Հոդված 1. «Անկանխիկ գործառնությունների մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-395-Ն օրենքի 6.1-ին հոդվածը «չափը» բարից հետո լրացնել «՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքի» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳծԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2025 թվականի հուլիսի 4-ից ուժի մեջ մտած «Կրիպտոակտիվների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը ենթակա է լիցենզավորման ՀՀ կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից: Օրենքի 94-րդ հոդվածը նախատեսում է անցումային ժամանակահատված այն իրավաբանական անձանց համար, ովքեր օրենքն ուժի մեջ մտնելու օրվա (04.07.2025թ.) դրությամբ մատուցել են կրիպտոակտիվներով ծառայություններ: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց լիցենզավորումը կարգավորող ենթաօրենսդրական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, վերը նշված անձինք պետք է գրանցվեն եւ լիցենզավորվեն Կենտրոնական բանկի կողմից՝ որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ, եթե ցանկանում են շարունակել այդ ծառայությունների մատուցումը: Միեւնույն ժամանակ, «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ին, կրիպտոակտիվներով գործարքները կարող են իրականացվել միայն անկանխիկ եղանակով: Վերոնշյալ կարգավորումների կիրառման ժամանակային անհամապատասխանությունը առաջացնում է խնդիրներ անցումային ժամանակահատվածում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց համար: Փաստացի ստացվում է իրավիճակ, երբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք դեռեւս չեն գրանցվել եւ լիցենզավորվել Կենտրոնական բանկի կողմից, սակայն բոլոր գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Դա նշանակում է, որ մի կողմից՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պետք է հաստատեն հարաբերություններ բանկերի հետ՝ անկանխիկ գործարքների սպասարկումն ապահովելու համար, մյուս կողմից՝ բանկերի համար չլիցենզավորված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց սպասարկումը խնդրահարույց է, քանի որ վերջիններս դեռեւս չեն գործում օրենսդրությամբ (այդ թվում՝ փողերի լվացման դեմ պայքարի օրենսդրությամբ) սահմանված պահանջների ներքո:
2. Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը
Վերոնշյալ խնդրի լուծման նպատակով առաջարկվում է անցումային ժամանակահատվածում թույլատրել կրիպտոակտիվներով կանխիկ գործարքների կատարումը՝ պայմանով, որ գործարքի գումարը չի գերազանցում 300 հազար ՀՀ դրամը եւ անկախ գործարքի գումարից՝ ծառայություններ մատուցող անձն իրականացնում է հաճախորդի պատշաճ նույնականացում, ինչպես նաեւ վարում է նշված գործարքների վերաբերյալ պատշաճ հաշվառում: Միեւնույն ժամանակ, Կենտրոնական բանկը պետք է ունենա իրավասություն՝ իրականացնելու վերահսկողություն հաճախորդների նույնականացման եւ գործարքների վերաբերյալ գրանցումների պահանջների պահպանման նկատմամբ:
Հաշվի առնելով Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրա կիրառման ընթացքում բացահայտված բովանդակային եւ տեխնիկական որոշ խնդիրներ՝ Նախագծով առաջարկվում է կատարել դրանց վերացմանն ուղղված փոփոխություններ:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
4. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
Ակտը նորմատիվ բնույթի է, քանի որ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով:
5. Օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ (կամ) այլ ռազմավարություններ
Չի բխում որեւէ ռազմավարական փաստաթղթից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Նախագծերով առաջարկվում է անցումային ժամանակահատվածում թույլատրել կրիպտոակտիվներով կանխիկ գործարքների կատարումը՝ պայմանով, որ գործարքի գումարը չի գերազանցում 300 հազար ՀՀ դրամը եւ անկախ գործարքի գումարից՝ ծառայություններ մատուցող անձն իրականացնում է հաճախորդի պատշաճ նույնականացում, ինչպես նաեւ վարում է նշված գործարքների վերաբերյալ պատշաճ հաշվառում: Միեւնույն ժամանակ, Կենտրոնական բանկը պետք է ունենա իրավասություն՝ իրականացնելու վերահսկողություն հաճախորդների նույնականացման եւ գործարքների վերաբերյալ գրանցումների պահանջների պահպանման նկատմամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծերի ընդունումը պետական բյու՟ջեի եկամուտների էական նվազման եւ ծախ՟սերի ավելաց՟ման չի հանգեցնի:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում