Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1. Համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հետեւյալ տոկոսաչափերով՝
1) մինչեւ 1000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար՝ մինչեւ 80 տոկոս,
2) 1001-ից մինչեւ 5000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար՝ մինչեւ 100 տոկոս,
3) 5001-ից մինչեւ 20000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար՝ մինչեւ 110 տոկոս,
4) 20001-ից մինչեւ 75000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար՝ մինչեւ 120 տոկոս,
5) 75000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար՝ մինչեւ 140 տոկոս:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ (Այսուհետ Օրենք) ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս Օրենքով սահմանված են համայնքների ղեկավարների պաշտոնային դրույքաչափերի առավելագույն չափերը, որոնք հաշվարկվում են Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանված տոկոսաչափերով: Այս դրույթը սահմանվել է 2002 թվականին եւ մինչ օրս փոփոխության չի ենթարկվել:
Տեղական ինքնակառավարման ոլորտում տեղի ունեցած բարեփոխումների արդյունքում համայնքները խոշորացվել են, համայնքի խնդիրները շատացել են, ավելացել է համայնքի ղեկավարների պարտականությունների ծավալը, դրան զուգահեռ՝ նաեւ պատասխանատվությունը: Գտնում ենք, որ կարիք կա լրացնելու նշված բացը՝ վերանայելով համայնքների ղեկավարների աշխատավարձի չափը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
1. Առաջարկում ենք համայնքների ղեկավարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել ՀՀԱԺ պատգամավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հետեւյալ տոկոսաչափերով՝
1) մինչեւ 1000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար՝ մինչեւ 80 տոկոս,
2) 1001-ից մինչեւ 5000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար՝ մինչեւ 100 տոկոս,
3) 5001-ից մինչեւ 20000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար՝ մինչեւ 110 տոկոս,
4) 20001-ից մինչեւ 75000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար՝ մինչեւ 120 տոկոս,
5) 75000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար՝ մինչեւ 140 տոկոս:»
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում համայնքների ղեկավարների պաշտոնային դրույքաչափերի առավելագույն չափը դրամական արտահայտությամբ կկազմի՝
- մինչեւ 1000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար՝ 665560 դրամ,
- 1001-ից 5000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար՝ 832000 դրամ,
- 5001-ից 20000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար՝ 915200 դրամ,
- 20001-ից 75000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար՝ 998400 դրամ - 75001-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար ՝ 1164800 դրամ:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ