Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 92-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1) Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ին.
2) Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Գործակալության սպասարկման կենտրոններին վերապահված գործառույթներն իրականացնող համայնքային ծառայողները շարունակում են պաշտոնավարել մինչեւ Արդարադատության նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի եւ քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումը: Արդարադատության նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի եւ քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոններում ՀՀ արդարադատւթյան նախարարի հրամանով սահմանված սպասարկման կենտրոններում գործող հաստիքային միավորներին համապատասխան համայնքային ծառայողների հետ կնքվում են ժամկետային աշխատանքային պայմանագրեր «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով մինչեւ տվյալ պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքով նշանակում կատարելը.
3) Երեւան քաղաքի բյուջեի եկամուտների նվազեցման դեպքերի նկատմամբ կիրառելի չեն «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները: