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար համապատասխանաբար կիրառվում են 1, 3 կամ 20 միավոր նվազեցումները:
3. 1 միավոր նվազեցումը կիրառվում է, եթե գնահատողն իր կազմած գնահատման հաշվետվությունում թույլ է տվել տեխնիկական կամ ձեւաբանական սխալ կամ վրիպակ, որը չի հանգեցնում կազմած գնահատման հաշվետվության անարժանահավատության եւ չի ազդում գնահատված արժեքի վրա: Ընդ որում, յուրաքանչյուր գնահատման հաշվետվության ուսումնասիրության ընթացքում սույն մասով սահմանված յուրաքանչյուր սխալի համար հանվում է 1-ական միավոր:
4. 3 միավոր նվազեցումը կիրառվում է, եթե գնահատողն իր կազմած գնահատման հաշվետվությունում թույլ է տվել մեթոդաբանական կամ վերլուծական այնպիսի խախտում, որը չի ազդել գնահատված արժեքի վրա: Սույն մասով նախատեսված հիմքով յուրաքանչյուր խախտման համար հանվում է 3-ական միավոր, ընդ որում, յուրաքանչյուր գնահատման հաշվետվության ուսումնասիրության ընթացքում յուրաքանչյուր սխալի համար հանվում է 3-ական միավոր:
5. 20 միավոր նվազեցումը կատարվում է, եթե գնահատողը իր կազմած գնահատման հաշվետվությունում թույլ է տվել գնահատման արժեքի վրա ազդող սխալ կամ գնահատումն իրականացրել է շահերի բախման իրավիճակում:
6. Վկայականի գործողության կասեցման հիմքերն են՝
1) մեկ օրացուցային տարվա ընթացքում 7 բալ նվազեցումը.
2) վկայականի գործողությունը կասեցնելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը.
3) պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ լինելու ողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաեւ հանրային պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում՝ իր լիազորությունների ժամկետով.
4) գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարը երեք ամիս անընդմեջ չվճարելը: Սույն կետի հիմքով որակավորման վկայականը համարվում է կասեցված գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից լիազոր մարմին ներկայացված կասեցման դիմումի եւ անդամավճարը վճարված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա մինչեւ վճարումներն ամբողջությամբ կատարելը.
5) գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը մեկ ամիս անընդմեջ չանդամակցելը մինչեւ անդամակցելը: Սույն կետի հիմքով որակավորման վկայականը կասեցվում է գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից լիազոր մարմին ներկայացված կասեցման դիմումի եւ անդամակցությունը դադարեցված լինելը հավաստող տեղեկանքի հիման վրա,
6) սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի «գ» եւ «դ» ենթակետերով ահմանված կարգով նախատեսված տեղեկատվությունը լիազոր մարմնին ոչ ամբողջական ներկայացնելը կամ չներկայացնելը,,
7. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով վկայականի գործողությունը լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կասեցվում է նվազագույնը՝ մեկ ամիս ժամկետով, իսկ առավելագույնը՝ երկու տարի ժամկետով՝ սույն հոդվածի 20-րդ մասով սահմանված կարգով:
8. Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված հիմքով վկայականի գործողությունը լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կասեցվում է անորոշ ժամկետով՝ մինչեւ հիմքերի պատշաճ վերացումը:
9. Վկայականի գործողությունը կասեցնելու մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանը (այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) այն կայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ուղարկվում է համապատասխան որակավորված անձին՝ Կառավարության սահմանած կարգով Հաշվառման ծրագրի միջոցով: Որակավորված անձը համարվում է հրամանի մասին պատշաճ ծանուցված այն Հաշվառման ծրագրում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Հրամանն ուժի մեջ է մտնում Հաշվառման ծրագրում տեղադրելու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրվանից: Որակավորված անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ Հաշվառման ծրագրից տեղեկություններ ստանալու համար եւ լիազոր մարմնին անհապաղ գրավոր տեղեկացնել Հաշվառման ծրագրից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման տեղեկություն ստանալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը համապատասխան հրամանը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է որակավորված անձին: Վկայականի գործողության կասեցման մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը լիազոր մարմնի պաշտոնական կայքում կատարվում է վկայականի գործողության կասեցման մասին նշում:
10. Վկայականի գործողության կասեցման ընթացքում գնահատողն իրավունք չունի իրականացնելու գնահատման գործունեություն, բացառությամբ նախքան վկայականի կասեցումը կնքված եւ գործող պայմանագրերի հիման վրա սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-րդ կետով սահմանված դեպքերում պատվիրատուի կողմից պայմանագրով ստանձնած պարտականությունները կատարելու պահանջի հիմքով կատարված գնահատման գործունեության:
11. Վկայականի գործողության դադարեցման հիմքերն են՝
1) մեկ օրացուցային տարվա ընթացքում կամ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված խախտման հիմքով 20 բալ նվազեցումը.
2) վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հետագայում հայտնաբերված կեղծ կամ խեղաթյուրված տվյալների առկայությունը.
3) որակավորված անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ գնահատման գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը.
4) գնահատողի մահվան կամ նրան մահացած ճանաչելու մասին դատական ակտն ուժի մեջ մտնելը.
5) վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որակավորված անձի դիմումը.
6) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումը խախտելը.
7) վկայականի գործողության կասեցման ժամկետում սույն օրենքի իմաստով գնահատման գործունեություն իրականացնելը.
8) որակավորման վկայականի սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները լրանալը:
12. Որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է վկայականն ուժը կորցրած ճանաչելու միջոցով:
13. Վկայականի գործողությունը լիազոր մարմնի ղեկավարի՝ վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանով դադարեցնում է լիազոր մարմինը՝ մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
14. Վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանը (այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) այն կայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ուղարկվում է համապատասխան որակավորված անձին՝ Հաշվառման ծրագրի միջոցով: Որակավորված անձը համարվում է հրամանի մասին պատշաճ ծանուցված այն Հաշվառման ծրագրում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Հրամանն ուժի մեջ է մտնում Հաշվառման ծրագրում տեղադրելու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրվանից: Որակավորված անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ Հաշվառման ծրագրից տեղեկություններ ստանալու համար եւ լիազոր մարմնին անհապաղ գրավոր տեղեկացնել Հաշվառման ծրագրից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման տեղեկություն ստանալու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը համապատասխան հրամանը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է որակավորված անձին: Վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը լիազոր մարմնի պաշտոնական կայքում կատարվում է վկայականի գործողության դադարեցման մասին նշում:
15. Վկայականի գործողության դադարեցումից հետո նոր վկայական ստանալու համար անձը Կառավարության սահմանած կարգով կարող է դիմել 3-րդ կարգի գնահատողի որակավորման քննությանը մասնակցելու համար՝ ցանկացած ժամանակ:
16. Վկայականն ուժը կորցրած ճանաչելու կամ գործողությունը կասեցնելու մասին լիազոր մարմնի հրամանները ենթակա են անհապաղ կատարման եւ դրանց դատական կարգով բողոքարկումը չի կասեցնում վիճարկվող հրամանի կատարումը:
17. Վկայականը կասեցնելու եւ դադարեցնելու մասին լիազոր մարմնի հրամանի պատճենը Հաշվառման ծրագրի միջոցով ուղարկվում է նաեւ գնահատման կազմակերպությանը:
18. Սույն հոդվածով սահմանված հիմքերով 6 միավոր եւ ավել նվազեցնելու դեպքում գնահատողը պարտավոր է անցնել մասնագիտական վերապատրաստում: Յուրաքանչյուր նվազեցված միավորի դիմաց գնահատողը պարտավոր է անցնել մեկական ժամ մասնագիտական վերապատրաստում:
19. Մասնագիտական վերապատրաստումն իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների, հաշվառված գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների, անհատական դասընթացների, ինչպես նաեւ միջազգային դասընթացներին մասնակցությամբ, որոնց արդյունքները, դասընթացների ժամաքանակը եւ ժամկետները պետք է ամրագրված լինեն դասընթացը կազմակերպողի հավաստագրով: Մասնագիտական վերապատրաստման նվազագույն պահանջները սահմանում է լիազոր մարմինը:
20. Համապատասխան ժամաքանակով մասնագիտական վերապատրաստումը հավաստող հավաստագրի ներկայացման դեպքում լիազոր մարմնի որոշմամբ գնահատողի որակավորման վկայականի կասեցումը վերացվում է: Ընդ որում, մասնագիտական վերապատրաստման դասընթացների մասնակցությունը հավաստող հավաստագրի տրամադրման ժամկետը կարող է նաեւ նախորդել վկայականը կասեցնելու կամ միավորները նվազեցնելու ամսաթվին, բայց ոչ ավել քան այդ ամսաթվին նախորդող մեկ տարի ժամկետը: Գնահատողի կողմից մասնագիտական վերապատրաստման դասընթացների մասնակցությունը հավաստող հավաստագիրը լիազոր մարմին կարող է ներկայացվել վկայականի կասեցման հրամանն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս հետո՝ մինչեւ երկու տարին լրանալը: Վկայականը կասեցնելու մասին լիազոր մարմնի հրամանն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում սույն հոդվածով սահմանված կարգով մասնագիտական վերապատրաստման դասընթացների մասնակցությունը հավաստող հավաստագիրը լիազոր մարմինին չներկայացնելու դեպքում վկայականի գործողությունը դադարեցվում օրենքի ուժով:»:
Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի.
1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) ղեկավարի կողմից ընդունված իրավական ակտով, վաղաժամկետ դադարեցնում է մասնագիտական հանձնաժողովի գնահատող անդամի անդամակցությունը: Մասնագիտական հանձնաժողովի գնահատող անդամի անդամակցությունը վաղաժամկետ դադարում է գնահատողի որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելով կամ կասեցնելով, գնահատողին հաշվառումից հանելով, մասնագիտական հանձնաժողովի նիստերին երկու եւ ավելի անգամ անհարգելի բացակայելու դեպքերում.»
2) 7-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա. գնահատման սուբյեկտների կամ շահառուների դիմումների հիման վրա կամ լիազոր մարմնի նախաձեռնությամբ կատարում է գնահատման հաշվետվությունների մասնագիտական ուսումնասիրություններ՝ մասնագիտական հանձնաժողովի միջոցով, այդ թվում՝ գնահատված օբյեկտի արժեքի արժանահավատության, ինչպես նաեւ գնահատման հաշվետվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ գնահատման ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ, որոնք եզրափակվում են մասնագիտական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա՝ լիազոր մարմնի՝ վարչական վարույթը եզրափակելու մասին վարչական ակտ կայացնելով: Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության դեպքերը եւ կարգը սահմանում է Կառավարությունը: Մասնագիտական հանձնաժողովի կողմից ուսումնասիրության ենթակա չեն գնահատման հաշվետվությունները, որոնք դատարաններում քննության առարկա են կամ դատական քննության ընթացքում ներկայացվել են որպես ապացույց: Լիազոր մարմնի նախաձեռնությամբ մասնագիտական ուսումնասիրություններ իրականացնելու դեպքերը սահմանվում են գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգով.»,
3) 7-րդ կետը լրացնել նոր «գ-դ» ենթակետերով հետեւյալ բովանդակությամբ.
«գ. գնահատողներից կամ գնահատման կազմակերպություններից պահանջում է ներկայացնել գնահատման հաշվետվությունները, ինչպես նաեւ վերահսկողություն իրականացնելու համար լիազոր մարմնի պահանջած՝ գնահատման ստանդարտներով սահմանված գնահատման աշխատանքի ընթացքում ձեռք բերված հիմնական, նախնական տվյալները, բոլոր հաշվարկները, հետազոտության եւ վերլուծության արդյունքները, որոնց միջոցով կայացվել է արժեքի վերաբերյալ վերջնական եզրակացությունը: Պահանջված տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելու անհնարինության եւ նոր ժամկետ հայցելու վերաբերյալ գրավոր դիմումի հիման վրա լիազոր մարմինը, կատարման անհնարինությունը հաստատվելու դեպքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է փաստաթղթերի ներկայացման նոր ժամկետ տրամադրելու մասին.
դ. գնահատման հաշվետվությունները, ինչպես նաեւ սույն կետի «գ» ենթակետում նշված տեղեկատվությունները ոչ ամբողջական ներկայացնելու դեպքում, գնահատողներին կամ գնահատման կազմակերպություններին տրամադրվում է երեք աշխատանքային օր՝ ճշգրտված տեղեկատվությունը կրկին ներկայացնելու համար.»:
Հոդված 13.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ տարի հետո:
2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրամադրված՝ գնահատման գործունեության որակավորման վկայականները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համարվելու են 1-ին կարգի գնահատողի որակավորման վկայականներ: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Կադաստրի կոմիտեն մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրամադրված գնահատման գործունեության որակավորման վկայականները վերաձեւակերպում է 1-ին կարգի գնահատողի որակավորման վկայականների՝ տրամադրելով համապատասխան գնահատողներին:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է ընդունվեն ոչ ուշ քան սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացումներ, իսկ ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
ՀիմնավորումՏեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում